User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 18 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: "Ծախված ժողովու՞րդ" ???

  1. #16
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ծախված ժողովու՞րդ" ???

    Թեման սխալ է բացված ծախված ժողովուրդ չի լինում
    իսկ առավել եւս հայը չի կարող ծախվել այլ հարց է որ դարերի ընթացքում գտնվելով ուրիշների տիրապետության չկա ազգային զարթոնք հոգեպես ստրկացել ենք, որը մեր գենի զորությամբ համոզված եմ կհաղթահարենք
    ես վստահ եմ որ մենք դառնալու թնք աշխարհի նոր քղաքակրթության կրողը եվ մեր ազգային ու բարոյական նկարագրով լինելու ենք առաջինը

  2. #17
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ծախված ժողովու՞րդ" ???

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու երևում է , ոչ թեմայի վերնագիրն ես կարդացել, ոչ էլ նախքան քեզ եղած գրառումները :
    Հարգելիս, Դու տարօրինակ տրամաբանությամբ ես մեկնաբանում... Յուրաքանչյուր ընտրություն` դրա մասնակիցների պայքար է իշխանության համար և եթե այդ ընտրությունների արդյունքում քեզ մոտ հարց է առաջացել "Ծախված ժողովու՞րդ", ապա դրա պատասխանը պետք է հենց այդ գործընթացի մեջ փնտրել:
    Ի սկզբանե սխալվում ես, մեղադրելով ընդիմությանը / որին ի դեպ ես էլ չեմ համակրում/ կատարվածի մասին բարձրաձայնելու համար:
    Իմ կարծիքով, եթե նրանք բերանները ջուր առնեյին ու լռեյին` այն ժամանակ էլ պիտի մեղադրեյիր ասելով ` ի՞նչ ընդիմություն է, որ իր աչքի առաջ այդքան բան տեղի ունեցավ` մի ձայն չհանեց... այսինքն քեզ համար բոլոր պարագաներում ընդդիմությունը սխալ է, ես դա հասկացա ու գտնում եմ, որ այդ մասին քեզ հետ բանավիճելն անիմաստ է:
    Սակայն դու իմ ասածներից մեջբերումներն անգամ լրիվ չես կարդացել ու ինձ անհիմն մեղադրանք ես ներկայացնում
    Ես ասել եմ
    ...իսկ այնտեղ ուր նշվածներից ոչ մեկը չեն կարողացրել /իսկ դրանք ավելի մեծ թիվ էին կազմում` քան մնացած բոլորը միասին վերցրած/ իրականացնել` պարզապես տարբեր մակարդակների հանձնաժողովներում գողացել են սրա նրա ձայները...
    որից հետևում է, որ ժողովրդի մեծ մասը ազնիվ է եղել ու չի ծախվել, իսկ ինչ վերաբերվում է իշխանությունների կողմից մարդկանց մի չնչին մասին այլասերելու /որը դու "փչացած" բառով ես բնորոշել/ փորձերին` դեռևս չի նշանակում, թե այդ մարդիք բոլորն այլասերվել են, մենք գիտենք նաև այն դեպքերի մասին, երբ ընտրողները վերցնելով առաջարկված ընտրակաշառքները գնացել ու քվեարկել են իրենց խղճի մտոք:
    Հետևաբար քո վերջին արտահայտության մեջ ժողովրդին բառը պետք է փոխարինեիր իշխանությանը բառերով, կստացվեր

    ..Այսինքն դու մեր իշխանությանը համարում ես ոչ միայն "ծախված", այլ նաև "փչացա՞ծ"
    Այդ հարցին ես գուցե կպատասխանեյի ...

  3. #18
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2007
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. "Ծախված ժողովու՞րդ" ???

    Որևէ հասարակություն որպեսզի կարողանա արդար ընտրություն կատարել, պիտի պատրաստ լինի դրան… Ընտրելու իրավունքը նվաճվում է, այն որպես նվեր եթե տրվում է, ինչը եղավ մեզ մոտ 1990--ից, կարող է և վաճառվել, և կեղծվել, և նվիրվել… Միջին հայ քաղաքացին լավ չի պատկերացնում իր քվի նշանակությունը, բացի այդ, այդ քվեի իրավունքի համար նա չի պայքարել… Անգլիայում քվեի իրավունքի համար տասնամյակներով դֆաժան կռիվ է գնացել, մարդիկ արյուն են թափել դրա համար, ու հիմա նրանց ժառանգները տեր կանգնելով իրենք քվեին՝ այդպես տեր են կանգնում իրենք նախնիների թափած արյանը… Համընդհանուր ընտրական իրավունքին անցնելը վաղ էր մեզ համար և մենք այդ սխալի պատճառով արդեն քանի տարի ջարդում ենք մեր ժողովրդի մեջքը, աշխարհի առջև խայտառակում մեր երկիրը…
    Մենք չունենք կազմակերպված հասարակություն, հետևաբար ոչինչ էլ չենք ունենա… Մեր թիվ մեկ խնդիրը պիտի Հայաստանում ապրող մարդկային զանգվածից ազգ ստանալը, որի ուղղությամբ ոչինչ չի արվում, ավելին, քաղաքական իրադարձությունները էլ ավելի են մեզ դարձնում անհույս, հոռետես, անհատականորեն մեկուսացված … Մինչդեռ ելք կա. մենք քանիցս ապացուցել ենք, որ մեծ գաղափարը կարող է հրաշքի պես փոխել հային… Վկան՝ 1988-ը…

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •