Հարգելի Foreigner, եթե այդպես մտածեինք, ուրեմն պետք է ընդհանրապես աղջիկները ոչ միայն ինտերնետ չմտնեին, այլև ականջները բամբակ խցկած ման գային ամենուր, որովհետև ոչ մի երաշխիք չկա, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը հայհոյանք կամ անպարկեշտ արտահայտություն չի անի... Բայց դրա հավանականությունը քանի՞ տոկոս է, ըստ Ձեզ։ Ասեմ, որ, համենայնդեպս, Ակումբում, շատ ավելի փոքր, քան կարող եք պատկերացնել։ Բացի դրանից, եթե Ակումբում հանկարծ հայհոյանք գրվի, ապա այն տեսնելու հավանականությունը մոդերատորների դեպքում գրեթե նույնն է, ինչ սովորական անդամների դեպքում, այնպես որ աղջիկներն այսպես թե այնպես կարող են կարդալ դա։
Ես ինքս Ակումբում մոդերատոր եմ դրա բացման առաջին իսկ օրվանից (արդեն 1 տարի և 4 ամիս) և այս ամբողջ ընթացքում գրառումների մեջ դեռ ոչ մի անգամ որևէ հայհոյանքի չեմ հանդիպել...

Այնպես որ անհանգստանալու կարիք, կարծում եմ, չկա։ Եթե նույնիսկ երբևէ հանդիպեմ, դրանից դժվար թե աշխարհը փուլ գա գլխիս։ Ճիշտ է, բոլորի համար էլ տհաճ են նման արտահայտությունները, բայց լուրջ խնդիր չեմ տեսնում. պարզապես կջնջեմ ու համապատասխան մոդերատորական գործողությունների կդիմեմ։
Էջանիշներ