Ինչպե՞ս եք վերաբերվում մեծամտությանը։
Ինչպե՞ս եք վերաբերվում մեծամտությանը։
մի քիչ պետքա լինի մարդու մեջ, ու հիմքեր ունենա…
Իմ կարծիքով, մեծամտությունը գոռոզության մի տեսակ է, գուցե՝ ամենավատը: Գոռոզությունն էլառաջանում է հիվանդագին ինքնասիրության/սեփական թերարժեքության բարդույթի հետևանքով: Դրա նորմալ ձևն է ինքնասիրությունը, արժանապատվության զգացումը, ինչը, ցավոք, պակասում է շատերիս, անգամ նրանց, ովքեր մեծամտության ասպարեզում անհաս բարձունքների են հասել![]()
Համոզմունք ունեմ, որ մեծամիտ (կամ ինքնահավան) պահվածքով մարդկանց մեծ մասը իրականում տառապում են իրենց բարդույթներից: Կարծում եմ իդեալական դեպքում մարդ պետք է կարողանա ճիշտ գնահատել իրեն և շրջապատին և եթե նույնիսկ ինքն իր համար պարզի, որ ինչ-որ բանով ավելի լավն է քան դիմացինը չշտապի հայտարարել դրա մասին ի լուր աշխարհի: Կարևոր է, որ մարդ սովորի գնահատել դիմացինին կարողանա գտնել ինքն իր մեջ այն կողմերը, որոնցով զիջում է ուրիշներին: Մի խոսքով յուրաքանչյուրս ունենք անսահմանափակ քանակով լավ ու վատ կողմեր խնդիրը կայանում է դրանք ճիշտ գնահատելու մեջ: Օրինակ Չարենցն ասում էր, որ նա հանճար է, բայց իրեն մեծամիտ չեմ համարում, որովհետև մարդը հանճար էր և գիտեր դրա մասին:
Ընդհանրապես տանել չեմ կարողանում մեծամիտ մարդկանց, և իմ կարծիքով չկա հիմնավորված կամ անհիմն մեծամտություն, երկուսն էլ շատ վատ է:
Դա նման է մի պատմության, երբ երկու տակառ կանգնած են սարի գագաթին, մեկը լիքն է իսկ մյուսը դատարկ, երկուսով գլորվում են ներքև: Դատարկ տակառը ամբողջ ճանապարհին գոռալով է իջնում, իսկ լիքը տակառը անձայն ու հանգիստ է իջնում…
Հետևությունները թողնում են Ձեզ:
ինձ շատ դուր եկավ քո համեմատությունը, իրականում այդպես է խելացի մարդն ավելի շատ լռում է ու երբեք չի բարձրաձայնում իր առավելությունների մասին.
Ու իմ կարծիքով նրանք են վերևից նայում դիմացինին, ովքեր իրականում գտնվում են ներքևում.
Շատ եմ սիրում Սևակի այս խոսքերը. "Հպարտ եղիր, բայց ոչ գոռոզ, դատարկ մարդն է գոռոզանում..."
Ինչու եք կարծում,թե մեծամիտ լինել նշանակում է բարձրաձայնել սեփական առավելությունների մասին,մարդ կարող է իր մասին մեծ կարծիք ունենալ,սակայն չհայտարարել դա:
Կարծում եմ մեծամիտ լինել պետք չէ,սակայն նայև դժվար է ապրել առանց սեփական անձի մասին ինչ-որ չափով դրական կարծիք ունենալու:Կարծում եմ սթափ է պետք դատել,այսինքն ճիշտ գնահատել և՛ սեփական թերությունները,և՛ առավելությունները մյուսների հանդեպ,կարծում եմ դա մեծամտություն չէք համարի![]()
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
առաջին հերթին եթե դու քո մասին մեծ կարծիքի չլինես, ոչ մեկ էլ չի լինի…
ես ըտենց եմ կարծում… մարդ պետքա իրա վստահ լինի, ու սամադավոլնի…
դե չափի մեջ…![]()
Մեծամիտ անգլերեն ո՞նց կլինի![]()
...Մոցարտը անկեղծորեն պատասխանեց "Որովհետև ես ամենալավն եմ"...:
Ա՛ն, համաձայն չեմ քեզ հետ: Մեկ էլ իմ կարծիքը չեմ գրի: Փիլիսոփան շատ լավ է գրելԲյուր, սեփական արժանիքները գիտակցելը դեռ մեծամտություն չէ։ Մեծամտությունը սեփական արժանիքների մասին բարձրաձայն խոսելն է, հատուկ ցուցադրելը։ Եթե մարդն ունի այս կամ այն արժանիքը, ապա դա վաղ թե ուշ ուրիշներն էլ կնկատեն, հետևաբար բոլորովին անհրաժեշտություն չկա դրանց մասին բարձրաձայնելու։![]()
Դա ուրիշ հարց է։ Երբ այնպիսի իրավիճակ է լինում, երբ քո արժանիքի կամ առավելության մասին բարձրաձայն և ի լուր աշխարհի ասելու անհրաժեշտությունը կա, ապա, իհարկե, պիտի ասես։ Խոսքս դրան չէր վերաբերում։ Բայց երբ մարդ առանց որևէ համապատասխան նախորդող համատեքստի հայտարարում է, որ ինքն ամենալավն է, որ ինքը դեմք է և այլն, ապա դա, իմ խորին համոզմամբ, մեծամտություն է, և ես դրա մեջ ոչ մի դրական բան չեմ տեսնում, ընդհակառակը՝ դա միայն նյարդայնացնում է։ Եթե դու իրոք լավն ես, հանճար ես և այլն, ապա դա ուրիշներն էլ կնկատեն ու կհասկանան, առանց քո ասելու, իսկ եթե չեն նկատում, ապա քո ասելով չի, որ պիտի հասկանան, ուրեմն կամ իրականում այնքան մեծ չես, ինչպիսին որ կարծում ես, կամ էլ կամ էլ շրջապատդ դեռ այնքան գիտակից ու հասուն չի, որ քեզ գնահատի ըստ արժանվույն, բայց այս դեպքում էլ, ինչպես արդեն ասացի, խոսքերը չեն, որ պետք է մարդկանց համոզեն։
Հետո մի բան էլ կա։ Եթե մարդը որևէ բնագավառում, որևէ հարցում իր մեծության մասին բարձրաձայնելու պահանջ է զգում, դա խոսում է այն մասին, որ թեկուզև տվյալ կոնկրետ բնագավառում նրա մեծությունը իրական է, բայց ուրեմն նրա զարգացումը ներդաշնակ չէ, այսինքն՝ ես համոզված եմ, որ հոգևոր առումով ավելի զարգացած լինելու դեպքում այդ նույն մարդը իր մեծության մասին բարձրաձայնելու ցանկություն և պահանջ չէր ունենա։ Եթե ամեն մարդ գիտակցեր, թե տիեզերական մասշտաբով որքան փոքր ու աննշան է ինքը, իր մեծության մասին չէր խոսի։ Դե, հասկանալի է, որ բոլորս էլ մարդ ենք, հասարակ մահկանացու (թեև ոչ բոլորն են դա ընդունում, բայց դե դրանից նրանց կարգավիճակը չի փոխվում), և երբ ինչ-որ բանից իսկապես լավ ենք լինում, անկախ մեզնից՝ ուզում ենք, որ բոլորն այդ մասին իմանան, որ մեզանով հիանան, մեզ գովեն, հաստատեն, որ մենք իրոք լավն ենք և այլն։ Բնական է, որ ցանկացած մարդու մեջ դա այս կամ այն չափով առկա է, բայց դա ես համարում եմ մարդկային թուլություններից մեկը, ինչից ինքս էլ, բնականաբար լրիվ զուրկ չեմ, թեև ինձ ճանաչող մարդիկ ինձ սովորաբար մեծամիտ չեն համարում։ Կոնկրետ ինձ երբեք էլ դուր չեն գալիս ինքնագովասանքներն ու սեփական մեծության մասին հայտարարությունները՝ անկախ նրանից, թե դրանք որքանով են համապատասխանում իրականությանը։
Ճիշտ է, դրա հակառակ երևույթն էլ կա, որն անձամբ ինձ համար ավելի տհաճ է, քան մեծամտության դրսևորումը. երբ մարդուն գովում ես՝ նշելով նրա այսինչ կամ այնինչ արժանիքը, իսկ նա համառորեն պնդում է, որ ինքն այդպիսին չէ, բայց միաժամանակ զգում ես, որ ինքը շատ լավ էլ գիտի, որ այդպիսին է, ուղղակի կեղծ համեստություն է անում, որպեսզի դու էլ շարունակես պնդել, որ չէ, ինքը շատ լավն է, և ինքը դրանից իրեն ավելի մեծ ու ավելի փառաբանված զգա...Ուրիշ բան, եթե մարդն իսկապես չի համարում, որ ինքն այդպիսին է։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.05.2007, 11:33:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
shatboyov (29.03.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ