Կարելի՞ է ես էլ ասեմ, թե ինձ ինչը դուր չի գալիս «Դար» ակումբում։
Դե բոլորը ասում են, ուրեմն ինձ էլ է կարելի
Մի ժամանակ ֆորումի ամենահետաքրքիր իրադարձությունները, քննարկումները «Օֆֆտոպանոցում» էին լինում։ Ու բոլորը կարդում էին «Օֆֆտոպանոցը»։ Որ մի կարևոր հայտարարություն, գրառում էր պետք լինում անել, Օֆֆտոպանոցում էի անում, որտև գիտեի, որ հաստատ բոլորը կտեսնեն։ Ու ուրիշ թեմաներից շեղված գրառումներն էլ տեղափոխում էինք Օֆֆտոպանոց ու քննարկումը այնտեղ էր շարունակվում։
Իսկ հիմա օֆֆտոպանոցը լրիվ չաթի է վերածվել։ Էջերով սովորական, առօրյա չաթ է գնում։ Ու արդեն շատ քչերն են կարդում օֆֆտոպանոցը։ Համենայն դեպս ես գրեթե չեմ կարդում։ Ու հիմա արդեն ուրիշ թեմաներից շեղված քննարկումները օֆֆտոպանոց տեղափոխելն էլ մի տեսակ անիմաստ է դառել։ Մեկ է, մի ժամ հետո արդեն վրայից մի քանի էջ հենց-նենց խոսակցություններ են ավելանում ու էլ ոչ ոք չի էլ տեսնում դրանք։ Ոչ ոք հավես չունի ժամերով անիմաստ էջեր թերթի։ Հատկապես մեծամասնության մոտի հայկական դանդաղ ինետ կապով։
Ժողովուրդ, ի՞նչ եք առաջարկում անենք։ Ո՞նց ետ բերենք մեր «Օֆֆտոպանոցը»։
Ես մի քանի տարբերակ մտածում եմ, բայց չգիտեմ, թե որն է ավելի լավ։
1. Ջնջել բոլոր առօրյա գրառումները։ Բայց դե տենց ամբողջ օրը ջնջելով պիտի զբաղվենք, համ էլ ո՞նց մարդկանց ասես, թե ֆորում մտնելուց օֆֆտոպանոցում մի գրի ասենք. «Բարև, ժողովուրդ, ո՞նց եք»։ Նենց որ ես տարբերակը հեչ լավը չի իմ կարծիքով։
2. Մի հատ ֆորումին կից չաթ սարքենք, որ բոլոր «Ինչ կա-չկա» տիպի խոսակցությունները տեղ լինեն։ Բայց դե դա էլ ահագին գործ է, որի ժամանակը ցավոք հիմա չկա։
3. Մի տարբերակն էլ էն է, որ «Ինչ կա-չկա» բաժնում մի հատ «Ինչ կա-չկա» տիպի թեմա բացենք, ու բոլոր առօրյա, չաթանման խոսակցությունները, բարև-բարլուսները այդտեղ անենք, իսկ Օֆֆտոպանոցը մնա թեմայից դուրս քննարկումների համար։
Հը՞, ժողովուրդ, ի՞նչ կասեք, ո՞նց ես հարցը լուծենք։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Առաջարկածդ կետերից ամենահեշտը վերջինն է, բայց դե երևի ժամանակ է պետք դրան անցնելու համար:Արշակ-ի խոսքերից
Իսկ չատի տարբերակը վատ չէր լինի, մենակ թե դժվար ու աշխատատար պ-ս է, ով կանի՞:
...ներկերս վերջացել են...
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Կարելի է նույնիսկ պատրաստի պարզագույն չաթ քաշել և տեղադրել ակումբում,որ մենակ խոսալ լինի
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Ժող, չաթի մասին մոռացեք: Չաթ չի լինի:
Հ.Գ. Հայկական ինտերնետում լիքը չաթ կա, կարող եք նրանցից օգտվել:
Հ.Գ. Օրինակ http://www.skizb.am/cgi-bin/chat/chat.pl
Կքննարկենք: Շնորհակալություն առաջարկի համար: Ընդհանրապես դա ճիշտ կլինի, բայց քանի որ, որքան հասկանում եմ, թատրոն թեման ցավոք շատ փոքր առաջարկ ունի ֆորումում, հնարավոր է, որ ավելորդ է դառնում նրան առանձին բաժին հատկացնելը
Ես սա հասկանում ու ընդունում եմ, թեև չենք պատրաստվում փոխել (առայժմ),
բայց սա, ճիշտն ասած, չեմ հասկանում: Չէ, որ գույները դուր չեն գալիս, հասկանում եմ, բայց թե ի՞նչ է նշանակում ընտրել գույն, որը սազեր մնացած բոլոր գույներին, չեմ հասկանում: Որո՞նք են մնացած բոլոր գույները: Եթե այլ ֆորումներում ընդունված գույները (հիմնականում կապույտ), ապա ինչու՞ պետք է նման լինեին
Նոր ծանոթությունները միշտ էլ հաճելի են, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթությունները (անկախ նրանից, ունե՞նք նույն հայացքները, թե՞ ոչ) առավել ևս:
Դրվեց:
Իսկ ես լրջորեն մտածում եմ նաև օֆֆտոպանոցում օֆֆտոպները արգելելու, դրանք ջնջելու մասին:
Իսկ եթե ուղղակի չօֆֆտոպե՞նք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
դե լավ կլիներ որ ընդհանրապես չօֆթոփեինք, բայց անհնարա առանց դրա:
Բաներ կա որոնք բացատրելու, որոնց իմաստը մինչև վերջ պարզելու համար օֆտոպի կարիքա զգացվում
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Շատ դժգոհ եմ որոշ մոդերատորներից
մի հատ ստեղ նայեք, գրված են միայն հարցեր և պատասխաններ, բայց պարզվում է որ Օֆֆտոպանոց է վերածվել
Ես համաձայն չեմ այդ որոշմանե, Պհանջում եմ հիմնաորում !!!
և հետո եթե չեք ուզում որ մարդիք նորմալ շփվեն կարող եք լրիվ ֆորումը փակել
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ