Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Դու երևում է , ոչ թեմայի վերնագիրն ես կարդացել, ոչ էլ նախքան քեզ եղած գրառումները :
Հարգելիս, Դու տարօրինակ տրամաբանությամբ ես մեկնաբանում... Յուրաքանչյուր ընտրություն` դրա մասնակիցների պայքար է իշխանության համար և եթե այդ ընտրությունների արդյունքում քեզ մոտ հարց է առաջացել "Ծախված ժողովու՞րդ", ապա դրա պատասխանը պետք է հենց այդ գործընթացի մեջ փնտրել:
Ի սկզբանե սխալվում ես, մեղադրելով ընդիմությանը / որին ի դեպ ես էլ չեմ համակրում/ կատարվածի մասին բարձրաձայնելու համար:
Իմ կարծիքով, եթե նրանք բերանները ջուր առնեյին ու լռեյին` այն ժամանակ էլ պիտի մեղադրեյիր ասելով ` ի՞նչ ընդիմություն է, որ իր աչքի առաջ այդքան բան տեղի ունեցավ` մի ձայն չհանեց... այսինքն քեզ համար բոլոր պարագաներում ընդդիմությունը սխալ է, ես դա հասկացա ու գտնում եմ, որ այդ մասին քեզ հետ բանավիճելն անիմաստ է:
Սակայն դու իմ ասածներից մեջբերումներն անգամ լրիվ չես կարդացել ու ինձ անհիմն մեղադրանք ես ներկայացնում
Ես ասել եմ
...իսկ այնտեղ ուր նշվածներից ոչ մեկը չեն կարողացրել /իսկ դրանք ավելի մեծ թիվ էին կազմում` քան մնացած բոլորը միասին վերցրած/ իրականացնել` պարզապես տարբեր մակարդակների հանձնաժողովներում գողացել են սրա նրա ձայները...
որից հետևում է, որ ժողովրդի մեծ մասը ազնիվ է եղել ու չի ծախվել, իսկ ինչ վերաբերվում է իշխանությունների կողմից մարդկանց մի չնչին մասին այլասերելու /որը դու "փչացած" բառով ես բնորոշել/ փորձերին` դեռևս չի նշանակում, թե այդ մարդիք բոլորն այլասերվել են, մենք գիտենք նաև այն դեպքերի մասին, երբ ընտրողները վերցնելով առաջարկված ընտրակաշառքները գնացել ու քվեարկել են իրենց խղճի մտոք:
Հետևաբար քո վերջին արտահայտության մեջ ժողովրդին բառը պետք է փոխարինեիր իշխանությանը բառերով, կստացվեր

..Այսինքն դու մեր իշխանությանը համարում ես ոչ միայն "ծախված", այլ նաև "փչացա՞ծ"
Այդ հարցին ես գուցե կպատասխանեյի ...