Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ դու կարծում ես քո գրառումը հիմա ճիշտ տեղում և ճիշտ հարցի վերաբերյալ է արված և չես կարծում, որ անարխիայի համար հող ես ստեղծում
Արի չշարունակենք, եթե կոնկրետ թեմային վերբերող հարցեր, գրառումներ ունես, արա, Հակոբ ջան,
Ձեր այս գրառումը վառ ապացույցն է այն բանի, որ այս ֆորում մտնելուց մարդիկ պետք է անպայման հետեւեն ինչ–որ հորինյալ ֆորմատի։ Սա դիկտատորիալ մի երեւույթ է, որն առկա է այստեղ։ Միգուցե դա է ճիշտը՝ չգիտեմ։ Ինձ համար երբ մի մարդ մի բան է գրում, այն չի կարող լինել անկապ։ Հենց օրինակ այստեղ, երբ Դուք ասացիք թե՝ թեմայից դուրս էր իմ գրվածքը։ Այդ ինչպե՞ս։ Ես այդ «Թեմայից Դուրս» հասկացողությունը չեմ կարողանում հասկանալ։ Ուրեմն եթե ասենք խոսք է գնում Հայաստանի քաղաքացիների մասին, չի՞ կարող խոսք գնալ Սփյուռքահայության մասին։ Կամ, եթե խոսք է գնում Լուսնի մասին, չի կարելի խոսել Արեւ՞ի… Մի խոսքով, ասածս հենց այն է, որ ոչ միայն ինձ, այլ շատ շատերի ուղղակի հետաքրքիր է դառնում այս ֆորումի վերնագիրը՝ «ԴԱՐ» Ակումբ… Սենչրի Քլա՞բ, թե՝՞…դեղատու՞ն, որտեղ եթե դեղատոմս չունենաս, դեղ ու դար–ման չես ստանա…