Քաղաքացի իհարկե ես չգիտեմ, թե դու հատկապես, որ գրառումները ի նկատի ունես, բայց ասեմ որ այստեղ կատարվում են որոշակի գրառումներ, որոնք այս ակումբի մակարդակին չեն համապատասխանում:Եվ եթե ակումբի հիմնադիրները ուզում են, որ իրենց ակուբի վարկանիշը մնա այնպիսին ինչպիսին որ կա, ապա ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր, որպեսզի նմանատիպ գրառումները ջնջվեն:Եվ բացարձակապես կապ չունի, թե ով է ջնջում դրանք:Կարևորը ջնջողը ակումբի հետագայի մասին մտածող անձնավորություն լինի:Կարելի է նաև այդպիսի գրառումները ջնջելուց հետո մասայականորեն բացատրություն էլ չտալ, քանզի կյանքում ամեն ինչ չի որ կարելի է բացե ի բաց հրապարակել: Հասկացողը կհասկանա թե ինչու համար է այդ գրառումները ջնջվել, իսկ ով էլ որ չի հասկանա և ցանկություն կունենա հասկանալու կարող է դա պարզել այդ գրառումը ջնջողից, բայց ոչ մասայականորեն:Իհարկե սա իմ կարծիքն է:
Ի դեպ հատուկ շնորհակալություն Network.am-ին վերջերս նմանատիպ մի քանի գրառումներ ջնջելու համար: