Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես ճիշտն ասած չեմ ջոկում, թե Հանրապետականները ինչ տրամաբանությամբ են մնացել ԱԺ-ում: Ձեր միակ, անփոխարինելի ու անկրկնելի ընտրյալը մերժվեց ու հրաժարական տվեց, որից բխում է, որ դուք սաղդ մերժված եք ու պիտի հրաժարական տայիք անմիջապես, տենց չի՞:
Վիշապ ջան, պարլամենտական երկիր առանց պարլամենտի դու ո՞նց ես պատկերացնում․․․թե չէ «անփոխարինելի ու ընտրյալի» փոփոխություն հա էլ եղել ա, Թերեզա Մեյը պաշտոնի գալը քեզ օրինակ (հա, գիտեմ նույն չի, ու պահպանողականները ֆորմալ չեզոք դիրք էին ընտրել Բրեքզիթի հանրաքվեում, բայց դե Սերժն էլ իր հրաժարականով ամեն ինչ իրա վրա վերցրեց՝ ՀՀԿ-ին մանյովրների տեղ թողնելով)։