Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգարժան Պանդուխտ, նախ կխնդրեի այսուհետ վիրավորական գրառումներ չանել, հատկապես իմ հասցեին, քանզի կայքի ստեղծողը ես եմ ու մեջովս, հարգելիս, անգամ մի գրամ թուրքական արյուն չի հոսում: Ձեր նախորդ գրառմանը խիստ չեմ պատասխանում (որում կայքին մեղադրել եք թրքական լինելու մեջ), ենթադրելով որ այն գրել եք տաքացած ժամանակ, առանց մտածելու թե ում հասցեին ինչ եք ասում: Եթե ակումբում կա Ձեր կարծիքին հակառակ կարծիք, ապա այդտեղ մի փնտրեք թշնամանք, թշնամանք փնտրելու դեպքում էլ զերծ մնացեք այն հանձինս ակումբի ղեկավարության ու անձնապես ինձ գտնելուց:

Իսկ ինչ վերաբերվում է այս վերջին գրառմանը, ապա ներողություն եմ խնդրում առկա որոշ տեխնիկական թերությունների համար ու խնդրում ոչ միայն Ձեզ այլև մյուս ակումբցիներին երեք կետ (...) պարունակող գրառումներում ուշադիր լինել որ կետերին հաջորդող բառը այդ կետերին կպած չլինի, իսկ գրառումը տեղադրելուց հետո անմիջապես ստուգեք, Ձեր տեղադրած տեքստն ամբողջովին երևու՞մ է, թե՝ ոչ: Չերևալու դեպքում անմիջապես խմբագրեք գրառումը, ուշադրություն դարձնելով կետադրական նշաններին, մինչև որ կշտկենք տեխնիկական թերությունը: Երևի այս գրածիցս արդեն հասկացաք, որ որոշ դեպքերում կետեր պարունակող գրառումները պատկերվում են կիսատ, ինչի համար նորից խնդրում եմ ակումբի բոլոր անդամների ներողամտությունը:
Ներիր ինձ Philosopher