Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Նախորդ էջում նկարներ էլ եմ դրել։ Ճիշտն ասած ես էդ սկրիպտ մրիպտերից էդքան գլուխ չեմ հանում, բայց փաստը էն էր, որ հենց Load անելը պրծնում էր, նոր չրթիկը ավտոմատ դուրս էր գալիս։
Իսկ հիմա, ինպես Չուկն ասեց, պրոբլեմը վերացած է, ամեն ինչ կարծես թե նորմալ է...
Դրածդ նկարները հասկացանք։ Նորից եմ ասում. եթե կեսից՝ մինչև չրթիկի ավտոմատ հանելը ստոպ ես տալիս, էդ դեպքում հայերեն գրելու էս մեխանիզմը ընդհանրապես դեռևս միացած չի լինում, հետևաբար էդ չրթիկի դրած լինելը ոչ մի նշանակություն չպիտի ունենա, այսինքն՝ ֆունկցիոնալ առումով պիտի հավասարազոր լինի դրած չլինելուն, հետևաբար պիտի պրոբլեմ չլինի։
Ինչևէ, քանի որ Chuk-ի փոփոխությունից հետո էլ խնդիր չունես, ապա էլ չխորանանք։ Չնայած մինչև էդ էլ պիտի չունենայիր։