Մեջբերում Fantazy-ի խոսքերից Նայել գրառումը
Շատերը իմ հետ առաջին ծանոթությունից հետո ինձ մեծամիտ են համարել, բայց ընթացքում շփվելուց հետո պնդել են հակառակը: Շատ ծիծաղելի էր լինում, երբ ահագին ժամանակ շփվելուց հետո, վերջապես խոստովանում էին թե ինչպիսի առաջին տպավորություն եմ թողել նրանց վրա, ինչպես նաև զարմանալի էր այդ փաստը ինձ համար:
Վայ, հետաքրքիր է, ոնց որ իմ մասին լիներ։ Ավելի ճիշտ՝ դեռ մի քանի տարի առաջ ինձ մոտ ճիշտ այդպես էր միշտ լինում, բայց վերջին տարիներին կարծես թե այդ առումով նորմալացել է։

Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
Հետաքրքիրն այն է, որ մեծամիտ մարդիկ, չեն էլ զգում, որ իրենք մեծամիտ են: Ու երբ ասում են նրանց այդ մասին, նրանք դա չեն ընդունում և դեռ մի բան էլ խիստ նեղանում են:
Չէի ասի, ոչ բոլոր մեծամիտներն են այդպիսին։ Օրինակ, իմ իմացած մեծամիտներից շատերը ընդունում են, որ այդպիսին են, ուղղակի համարում են, որ դրա համար հիմքեր ունեն։ Հիշում եմ, մի անգամ, երբ մի մեծամիտի ասացի, որ ինքը մեծամիտ է, ասաց, որ դժվար է հասնել այնպիսի բարձունքների, ինչպիսին որ ինքն է հասել, ու այդքանից հետո մեծամիտ չդառնալ։ Պատկերացնու՞մ եք։ Այսինքն՝ դժվար է դիմանալ սեփական մեծության հմայքին, էլի։ Շատերն էլ ասում են, որ դա պարզապես իրատեսություն է, ոչ թե մեծամտություն, ինչը գրեթե նույնն է, ինչ որ առաջին «արդարացումը»։

Համաձայն եմ վերևում գրված այն կարծիքներին, ըստ որոնց՝ մեծամտությունը հիմնականում թերարժեքության բարդույթի հետևանք է լինում։ Ճիշտ է, շատ մեծամիտներ իսկապես բավական խելացի, զարգացած ու շատ բաների հասած մարդիկ են լինում, բայց, կարծում եմ, որ եթե մարդը իր արժանիքներն ու ձեռքբերումներն անընդհատ շեշտելու ու ցուցադրելու պահանջ է զգում, դա նշանակում է, որ նա, այնուամենայնիվ, ինչ-որ մտավախություն ունի, որ իր այդ արժանիքները կարող են չնկատվել, ինչն էլ խոսում է թերարժեքության բարդույթի առկայության մասին։