User Tag List

Էջ 31 32-ից ԱռաջինԱռաջին ... 21272829303132 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 451 համարից մինչև 465 համարի արդյունքները՝ ընդհանուր 467 հատից

Թեմա: Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում

  1. #451
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք, պիտի օֆտոպեմ: Վազգ ջան, էս թեման մեծամասամբ ինքնագովազդի վայր է: Մարդիկ պարապ են մնում, ասում են մտնենք ադմինիստրացիայի ներվերն ուտենք, իսկ էդ "պիտնո բռնելը" արդեն սովորություն է դառել:
    Խոսքս իհարկե Լեոյի մասին չէր ու խնդրում եմ չանձնավորել, ուղղակի մեկ-մեկ շատ եմ զարմանում ադմինիստրաիցայի, մասնավորապես Չուկի նյարդերի վրա: Եթե ես լինեի ադմին, վաղուց էի արգելափակել "ջուր ծեծոցի " դառած էս թեմայում գրառումներ անողներին: Պտիչկեն սիրուն չի, սմայլիկի ունքը ծուռա, ես ասեցին տանձ դու ասեցիր չէ խնձոր... ու նմանօրինակ մի քանի հազար գրառումներ, որոնք ֆորումը դարձնում են "զրուցարան": Պետք է գոնե երբեմն տարբերել Ժամանց, Զվարճալի թեմաները մնացած՝ ավելի լուրջ քննարկումների համար նախատեսված բաժիններից:

    Հ.Գ. Եվս մի անգամ խնդրում եմ չանձնավորել: Չուկ, կներես, չդիմացա
    Դե եթե քո ասածի պես լինի, Դայ ջան, ավտոմատ կհերքվի Էլմոյի գրառման իսկությունը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #452
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում

    Լավ մի հատ էլ սուբյեկտիվ «չդուրգալ» գրեմ: Դուր չի գալիս, որ անուն–ազգանունով է լինում նիկերը, շատ երկար է ու անհարմար, հետն էլ պաշտոնական:Դուր չի գալիս, որ «մթոմ-հետաքրքիր» նիկեր են հայտնվում: Չէ, իհարկե, սուբյեկտիվ կարծիք է, բայց նիկի տափակությունը մեկ-մեկ ծիծաղելի չի:

    Հ.Գ.Չուկ, աչքիս ստիպված խնդրելու եմ, որ իմ նիկն էլ փոխես:
    Վերջին խմբագրող՝ Katka: 15.05.2009, 17:30:

  3. #453
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում

    Դուրս չեն գալիս ակումբի ձևավորումները՝ կիսախմրած, իբր սոլիդ, իրականում անհրապուրիչ:
    Դուրս չի գալիս ակումբի գլխավոր ադմինիստրատորի կիսացինիկ, մեծամիտ ու անվայելուչ ղեկավարումը:
    Դուրս չեն գալիս մոդերատորների աչառու վարքը, կոնկրետ երևույթների նկատմամբ անբռնազբոս պահվածքը, կոնկրետ մարդկանց հետևից ընկնելու փաստը:
    Դուրս չեն գալիս ակումբցիների մեծամասնության մեծամտությունն ու ինքնագոհությունը, իրենց անսխալական կարծելու արատավոր երևույթը:
    Դուրս չեն գալիս մեծամասնություն կազմող ապուշագույն, անիմաստ, անհեթեթ թեմաները:
    Դուրս չեն գալիս գրառումների մեծ մասի ֆորումին անհամապատասխանությունը, անլրջությունը, ջրիկությունը:
    Դուրս չի գալիս ակումբցիներից շատերի միմյանց նկատմամբ անտակտությունը:
    Դուրս չի գալիս հարցումների մեծամասնության անհեթեթությունը, անկազմակերպվածությանը, անկոռեկտությունը:
    Դուրս չեն գալիս վարկանիշների ու շնորահակալության համար նախատեսված գրառումները, դրանց ձգտող ակումբցիները:
    Դուրս չեն գալիս անիմաստ ու անհեթեթ, ոչ մի բանով չհիմնավորված, մերկապարանոց բողոքների բազմությունը:
    Դուրս չեն գալիս գլխիս վրա նստողներն ու չափից ավելի համեստները:
    Ակումբը... էլ դուրս չի գալիս:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Harcaser (11.09.2010), Mariam1556 (15.05.2009), Աբելյան (15.05.2009), Արտիստ (16.05.2009), Ռուֆուս (18.05.2009)

  5. #454
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում

    ...

  6. #455
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուրս չի գալիս ակումբի գլխավոր ադմինիստրատորի
    Ո՞վ է նա։
    (եթէ գաղտնիք չէ)

  7. #456
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ է նա։
    (եթէ գաղտնիք չէ)
    Ես եմ:

    Դուրս չի գալիս, որ ակումբում դեռ կարող են լինել մարդիկ, ովքեր չգիտեն, թե «ով է նա», չիմանան մոդերատորներին, չիմանան կանոնները, ու թեկուզ էս թեմայում կատարեն թեմայից դուրս գրառում, ըստ թեմայի ինչ-որ բան գրելու փոխարեն փորձելով պարզել ակումբի գլխավոր ադմինիստրատորի իսկությունը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #457
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում

    Ինձ դուր չի գալիս, որ ադմինը էսօր անսովոր բարկացած ա

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (21.05.2009)

  10. #458
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում

    Մոդերատորական. Վերջին 3՝ թեմայից դուրս գրառումները ջնջվել են: Մնացեք թեմայի շրջանակներում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #459
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում

    Երնեկ թե համբերությունս հերիքեր մի քիչ էլ սպասեի ու երնեկ թե երեկ «Դուր չեկածների» շարքն ավելի երկար գրած լինեի: Չափազանց հետաքրքիր էր հետևել արձագանքներին ու մեծ հաճույքով կշարունակեի դրանց հետևել, բայց միաժամանակ վախենում եմ, որ դա ինձ նորանոր հիասթափություններ բերի ու նորանոր «Դուր չեկածների» շարք գրելու առիթ դառնա:

    Առաջին հերթին ուզում եմ խոսքս ուղղել հատկապես նրանց, ովքեր ոգևորվել էին մոդերատորներին իմ «քննադատությունից» ու դա արտահայտում էին իրենց նամակներում. հարգելիներս, ձեզնից յուրաքանչյուրը կերազեր ակումբի մոդերատորներից յուրաքանչյուրի անաչառության ու օբյեկտիվության գոնե 5%-ը ունենալ: Ձեզնից յուրաքանչյուրը կերազեր այնքան կամքի ուժ ունենալ, որ կարողանար մի կողմ թողնել (որոշակի դեպքերում) անձնական անտիպատիան, անձնական վիրավորվածությունը, որոշակի դեպքում սեփական արժանապատվությունը մի կողմ թողնելով շարժվեր ակումբի շահերով ու կարողանար ղեկավարել, մոդերավորել այնպես, ինչպես ակումբի մոդերատորները: Խոնարհվում եմ նրանցից յուրաքանչյուրի, այո, անձնազոհության, հավասարակշռության, անաչառության աստիճանի, օբյեկտիվության բավարար աստիճանի առջև և իմ անունից նրանց բոլորին շնորհակալություն եմ հայտնում իրենց նյարդերն ու ժամանակը ակումբին տրամադրելու համար: Ու վստահ եմ, որ այն մարդիկ, այն ակումբցիները, ովքեր գոնե մի պահ կորոշեն շարժվել ոչ թե սուբյեկտիվիզմով, ոչ թե իրենց ՏԵՂԻՆ ստացած տուգանային միավորներից կամ արգելափակումներից, ջնջված գրառումներից կամ փակված թեմաներից, խմբագրված կամ հեռացված հարցումներից առաջացած վիրավորանքով, այլ ընդամենը կփորձեն գտնվել ակումբի մոդերատորների 5%-ի չափ անաչառ ու օբյեկտիվ, կմիանան իմ շնորհակալությանը, այլ ոչ թե աջ ու ձախ նորանոր խնդիրներ, խոչընդոտներ, անհարմարություններ, ներվային պահեր կստեղծեն այն մարդկանց համար, ովքեր անշահախնդիր աշխատում են իրենց համար:

    Այո՛, յուրաքանչյուր ակումբցի կարող է ինձ մեղադրել, որ իբր ես շահ ունեմ ակումբից (իր ուղեղում դա պատկերացնելով դրամական, նյութական կամ այլ տեսքով), հաշվի առնելով կայքի ինձ պատկանելը, սակայն ոչ մեկը նույնիսկ բարոյական իրավունք չունի այդ նույն կերպ մտածելու մոդերատորների մասին, ովքեր բառիս բուն իմաստով անձնազոհաբար լծվել են իրապես բարդ գործի: Նրանց աշխատանքը ժողովրդական լեզվով կոչվում է հասարակական աշխատանք, իսկ այդպիսի գործի մշտապես լծվում են, թող չափազանցություն չթվա, լավագույն մարդիկ: Մարդիկ, ովքեր բացի սեփական շահից, սեփական բարեկեցությունից մտածում են նաև ընդհանուրի շահի, բոլորի, համայնքի, հասարակության լավ լինելու մասին: Ձեզնից ոմանք հիմա կմտածեն, որ շատերը մոդերատոր են դառնում դա համարելով «պաշտոն», «պատվաբեր» մի բան, գուցե նարգիզական բնավորությունից ելնելով կամ չգիտեմ ինչ ու սխալված չեն լինի: Այո՛, շատ կան այդպես մտածող մարդիկ: ՍԱԿԱՅՆ ակումբի յուրաքանչյուր մոդերատոր իր աշխատանքով, իր օբյեկտիվությամբ, իր ղեկավարման կերպով ԱՊԱՑՈՒՑԵԼ Է, որ ինքն այդ դասին չի պատկանում: Նման բացառություններ, անուններ չեմ տա, այո՛, եղել են: Որևէ հասարակարգում չեն կարող չլինել նման բացառություններ, դա, եթե կուզեք, բնության օրենքն է: Սակայն ակումբում նման բացառությունները մշտապես եղել են չնչին, աննշան, աննկատ:

    Եվ ուրեմն ես ուզում, խնդրում ու նաև պահանջում եմ, ու դա կանոնները խախտելով անում եմ այս թեմայում. Ամեն մի նոր բողոքից, ամեն մի նոր քննադատությունից, ամեն մի նոր «վրդովմունք» արտահայտելուց առաջ բազում անգամներ կշռեք, վերլուծեք, մտորեք, արդյո՞ք տեղին է ձեր այդ բողոքն ու դժգոհությունը, արդյո՞ք դուք դրանով իզուր չեք ավելացնելու մի լավ մարդու աշխատանքը, նրան պատճառելով նորանոր անհարմարություններ: Մտածեք, թե արդյո՞ք այդ մոդերատորը կամ մոդերատորները պարտավոր է (են) կտրվել իրենց գործից, ծախսել ժամանակն ու նյարդերը ձեր, որպես կանոն մերկապարանոց բողոքների վրա:

    Ակումբը ճկուն համակարգ է: Ակումբում որպես կանոն հարգանքով լսում են ձեր՝ թեկուզ այդ մերկապարանոց բողոքները, փորձում ընդառաջել, լուծել խնդիրները, ավելի հարմարավետ դարձնել ձեզ համար, գոհացնել, ինչի ցցուն ապացույցն է այս՝ 31 էջանոց թեմայի գոյությունը, որի գրեթե կես հազար գրառումներում արտահայտված բողոքների չնչին բացառությունն է տեղին ու իմաստավորված:

    Ուզում եմ դիմել նամակների մյուս տիպի հեղինակներին, ովքեր նեղված էին իմ «դուր չեկածերի» ցուցակից, այն համարում էին անտեղի, անձնական վիրավորանք, սխալ ու խիստ սուբյեկտիվ (խոսքը հիմնականում վերաբերվում է թեմաներին, գրառումների ու հարցումների, ինչպես նաև ակումբցիների միմյանց նկատմամբ վերաբերմունքի «գնահատականներիս»): Շատ լավ: Ճիշտ եք: Հենց դրա համար էլ գրել էի, որ պարզ օրինակի վրա մի պահ գոնե զգաք այն, ինչը զգում են ակումբի ղեկավար կազմի ներկայացուցիչները ձեր, որպես կանոն մերկապարանոց բազում բողոքները կարդալուց: Հաճելի չի, չէ՞: Տհաճ է, չէ՞: Բա ինչի՞ եք այդ նույն տհաճությունը պատճառում մեզ: Թե՞ կարծում եք մեր ժամանակն անսպառ է, նյարդերը քարից ու կարելի է մեզ անվերջ ծանրաբեռնել ձեր բողոքների անսպառ շտեմարանի այդ հազվագյուտ նմուշներով, որոնց չնչին բացառությունն է, ի դեպ, ներկայացված այս թեմայում, իսկ մյուսները գալիս են այլ թեմաներում՝ թեմայից դուրս գրառումների (կանոնի խախտում), նամակների, անգամ բացասական վարկանիշների (անհամապատասխան գրառմանը, թե չէ բացասական վարկանիշի դեմ ոչ մեկը առարկություն չունի) տեսքով: Ուրեմն նորից եմ կրկնում պահանջս. ամեն բողոքից առաջ մի քանի անգամ կշռեք, վերլուծեք ու հիշեք, որ այստեղ, իրականում, ոչ մեկը ձեր առաջ որևէ պարտավորություն չունի ու այն, ինչը անում է, անում է միայն ու միայն իբրև բարի կամքի դրսևորում:

    Հեշտ է խոսելը, հարգելիներս, չկա աշխարհում ավելի հեշտ բան, քան բողոքելն է: Բայց դա միշտ չէ, որ լավագույն զենքն է, դա միշտ չէ, որ լավագույն կամ ճիշտ տարբերակն է, դա միշտ չէ, որ տեղին է: Մտածեք, նորից մտածեք այն մարդկանց մասին, ում հասցեագրում եք այդ «բողոքները», մտածեք ու մտորեք, վերլուծեք, դրեք ձեզ իրենց տեղը, փորձեք մտովի մտնել իրենց մաշկի մեջ ու ձեր մաշկի վրա զգալ ձեր իսկ պատճառած անհարմարությունները: Հանուն ինչի՞: Սեփական «ես»-ի հաստատման: Ներվայնությունն ուրիշի գլխին թափելու համա՞ր: Գուցե չարությանը հագուրդ տալու համա՞ր (որոշ դեպքերում): Ինչի՞ համար:


    Բայց չեմ ուզում այս վատ նոտայով վերջացնել խոսքս ու ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ստացածս ջերմ նամակների համար, որոնցում ինձ փորձում էին մխիթարել, որտեղ համոզում էին, որ ակումբը դեռ լավն է, որ այն շատ օգտակար է, որ մոդերատորները լավ են աշխատում, որ թեմաները ու գրառումները դեռ էլի նորմալ են և այլն: Շնորհակալություն ձեզ, դուք ոգևորում եք ինձ ու կարծում եմ նաև մյուս բոլոր մոդերատորներին:

    Ակումբում, այո՛, եղել են, կան ու կլինեն ինչպես վատ թեմաներ, այնպես էլ վատ գրառումներ, հարցումներ, ոմանց միջև վատ հարաբերություններ, որոշ դեպքերում աչառու կամ ոչ օբյեկտիվ մոդերավորումներ, սակայն սրանք բոլորը խնդիրներ են, որոնց դեմ պետք է պայքարել միասին ու համախմբված: Ու յուրաքանչյուրը, ով այս թեմայում ոչ թե չարությունից ելնելով է բողոք գրում, այլ ակումբի լավի մասին մտածելով, այս վիրտուալ համայնքի բարեկեցության մասին մտածելով, պետք է ինքը ևս օժանդակի այդ երևույթների պակասեցմանը, դա անելով լավ գրառումներ անելու, լավ թեմաներ ստեղծելու, լավ հարցումներ ստեղծելու, վատ թեմաների, գրառումների, հարցումների մասին տեղեկացման համակարգով տեղեկացնելու, հանդուրժողական լինելու, ագրեսիան մի կողմ թողնելու, ինչպես նաև այլ միջոցներով:

    Ակումբը մեր համախումբն է, ուրեմն եկեք մերկապարանոց ու անիմաստ բողոքների փոխարեն բոլորովս լծվենք այն շենացնելու, ավելի լավացնելու գործին:

    Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր չափսոսեցին իրենց ժամանակն ու կարդացին գրառումս: Ու խնդրում եմ, թեմայում չշեղվել ու չսկսել այս գրառմանս արձագանքներ գրել: Իմ շեղումը լրիվ բավարար է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (16.05.2009), Elmo (16.05.2009), Katka (16.05.2009), murmushka (16.05.2009), Norton (17.05.2009), Rammstein (19.05.2009), Rhayader (21.05.2009), Ribelle (24.05.2009), T!gran (16.05.2009), Venus (21.05.2009), Yellow Raven (21.05.2009), Լեո (16.05.2009), Հայկօ (16.05.2009), Մանե (16.05.2009), Ներսես_AM (16.05.2009), Ուրվական (16.05.2009), Ռուֆուս (18.05.2009), Փոքրիկ (17.05.2009), Ֆոտոն (13.09.2009)

  13. #460
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում

    Ինձ դուր չի գալիս, որ որոշ անդամներ իրենց կարող ա թույլ տան մյուսներին նկատողություն անել այնպիսի բանի համար, որը ո՛չ հակականոնադրական է, ո՛չ էլ հակասահմանադրական, ուղղակի իրենք դրա տակ կա՛մ ենթատեքստ են տեսնում, կամ էլ դա իրենց աշխարհայացքին, իրենց «պանյատ»-ներին չի համապատասխանում։

    Հ.Գ. Խոսքս ամենեւին մոդերատորական նկատողությունների մասին չէ։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Փոքրիկ (21.05.2009)

  15. #461
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում

    Ինձ դուր չի գալիս այն, որ ամեն ինչ ինձ դուր է գալիս

  16. #462
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում

    Ինձ դուր չի գալիս, որ գրելու բան չունենալով գրում են: Հարգելի Rammstein, նման գրառումների մասին տեղեկացրու տեղեկացման համակարգով, ոչ թե այստեղ գրիր: Հարգելի Rammer, գրելու բան չկա՝ մի գրի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #463
    «ԴԱՐ» Ակումբ linus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.04.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    555
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում

    «Դար» Ակումբ գրանցվելուս առաջին օրվանից միչև հիմա մի բան կա, որը աչքի է խփում. դա Computer բառր հայերեն ոչ լիարժեք թարգմանությունն է: "Համակրգիչ" անունով սարք գոյություն չունի, ոչ մի հայտնի սարք չի կարող համակարգել ինչ որ բան: ինչքան ինձ հայտնի է լեզվաբանները ևս հրաժարվել են այդ բառի կիրառությունից (իմաստը հասկանալուց հետո). Եկեք ավելի ճիստ բառ գրենք դրա փոխարեն, օիրնակ՝ Կոմպյուտեր

  18. #464
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում

    linus ջան, իսկ դու փորձիր «համակարգիչ» և «համակարգել» բառերը իրար հետ չասոցացնել: Պարզապես ընդունիր, որ «համակարգիչը» computer սարքավորման հայերեն անվանումն է

  19. #465
    «ԴԱՐ» Ակումբ linus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.04.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    555
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    linus ջան, իսկ դու փորձիր «համակարգիչ» և «համակարգել» բառերը իրար հետ չասոցացնել: Պարզապես ընդունիր, որ «համակարգիչը» computer սարքավորման հայերեն անվանումն է
    իսկ որ նստարանն ենք նայում մենք դա չե՞նք ասոցիացնում նստելու հետ, եթե սխալ բառ է ուղաի արեք ուղենք ու շարունակենք կյանքը

Էջ 31 32-ից ԱռաջինԱռաջին ... 21272829303132 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այս կինոն ինձ դուր չի եկել
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 173
    Վերջինը: 08.11.2016, 17:56
  2. Ի՞նչն է ձեզ դուր գալիս Լա Լիգայում
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 09.04.2011, 01:55
  3. Ի՞նչն է ձեզ դուր գալիս Դար ակումբում
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 88
    Վերջինը: 22.09.2010, 19:06
  4. Աղջկա պահվածքը նրան դուր եկող տղայի հետ
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 43
    Վերջինը: 23.09.2008, 11:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •