մի բողոք էլ ես ունեմ:
Հասկանալի է, որ չեն ողջունվում թեմայից դուրս գրառումները կամ ռուսերեն գրառումները ,ՍԱԿԱՅՆ ,եթե չեմ անտեսում կարգը և ներողություն եմ խնդրում մոդերներից ու խնդրում ,որ չջնջեն ,ապա կարծում եմ ,որ կարելի է բացառություն անել :
մի բողոք էլ ես ունեմ:
Հասկանալի է, որ չեն ողջունվում թեմայից դուրս գրառումները կամ ռուսերեն գրառումները ,ՍԱԿԱՅՆ ,եթե չեմ անտեսում կարգը և ներողություն եմ խնդրում մոդերներից ու խնդրում ,որ չջնջեն ,ապա կարծում եմ ,որ կարելի է բացառություն անել :
ՊèTrօ$ ջան, տենց ախր կարելի է հա էլ նախորոք ներողություն խնդրել ու խախտել կարգը, չէ՞։
Ու հետո, եթե մոդերատորը ասենք քեզ մի անգամ թույլատրի, մի ուրիշը հաստատ ասելու է. «Բա ինչու՞ մեկին կարելի է, իսկ մյուսին՝ չէ։ Կողմնապահություն եք անում»։ Ստիպված նրան էլ պիտի թողնես։ Ու տենց կսկսվի՜…
Ու էդ դեպքում մոդերատորը ուզած–չուզած պիտի ընտրի վատամարդ դառնալու, բայց ընդհանուր կարգը պահելու, կողմնապահություն չանելու տարբերակը։
Չգիտեմ, ինքս տենց եմ կարծում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշակ ջան,հիվանդագին չեմ տանում ..ուղղակի ,չի դզում ,որ ասում ես ,բայց օդի մեջ ա մնում խնդրածդ![]()
Ես էլ եմ այդպես կարծում, ի վերջո բոլորն էլ կարող են ներում խնդրել:Չեմ ուզում կրկնվել, գրելով Արշակի գրածները:
Ավելացվել է 9 րոպե անց
Բարև ձեզ.
Քանի որ մտել եմ այս թեման, ուրեմն մի բան էլ ես ավելացնեմ.
Ընդհանուր առմամբ ինձ ամեն ինչ դուր է գալիս <<ԴԱՐ Ակումբում>>, բաաայց դուր չի գալիս դիզայնը:Որ ավելի վառ գույներ լինեին, ավելի լավ կլիներ:Հա' մեկել, կարճ ասած, երբ սեղմում եմ, որ ցույց տա ակումբցու ստեղծած թեմաները, ցույցա տալիս իր գրառումները:![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 19.10.2007, 13:39: Պատճառ: Գրառման ավելացում
«Հարցեր ադմինիստրացիային» բաժինը, որը վերջերս փակվեց: Փակ թե բաց ինձ համար միեվնույն է: Մեկ է հարցիս ըստ էության պատասխան չտրվեց: Ես փորձեցի հասկանալ Chuk ադմինի զբաղվացությունը, հարգելի համարել նրա 10 օրը մեկ հարցերին պատասխանելը....
Առաջարկ արեցի ոչ միայն բաժնում, այլեվ անձամբ նրան 2 անգամ նամակ ուղարկեցի/որ չպատճառաբանվի, թե չի հասել/ :2 ամսից ավելի է ու մինչեվ օրս առաջարկիս ոչ դրական, ոչ բացասական, առհասարակակ պատասխան չի եղել:
Անգամ երկրի նախագահին արված դիմումը, առաջարկը 30 օրում, բացառիկ դեպքերում 45 օրում, պատասխանվում է/Քաղաքացիների առաջարկների, դիմումների եվ բողոքների քննարկման կարգի մասին ՀՀ Օրենք, 22.12.99թ. ՀՕ-24/:
Դե հիմա ասեք դուր գալու բան է, երբ գլխավոր ադմինը/կամ նույն ինքը ակումբի տերը/ չի նկատում եվ թերանում է իր պարտականությունների մեջ, անգամ խախտում օրենք: Ակումբի կարգը խախտելու համար պատիժ կա, իսկ երկր օրենքը խախտեկլու համար....
Պետք է հարգանքը փոխադարձ լինի:
Հորդորում եմ պահպանել կարգը եվ պատասխանել իմ հարցմանը:
Ինչպես նաեվ առաջարկում կանոնադրության մեջ օրենքի օրինակով /պարզ է ավելի քիչ ժամկետով/ սահմանել առաջարկների քննարկման առավելագույն ժամանակը: Եվ խախտումների համար անխուսափելի պատիժ կիրառել ոչ միայն շարքայինների այլեվ ղեկավարների համար: Ստացվում է բոլորը պատասախանատու են, ոմանք արտոնյալ:
Գուցէ իրենց արտոնյալ վիճակը պիտի մղի ներքին արդարության եվ իրենց կոչմանը ճիշտ ծառայելուն:
Հետաքրքվողների համար նշեմ, որ առաջարկս վերաբերում էր իրավաբանություն բաժին ստեղծելուն: Ղեկավարները մեղադրում են անդամներին, թե իրենք ստեղծել են ակումբը, ամեն ինչ ներդրել, մենք միայն պահանջում են ու չգնահատում, մոռանալով, որ մեր գիտելիքների շնորհիվ է այսքան հարուստ այս ակումբը: Հարուստ է իր բազմազան մասնագիտությունների անդամներով ու բաժիններով: Խանգարում են իրենց օգնել, հետո մեղադրում....
հ.գ. Վստահ եմ, որ առաջարկիս ճակատագրին չի արժանանա եվ Chuk-ի աչքից չի վրիպի ու անպայման կպատասխանի, որովհետեվ իր անձին է վերաբերում: Այ ինքնամաքրման գրառումները երբեք չեն ուշանում:
Վերջին խմբագրող՝ Dragon: 28.10.2007, 02:28:
Իսկ ես մտածում էի թե պատասխանել եմ
Շատ անպատասխանատու ղեկավար դուրս եկա, հա՛:
Dragon, ներողություն պատասխանս ուշացնելու համար: Իրավաբանություն բաժին առայժմ չի բացվելու, քանի որ չեմ տեսնում համապատասխան հետաքրքրություն ֆորումում: Ավելին, մտածում եմ մի քանի բաժիններ փակելու մասին (որոնք շատ պասիվ են)... կամ էլ կարելի է ուրիշ բաժինների միացնել:
Հ.Գ. Ինքնամաքրվեցի
Հ.Գ.2. Հարցեր ադմինիստրացիային թեման այսօր կբացվի:
Վերջին խմբագրող՝ Chuk: 28.10.2007, 02:50:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե մեկ-մեկ ղեկավարներն էլ են սխալվում ու արագ արձագանքում
Հարցման արդյունքները կարելի է կանխորոշել, իսկ այ որ նմանատիպ թեմաների սակավություն ակումբում կա, ակնհայտ է: Օրինակ ժամանակին կար պատմական թեմաների առատություն և ակումբցիներից մեկի առաջարկով բացվեց համապատասխան բաժին ու թեմաները տեղափոխվեցին այնտեղ: Իրավաբանական թեմաներ, այն էլ ակտիվ ու բովանդակալից (որակյալ) քննարկմամբ կա՛մ չկան, կա՛մ էլ աչքիցս վրիպել են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Chuk, կարծում եմ պետք է կանոնադրություննում լրացումներ եվ ուղղումներ արվեն: Անհեթեթության հասնող ձեվակերպումներ կան: Անհրաժեշտ են նաեվ նոր դրույթներ: Մեկն արդեն ասեցի: Քննարկում չկազմակերպե՞նք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Անչուդարձին շատ անուշադիր եմ, որովհետեվ զբաղվածությունը չի թողնում անընդհատ հետեվեմ ամեն ինչին:
Վերջի մտքիդ եմ համաձայն եմ եվ ինձ էլ չեմ վերագրում, որովհետեվ կարդացել եմ ու դրա համար էլ ասում էի, քննարկում շուտ տեսել եմ, գրառումները հին էին եվ ինձ թվաց թե այդ թեման էլ չի գործում: Մերսի տեղեկության համար:
Որդեղ ա էդ քնարկումը: «Փոփոխություններ օրենսդրության մեջ» թեմայում, որը փակ է, թե՞... չեմ գտնում ասա անունը:
Ի դեպ ոչ թե օրենսդրության այլ կանոնադրության: Չեմ ուզում «անկոչ ուսուցիչ լինել», բայց ասեմ որ օրենսդրությունը երկրի ամբողջ իրավական նորմերի, նրան մեջ էլ գերակշիռ հատկապես օրենքների, ամբողջությունն է: Գրելուց առաջ գոնե իմաստները կարելի է չէ ստուգել:![]()
Հարգելի Դրագոն, կամա թե ակամա մենք հաճախ մեր կյանքում հայտնվում ենք անկոչ ուսուցչի դերում ու այս անգամ իմ հերթն է:
Սովորաբար կայքերը ունենում են մենյու: Բացառություն չի «Դար» ակումբի ֆորումը: Այս կայքի մենյուն գտնում ենք կայքի վերին հատվածում: Այստեղ կան մի շարք հղումներ, որոնցից մեկն, օրինակ, տանում է կանոնադրության էջ: Բայց այս պահին մեզ դա չի հետաքրքրում: Շարուանակում ենք կարդալ և հասնում ենք «Որոնել» անվանմամբ հղումին: Սա մեզ տալիս է որոնման համակարգի ճանապարհը, որի միջոցով հնարավորություն ունենք ակումբում որոնում կատարել: Մեր խնդրի համար որպես որոնման բանալի կարելի է օգտագործել «Կանոնադրություն» բառը: Այս ասածս քայլերից հետո պետք է որ կարողանաք գտնել համապատասխան թեման:
Եվ խնդրում եմ չասել, թե ինչու՞ միանգամից թեմայի հղումը չեմ տալիս: Բացատրեմ: Բանն այն է, որ մենք հիմա «զրուցում ենք» «Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում» թեմայում ու ես պետք է ըստ թեմայի բովանդակության գրեմ, որ ինձ դուր չի գալիս, երբ ակումբի անդամները չեն փորձում ծանոթանալ կամ օգտվել ֆորումի տեխնիկական հնարավորություններից...
Ինձ դուր չի գալիս, երբ նրանք չեն ծանոթանում ակումբի կանոնադրությանը կամ էլ ծանոթանալու դեպքում չեն կատարում դրա պահանջները, երբեմն պատճառաբանելով, ասենք, CAPS LOCK կոճակի պատահական սեղմված մնալը:
Մեկ էլ ինձ դուր չի գալիս, որ երբեմն կամ հաճախ հարկադրվածեմ լինում նմանատիպ գրառումներ անել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինչո՞ւ եք ջնջել "անկապ օրագիր" թեմայի իմ վերջին գրառումներից մեկը
Ակումբը չէ որ անկեղծ միջավայր է,որտեղ մարդիկ գրում են այն ինչ կա, գրում են այն ,ինչ ներսից է,որ իրավունքով եք ջնջում այն:Եթե ակումբում կա այնպիսի թեմաներ,որտեղ անդամները իրար հանդեպ ունեցած վերաբերմունքն են արտահայտում,Ես էլ այդ թեմայում եմ արտահայտել,ո՞վ է խնդրել ջնջել այն :
Թեկուզ վերնագրված է անկապ,բայց ներեցեք Ես շատ լուրջ եմ վերաբերում այդ թեմային,անկապ չեմ համարում բնավ:Օրագիր կոչվող ծամոնից անգամ չի կարելի փուչիկ սարքել
Վերականգնեք գրառումս![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ