Chuk-ի խոսքերից
Դա կատակ էր, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ համակարգը ներդրվել է նաև այն մարդկանց համար, ում մականունները հայերեն են:
Անշուշտ կարելի է դիֆոլթով անջատված թողնել, բայց հասկացիր, որ համակարգ մտնելու գործողությունը մի անգամ է արվում, իսկ համակարգ մտնելուց հետո գրառումներ անելու գործողությունը բազմիցս: Այսինքն շատ ավելի հարմար է համակարգ մտնելուց չռթիկն անջատել, լատինատառ գրել մականունները, ապա նորից չռթիկը սեղմել, քանց թե ամեն գրառում անելիս այդ չռթիկը սեղմել:
Համենայն դեպս մենք այդպես ենք կարծում ու եթե այդ պրոցեսը կոնկրետ քեզ ենթադրենք անհարմարություն ա պատճառում, ներողություն, սակայն միաժամանակ այն հաշվարկված է այնպես, որ շատերին օգուտ տա:
Ի դեպ ես ինքս այդ համակարգից երբևէ չեմ օգտվում, հայերեն գրում եմ այլ միջոցներով, բայց համակարգն ինձ բնավ անհարմարություն չի պատճառում:
Էջանիշներ