Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Ես կասեի՝ հրապարակավ ի ցույց դրվող մեծամտությունը։ Չէ՞ որ մեծամտությունը ոչ բոլոր դեպքերում է արտաքին դրսևորում ունենում. օրինակ, կան նաև այնպիսի մեծամիտներ, որոնց մեծամտության մասին ոչ ոք չի իմանում, քանի որ այն բավական հմտորեն քողարկված է ամաչկոտության կամ համեստության շղարշով, կամ էլ պարզապես մարդն այնքան ինքնաբավ է, որ ուրիշներին ցուցադրելու կարիքը չունի։
Եսիմ, Ան, եթե ինչ-որ արժանիքիդ համար ես մեծամիտ, ուրեմն էդ արժանիքը քոնը չի իրականում. կա՛մ պատահաբար ա մի պահ հյուր եկել, կա՛մ հանգամանքների բերումով տպավորություն ա ստեղծվել թե իբր ունես էդ արժանիքը: Բայց ավելի հետաքրքիր ա գիտե՞ս ինչը . որ երբ որ մեծամտանում ես ինչ-որ մի արժանիքովդ, որն իսկապես ունես, դա ընդամենը քեզ մխիթարելու, անզոր, հուսահատ կատաղությամբ մխիթարելու համար ա այլ բաների բացակայության դիսկոմֆորտը "մեղմելու" համար, թեև նման "մեղմումները" ֆալշ են ու տանում են դեպի ացելի մեծ դիսկոմֆորտ՝ գոռոզամտություն, ինքնատարվածություն, ինքդ քեզ երևակայելը և այլ տհաճ երևույթներ: