արաաաաաա՛Կասպարովի անեկդոտը լսե՞լ եք․․․
― Ինչո՞ւ Մոսկվայում թավշյա հեղափոխություն հնարավոր չի։
― էդքան հայ չկա:
![]()
Ի՞նչ, հիմա էլ Ելքին ենք ընդդիմություն դառնում![]()
Սաղ մի կողմ, բայց Հայ ժողովրդի հեղինակությունը աշխարհում վերջին երկու շաբաթում խփեց բոլոր ռեկորդները: Զարմանալիորեն, նոր սերունդը մեծամասամբ առողջ գեներ ունի, ու՞մ մտքով կանցներ։
Si vis pacem, para bellum
Մի բան էլ ասեմ՝ եթե ՀՀ-ում քաղաքական հասունության հաջող ընթացքը գործնականորեն կարող է բերել երկկուսակցական համակարգի ոնց ԱՄՆ-ում է՝ Հանրապետականներ ու Դեմոկրատներ։ Անգաղափար խմբակցությունները կփոշիանան, որովհետև սրանց միակ իմաստը ցնցումների ժամանակ մուտիտներ անելն է, իսկ պրիմիտիվ մուտիտների ժամանակները վայթե անցնում են։
Si vis pacem, para bellum
Անկեղծ ուզում եմ, որ Հայաստանը բազմակուսակցական լինի (ի դեպ, դա ավելի հատուկ ա պառլամենտական երկրներին. վերցրու Գերմանիա, Նիդեռլանդներ, կարծեմ նաև ՄԹ): Էդ բազմակուսակցալանության արդյունքում ոչ մի կուսակցություն չի կարողանում բացարձակ մեծամասնություն լինել ու ստիպված ա լինում մյուսների հետ լեզու գտնել: Հայաստանում էլ տենց կլիներ, եթե էս խուճուճ ընտրական օրենսգիրքը չսարքեին:
Բայց հա, գաղափարը կսկսի առաջին պլան մղվել, ու քվեարկությունն էլ ըստ սիմպատիայի չի լինի, ու դա կայֆ կլինի:
Բուլշիթ․․․ էս փաստաբանն էլ լավ կլինի իր կարծիքների իրավունքով շատ գլուխ չգովաայս օրերի քանակները ԱԺ-ի կանոնակարգ մտել են Ընտրական Օրենսգրքից (քեզ կոնկրետ հոդվածը տվել էի, մի հատ էլ տամ՝ ԸՕ Հոդված 80 կետ 2), որն ըստ մեր չքնաղագործ սահմանադրության, հանդիսանում է սահմանադրական օրենք։ Ու այս «փաստաբանը» ասում ա, որ այդ դրույթները սահմանադրական չեն․․․ նահանգներում սրան ասում են՝ good luck with that!
Դա նահանգների գործն աԻմիջայլոց, Նահանգերում էլ մեկ տարուց ավել բացակայելու նորմատիվն է դրված ու ոչ թե օրերով հաշվելը։Ըստ իս, այդ 4 տարվա մշտական բնակության պահանջը կառավարության բոլոր անդամների նկատմամբ ընդհանրապես անկապություն ա (պատգամավորների ու վարչապետի դեպքում դեռ հասկանալի է)։ Մենք այս պահին ունենք աշխարհով ցրված փայլուն կադրեր, ովքեր կարող են չեզոք վերին աստիճանի պրոֆեսիոնալ կառավարության անդամներ լինել, բայց այս անհեթեթության պատճառով չեն կարող հավակնել։ Հայաստանի համար ոչ միշտ է լավ էն, ինչ գործում է նահանգներում, ՄԹ-ում, Իսրայելում կամ այլուր․․․
Այ Վիշապ ջան, հետաքրքիր մարդ ես․․․ ԱՄՆ-ում երկկուսակցականությունը լա՞վ ա գործում։ Պառլամենտական իրականության մեջ երկկուսակցությունը ոչ միայն անհավանական է, այլ նաև անարդյունավետ է։ Համեմատության համար․ եկրկուսակցական երկպալատ խորհրդարանի քաղաքականությունը շաշկիի է նման, իսկ բազմակուսակցական պառլամենտական քաղաքականությունը պրեֆերանս է (եթե չասեմ՝ բրիջ)։ Անգաղափար տուֆտա կուսակցությունները ընտրական շեմից սահմանափակումով կջրվեն (կամ դաշինքի անդամ կդառնան՝ իրենց նեղ գիծը պահելով)։ Պառլամենտական քաղաքականությունը իսկապես շատ ավելի գաղափարներով է ուղևորվում քան երկկուսակցական բևեռացումներին տանող ուժեղ գործադիրով համակարգը։
StrangeLittleGirl (29.04.2018)
ՄԹ–ն ճիշտ ա ամենաառաջին երկրներից ա որ պառլամենտ ա ունեցել, բայց լրիվ հնադարյա համակարգ ա ու հաստատ չարժի օրինակ վերցնել։ Փաստացի երկկուսակցական համակարգ ա։ Մի քանի փոքրամասնության կառավարության օրինակը հանած երկիրը վերջին 150 տարին փոխնեփոխ կառավարել են Լեյբորիստական ու Պահպանողական կուսակցությունները։ Բայց ամենատխուրը էս ամեն ինչում իհարկե 100% մեծամասնական համակարգն ա։ Դրա արդյունքում ասենք 970 հազար ձայն հավաքած SNP–ին ունի 35 մանդատ, 164 հազար ձայն ստացած Plaid Cymru ունի 4 մանդատ, իսկ 2.4 միլլիոն ձայն ստացած լիբերալ–դեմոկրատները ընդամենը 12 մանդատ![]()
Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 29.04.2018, 01:22:
StrangeLittleGirl (29.04.2018), Ծլնգ (29.04.2018)
Երկկուսակցականությունը հրաշալի է գործում այն առումով, որ բնական իշխանափոխությունը երկկուսակցականության դեպքում շատ ավելի հաճախ ու հեշտ կարող է ստացվել, քան բազմակուսակցականության դեպքում, պրիմիտիվ ու հստակ տրամաբանությամբ՝ կեսը ավելի ուժեղ է, քան մեկ երրորդը, կամ մեկ չորրորդը և այլն։ Այլ կերպ ասած՝ դու միշտ ունենում ես միավորված ընդդիմություն, ոչ թե լիքը խմբավորումներ կիսաընդդիմադիր ու կիսաիշխանական ելևէջներով։ Ու որոնց «պրեֆերանսները» ոչ մի օգուտ չեն տալիս, բացի քաղաքական դաշտը հավայի բարդացնելուց։ Այսինքն բազմակուսակցականության պարագայում շանսերն ավելի մեծ են, որ միշտ կլինի դոմինանտ կուսակցություն ու մարգինալներ։
Ու հնարավոր է, որ Նահանգների կառավարման ձևը շատ ավելի էֆեկտիվ է, քան եվրոպական շատ երկրներինը։
Si vis pacem, para bellum
Իմ կարճ խելքով, սահմանադրական օրենքը կամ ակտը դա նորմեր են, իսկ սահմանադրությունը՝ իրավունքներ են, իսկ նորմերը միշտ պետք է ենթարկվեն իրավունքներին։ Այսինքն ոչ մի օրենք կամ նորմ չպիտի խախտի սահմանադրությունը, խելքը գլխին երկրներում սրան շատ լուրջ են վերաբերվում, ու մեր սաղ կաշան էլ սրա շուրջ է։
Si vis pacem, para bellum
Չէ, Վիշապ ջան, ճիշտ հակառակը: Երբ ունենում ես բացմակուսակցականություն, ոչ մի կուսակցություն չի կարում շատ վեր-վեր թռնի, որտև իրան սատարող ուժերը հանգիստ կարան ասեն՝ հո՛պ, ու էդ կուսակցությունը հալով մնա: Դանիայում շատ լավ դա աշխատում ա: Նայի, հիմա լիբերալները, նեոլիբերալներն ու կոնսերվատիվներն են կոալիցիա կազմել, իսկ խորհրդարանում իրանց աջակցող ուժ են նաև -նացիոնալիստները: Արդյունքում՝ տնտեսական էդքան աջ կառավարությունը չի կարում ամբողջ երկրի սոցիալական համակարգը վարի տա, որտև նացիոնալիստները չեն քվեարկում տենց բաների օգտին:
Կամ էլ որ կարմիր բլոկի ամենամեծ մասը՝ սոցիալ-դեմոկրատները, սկսում են ռասիստական կայֆեր անել, կարմիրի ավելի փոքր կուսակցություններն ասում են՝ հլը հո՛պ: Ըստ էության, էս բոլոր երանգները պետք են խորհրդարանում, որ ոչ մի ուժ չկարողանա ծայրահեղանա: Իսկ եթե լինի մի իշխանական ուժ, ինչ ուզի, կանի, ու ոչ ոք չի կարա դեմն առնի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ