Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Բուլշիթ․․․ էս փաստաբանն էլ լավ կլինի իր կարծիքների իրավունքով շատ գլուխ չգովա այս օրերի քանակները ԱԺ-ի կանոնակարգ մտել են Ընտրական Օրենսգրքից (քեզ կոնկրետ հոդվածը տվել էի, մի հատ էլ տամ՝ ԸՕ Հոդված 80 կետ 2), որն ըստ մեր չքնաղագործ սահմանադրության, հանդիսանում է սահմանադրական օրենք։ Ու այս «փաստաբանը» ասում ա, որ այդ դրույթները սահմանադրական չեն․․․ նահանգներում սրան ասում են՝ good luck with that!
Իմ կարճ խելքով, սահմանադրական օրենքը կամ ակտը դա նորմեր են, իսկ սահմանադրությունը՝ իրավունքներ են, իսկ նորմերը միշտ պետք է ենթարկվեն իրավունքներին։ Այսինքն ոչ մի օրենք կամ նորմ չպիտի խախտի սահմանադրությունը, խելքը գլխին երկրներում սրան շատ լուրջ են վերաբերվում, ու մեր սաղ կաշան էլ սրա շուրջ է։