Ինչքան ինձ հայտնի է, «համակարգիչ» անունով սարք գյություն ունի, և դա հենց «computer»-ն է: Իսկ լեզվաբանները այդ բառից դեռ չեն հրաժարվել : Ի դեպ՝ կարո՞ղ ես արդյոք մի այնպիսի անուն առաջարկել, որ լիովին ներառի այդ սարքի բոլոր հնարավոր ֆունկցիաներն ու կիրառությունները: Կարծում եմ, որ ոչ: Ի միջի այլոց՝ նույն անգլերեն «computer» բառը պարզապես նշանակում է «հաշվիչ»: Ֆրանսերեն «ordinateur»-ը՝ «կարգավորող»: «Համակարգիչը» նորմալ ու, ամենակարևորը, բավականին ընդունված բառ է:
Իսկ անջատիչը միայն լույսը անջատելու՞ համար է, թե՞ միացնելու էլ: Իսկ վերելակով դու միայն վերև՞ ես բարձրանում, թե՞ իջնում էլ ես: Արի լեզուն թողնենք լեզվաբաններին, լա՞վ :
Էջանիշներ