Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
մարդ պիտի կարողանա ցանկացած շրջապատում իրեն դրսևորել այնպես, ինչպես շրջապատն է պահանջում:
Քո ներկայցրած մտքի առաջին մասի հետ ընդհանրապես համամիտ չեմ, մարդ չպետք է իրեն պահի այնպես ինչպես պահանջում է շրջապատը, այլ պետք է լինի այն ինչ կա, որովհետև, իմ կարծիքով, եթե քեզ պահես այնպես ինչպես պահանջում է շրջապատը, ապա որոշակիորեն կկորցնես քո ԵՍ-ի մի մասը, իսկ եթե նա չի ընդունվում տվյալ շրջապատի կողմից ,կամ նա չի ընդունում այդ շրջապատը, ապա, ըստ իս, պետք է փոխել շրջապատը:

Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
ոչ թե արհամարհանքով նայի շրջապատին ու ասի. «Ես լավն եմ, ու դուք արժանի չեք իմ ընկերների ու նույնիսկ ծանոթների շարքում դասվել»
Այս մտքիդ հետ լրիվ համամիտ եմ, դա մեծամտության դրսևորման տիպիկ ձև է: