Հետո մի բան էլ կա։ Եթե մարդը որևէ բնագավառում, որևէ հարցում իր մեծության մասին բարձրաձայնելու պահանջ է զգում, դա խոսում է այն մասին, որ թեկուզև տվյալ կոնկրետ բնագավառում նրա մեծությունը իրական է, բայց ուրեմն նրա զարգացումը ներդաշնակ չէ, այսինքն՝ ես համոզված եմ, որ հոգևոր առումով ավելի զարգացած լինելու դեպքում այդ նույն մարդը իր մեծության մասին բարձրաձայնելու ցանկություն և պահանջ չէր ունենա։ Եթե ամեն մարդ գիտակցեր, թե տիեզերական մասշտաբով որքան փոքր ու աննշան է ինքը, իր մեծության մասին չէր խոսի։ Դե, հասկանալի է, որ բոլորս էլ մարդ ենք, հասարակ մահկանացու (թեև ոչ բոլորն են դա ընդունում

, բայց դե դրանից նրանց կարգավիճակը չի փոխվում), և երբ ինչ-որ բանից իսկապես լավ ենք լինում, անկախ մեզնից՝ ուզում ենք, որ բոլորն այդ մասին իմանան, որ մեզանով հիանան, մեզ գովեն, հաստատեն, որ մենք իրոք լավն ենք և այլն։
Էջանիշներ