Si vis pacem, para bellum
Փողոցում էն 10%-ն ա, որը Ելքին ձայն ա տվել։ Էսօր նայում էի կենդանի հեռարձակումը։ Նենց տպավորություն ա, որ քաղաքում կյանքն իրա հունով շարունակվում ա, մի խումբ մարդիկ փողոց են փակում, իսկ ավտոբուսներից դժգոհ դեմքով ուղևորներն իջնում են, ով գիտի՝ մտքների մեջ քֆրտելով ցուցարարներին։ Ու էդ ավտոբուսից իջնողները հաստատ Ելքին ձայն չեն տվել ու չեն տա։ Ասածս էն ա, որ առայժմ ՀՀԿ-ի 10 000 դրամներին այլընտրանք չկա։
Ներող պեսիմիզմիս համար Բայց Հայաստանում քաղաքական դաշտը մեռավ էն ժամանակ, երբ Րաֆֆին գնաց Վովայի հետ աղոթելու, իսկ ցուցարարները սկզբում բերանները բաց կանգնած մնացին, հետո ցրվեցին տներով։
Ընդհանուր առմամբ 10%-ը վատ թիվ չի, պրոբլեմն այն է, որ նախ այդ 10%-ը անզեն քաղաքացիներ են, ու եթե 50% էլ լինեն, իշխանությունները մեկ է բռնությամբ են պատասխանելու, ու վերջին վարյանտ կգնդակահարեն, ոնց մարտի մեկին արեցին:
Այսինքն դեգեներատներին իշխանություններից քշելը վայթե մենակ զենքով ստացվի:
ՀՀ-ում քաղաքական դաշտը իմ կարծիքով մեռավ 96-ին, երբ ժողովրդի բողոքներին պատասխանեցին տանկերով ու անբարոյականությունն ու գողությունը Հայաստանում դառավ թրենդ ու ուժն ու փողը դառավ ճիշտը թելադրող:
Si vis pacem, para bellum
StrangeLittleGirl (17.04.2018), Տրիբուն (17.04.2018)
boooooooom (17.04.2018)
Ասում ա՝ պետք է մասնակցել ու դեմ քվեարկել
Էս կարո՞ղ ա կարծում ա իրանք մեծամասնություն են ԱԺ-ում, ու իրանց խոսքը որևէ բան ասելու ա
Համ էլ էրեկ չէ՞ր Նիկոլն ասում, որ ԱԺ տանող սաղ փողոցների մուտքը պետք ա փակել։ Հետևողական չեն էլի։ Սպասենք, թե երբ են ցրվելու տներով։
Համ էլ շնորհավոր, թազա վարչապետ ունենք
ՈՒ հենց առաջին օրվա մուտիլովկաները՝
Հայաստանի ՀՆԱ-ն ըստ Համաշխարհային Բանկի«Ես ուղղակի ուզում եմ մի քանի կետերով ասել, թե ինչի է հասել ՀՀ-ն այս 10-11 տարիների ընթացքում, որպեսզի կարողանանք ճիշտ պատկերացում կազմել, նաեւ այն պատճառով, որ մեր ընդդիմախոսները մշտապես խոսում են այն մասին, որ ՀՀ տնտեսությունը կրճատվել է, ամբողջովին ձախողվելու է եւ այլն: ՀՆԱ-ն 2007-ին 2 տրիլիոն 656 հազար դրամ էր, 2017-ի ավարտին 5 տրիլիոն 580 մլրդ դրամ է: Մեր ՀՆԱ-ն աճել է 2.1 անգամ: Մեր ՀՆԱ-ն դոլարով 6 մլրդ 385 մլն դոլար էր, այժմ 11 մլրդ, 568 մլն դոլար»:
Մի հատ հիմար հարց, Հայաստանում ինչի՞ հաշվին պիտի ՀՆԱ-ն ավելանար վերջին 10 տարիների ընթացքում:
Եթե համարենք, որ թվերը ճիշտ են, ու «ճնշող մեծամասնությունը» 15 հազար դոլարի ավանդներն են, տարրական կոպիտ թվաբանությունից ստացվում է էդ փողը ՀՀ բնակչության 7%-ի մոտ է (էն էլ $15000 ~200 հազարի մոտ, ~2.9 միլիոնից), այսինքն կարելի է գուշակել՝ վերջին 10 տարիների ընթացքում հարուստները ավելի են հարստացել (եթե համարենք 15K-ը հարստություն :Ճ), աղքատներն էլ ավելի են աղքատացել, ինչն էլ պահանջվում էր ապացուցել: Իրականում բացարձակ ապուշ «փաստեր»:ՀՀ առեւտրային բանկերում եղել են դրամական ավանդներ ֆիզիկական անձանց կողմից՝ 143.6 մլրդ դրամ, 2018-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 1 տրիլիոն 553 մլրդ դրամ է կազմում, այսինքն, մեր քաղաքացիների խնայողությունները 10 անգամ ավելացել են. «Որպեսզի չխոսեն նրա մասին, որ այս երկրում միայն հարուստներն են փող պահում կամ ավանդ դնում բանկերում, նշեմ, որ այդ 1 տրիլիոն 553 մլրդ դրամի ավանդների ճնշող մեծամասնությունը մինչեւ 7 մլն դրամ ավանդներն են: ՀՀ 1 մլն քաղաքացի ունի ավանդ: Սրանք թվեր են, որոնցից չենք կարող խուսափել»:
Էս լրիվ քաղքենի հաշվարկ է, իսկ տեսնես ինչքա՞ն շալվար, տռուսիկ, սնիկերս, ծամոն ու պապիրոզ են ներմուծվել Հայաստան: Իսկ կարող ա՞ ձեր 7%-անոց շայկան ա կրկնապատկել Mercedes-ների ու Brabus-ների քանակը:Սերժ Սարգսյանը նաեւ անդրադարձավ ՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաների թվին՝ 2007-ից մինչ հիմա կրկնակի ավելացել են: 2018-ի առաջին եռամսյակում նույնիսկ եռապատկվել է ներմուծված ավտոմեքենաների թիվը՝ նախորդ տարվա համեմատ ու դա, ըստ Սերժ Սարգսյանի, խոսում է կենսամակարդակի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/04/17/950002/
Գործազրկության, աղքատության քանակի, մարդու իրավունքների, էկոլոգիայի, առողջապահության ու մնացած հարցերի վրա թքած ունի նորաթուխ պարոն վառչափեդը: Կարևորը իրենց փողերն ու ավտոները շատացել են:
Շնորհավորում եմ, հալալ է դեգեներատների կերած կաթը:
Si vis pacem, para bellum
StrangeLittleGirl (17.04.2018), Yevuk (20.04.2018), Տրիբուն (17.04.2018)
Նախ վայթե ընենց չի, որ եթե 90%-ը Նիկոլի հետ փողոցները չի լցվում, ապա ուզում է ՀՀԿ-ին: ՈՒ հեչ չի նշանակում, որ եթե ասենք Նիկոլը բռնի ուժով մտներ խորհրդարան, սաղին լարեր ու իրեն հռչակեր թագավոր, կամ նոր ընրություններ նշանակեր, Էդ 90%-ը թույլ չտար, կամ ընդվզեր: Ես առհասարակ կասկածում եմ, որ ՀՀ բնակչության մեծ մասը չգիտի էլ, թե ինչ է ուզում: Նույնիսկ ընդդիմություն համարվողները էս վերջին 20 տարվա մեջ տենց էլ չկողմնորոշվեցին, թե իրենք ինչ են ուզում: Միջին հաշվով, Հայ ժողովրդի ուզածն ու Սերժիկի ուզածը, կամ հետաքրքրությունները աչքիս նույնն են՝ փող ու ավտոմեքենա :Ճ
Si vis pacem, para bellum
Տրիբուն (17.04.2018)
Բայց մեկա Նիկոլին հալալա:
Գեղացի ժուլիկ շանորդի էլի ․․․․Սերժ Սարգսյանը նաեւ անդրադարձավ ՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաների թվին՝ 2007-ից մինչ հիմա կրկնակի ավելացել են: 2018-ի առաջին եռամսյակում նույնիսկ եռապատկվել է ներմուծված ավտոմեքենաների թիվը՝ նախորդ տարվա համեմատ ու դա, ըստ Սերժ Սարգսյանի, խոսում է կենսամակարդակի մասին:
Սենց ոռի վիճակագրությունը ներկայացնել որպես առաջընթաց։ Ուրեմն Հայաստանում ավելացել ա քշած, աջ ռույլով, կամ ամերիկայում խփած, էժանով ներմուծված, ռեմոնտ արած ավտոնրի թիվը, ու հաշվառված ավտոների թիվը իրոք փիս մեծացել ա։ Ու սա խայտառակություն ա։ Ներմուծվող ավտոների ցածր որակի պատճառով արտանետումներն ավելացել են, մահվան ելքով ավտովթարների թիվն ավելացել ա, ու երկիրը արագ դառնում ա էն փիս աղքատ աֆրիկյան երկրների կարգի ավտոների գերեզմանոցի․ ով իրա մոտ ինչ ունի թափելու, ուղարկում ա մենք մի քիչ վայելում ենք, հետո մեր մոտ թափում ենք։
StrangeLittleGirl (18.04.2018), Yevuk (20.04.2018), Վիշապ (18.04.2018)
ՀՆԱ-ՄՆԱ էլ, սաղ մուտիտ ա, սաղ ․․․․ պռոստը մարդիկ արդեն ուշադրություն չեն դարձնում, ասում են, դե մեր լոշտակ դեբիլն ա, թող խոսա էն ուռու գլխից դուրս։
Էս Հայաստանի ՀՆԱ-ն ու մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ա վերջին տաս տարում։
Էդ էլ ա Սերժիկին ձեռ տալիս, հին ավտոները էժան մետաղի ջարդոն են, ՀՀ-ում մետաղի վերամշակման մի հատ գործարան կա
Գործարանը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Վահան Հարությունյանին, ավելի ճիշտ՝ նրա հորը՝ Միշա Հարությունյանին, ով Սերժ Սարգսյանի մտերիմն է։
Si vis pacem, para bellum
Si vis pacem, para bellum
Վարչապետի թեկնածուի ամփոփիչ ելույթի ամփոփումը․
Թարգմանություն․Կրկին շնորհակալություն եմ հայտնում քաղաքական կոալիցիայի և քաղաքական ընդդիմության բոլոր պատգամավորներին այսօրվա քննարկումների համար։ Հայցում եմ բոլորիդ, այդ թվում՝ նաև ընդդիմության քվեն կոալիցիայի թեկնածուի օգտին։ Դա առաջին հերթին կլինի ստանձնած պատասխանատվության շրջանակում կառավարություն ձևավորելու՝ իշխող քաղաքական ուժի իրավունքի հանդեպ հարգանքի քվե։ Դա նաև կլինի քվե հանուն քաղաքական տրամաբանության, հանուն տրամաբանված կայունության, որն էլ առաջընթացի թիվ մեկ նախապայմանն է։
․․․․
Երկրորդ՝ ուզում եմ երկու շնորհակալություն հայտնել պարոն Մարուքյանին: Նախ շնորհակալ եմ, որ Դուք այս ամբիոնից շատ համոզեցուցիչ ապացուցեցիք, որ` այո´, սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն էին: Անկեղծ ասած՝ քաղաքական բառապաշարով դժվար էր դա ապացուցել, բայց երբ Դուք ապացուցեք ցույց տալով, փառք Աստծո, այստեղ չկա նկարը, բոլորի համար պարզ դարձավ, որ այլևս չկա նկարի իշխանություն, հասկանո՞ւմ եք՝ այսօր Հայաստանում չկա նկարի իշխանություն, կա քաղաքական ուժի իշխանություն: Եվ երկրորդ շնորհակալությունս կապված է Ձեր «բարի գալուստի» հետ: Շատ շնորհակալ եմ «բարի գալուստի» համար: Եվ որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, որպեսզի մենք ապրենք օրենքի երկիր Հայաստանում, իրոք, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն:
Ախպեր ջոգո՞ւմ եք, էսի ձեր հըմար կակոյ-նիբուձ ավտարիտարիզմ չի, ստեղ պախանը չի ավտարիտետ, ստեղ պանյատներն են օրենքը, ու պանյատներովա ՀՀԿ-ն վլաստի եկել, նենց որ ինձ չուզողը պանայտների դեմ ա, ու վաբշե՝ բզբզող հրաբուխ արթնացնող ա։
Մեծ հաջողություններով երկրիը նախագահական կլեպտոկրատիայից անցավ պարլամենտական կլեպտոկրատիայի․․․
StrangeLittleGirl (18.04.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ