Linus, ինքդ տվեցիր հիմնավորումը, հենց նոր
Ինչ-ինչ, բայց մասնագիտական բաժինները ոչ թե շփվելու համար են, այլ լուրջ հարցեր քննարկելու՝ բավական լուրջ մակարդակով: Հուսով եմ, որ այդ թեման մեկ անգամ ևս սկզբից մինչև վերջ կարդալով կհամաձայնվես, որ այնտեղի գրառումների մեծ մասը չի կարելի մտցնել այդ «լուրջ» կարգավիճակի մեջ: Հուսով եմ, որ կտեսնես, որ բացի դրանից այնտեղ նաև ահագին օֆֆտոպ կար (շփում): Իհարկե մի կողմից կարելի էր ջնջել այդ գրառումները՝ թողնելով մի քանիսը, բայց այս դեպքում էլ եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ թեման չունի հստակ ձևավորված «պահանջ», բովանդակություն:
Ցավոք ես ֆորումի թեմաներից քչերն եմ հասցնում կարդալ, բայց լսել եմ, որ մասնագիտական շատ քննարկումներ «այդ օրին» են, և ես ուրախ եմ, որ ակումբի նոր մոդերատորները պայքարում են դրա դեմ:
Հ.Գ. Ես քեզ չեմ ուզում պատասխանել նույն ոճով «Դուր չի գալիս, կարող եք չմտնել...», որովհետև իրականում ես ուզում եմ որ մտնեք Պարզապես եկեք ավելի ըմբռնումով փորձենք մոտենալ նմանատիպ հարցերին:
Էջանիշներ