«Աղբանոց» բացելու միտքին ես էլ եմ համաձայն, բայց փակված թեմաները ջնջելը գնտում եմ, որ սխալ է: Թեման թող մնա փակ, որ եթե մի անդամ ուզում է թեմա բացել և ֆուրումի որոնման համակարգից օգտվելով տեսնում է, որ այդպիսի թեմա արդեն կա ու փակ է: Թող այդ անդամը մտնի այդ «փակ» թեմայի մեջ և տեսնի փակվելու պատճառը՝ «անիմաստ թեմա», «ոչ ինֆորմատիվ թեմա»… Կամ էլ այդպիսի թեմա եղել է և ադմինիստրացիան որոշել է այն փակել, ուրեմն պետք չէ այդ թեման ֆորումին, «Իմ վերևի ավատարը» թեման ձեզ օրինակ:
Կողմ եմ, որ ջնջվեն այն փակ թեմաները, որոնց փակվելու պատճառը մինչև այդ նույն կամ նման թեմա լինելն էր: