Գտնում ես իմաստ ունի ավելորդ անգամ քլնգել ընդդիմությանը?
Առանց այդ էլ 17հեռուստաալիք ամբողջ օրը դրանովա զբաղված:
Խնդիրը ավելի գլոբալա: Ցանկացած մարդու համար առաջնային խնդիրը իրա ընտանիքը պահելնա ու քաղաքականությամբ զբաղվողների համար եդ խնդիրը շատ ավելի հեշտա լուծել լինելով իշխանական կուսակցության մեջ, քան ընդդիմադիր:
Եդ Գալուստները, Աշոտյանները բաները, որ մեծ-մեծ փրթում են, բայց իրանք ել բոլարն էլ հո լավ գիտեն, որ եթե ընդդիմություն լինեին պիտի Փաշինյանի կողքը նստած լինեին, իսկ իշխանություն են ու մարշրուտնի գծեր ու շատ այլ բարիքներից են օգտվում:
Հենց սրա շնորհիվ իշխանություն-ընդդիմություն պայքարը վերածվումա մի դարպասի վրա ֆուտբոլի: Ես եթե տենամ 4հոգանոց թիմը խաղումա 20հոգանոց թիմի դեմ ետ խաղին կամ չեմ մասնակցի կամ կմտնեմ 4հոգանոց թիմի կողմից:
Ընդդիմություն դառնում են միայն նրանք, ովքեր զգում են, որ իշխանական կերակրատաշտի մոտ տեղը քչությունա անում:
Վերջին թարմ օրինակը Արթուր Բաղդասարյանը ու իրա հորինած երկիրը:
Իսկ ինչ վերաբերվումա ընտրակաշառքին, ապա այն բաժանվելա մասայաբար:
Կողքի թեմայում մի տարածքի մասին գրել եմ, որտեղ մոտ 1800ընտրողից 1300-ին կաշառքա բաժանվել փողի տեսքով, տկի-թելերը չհաշված:
Բայց կարելիա համաձայնվել նաև, որ ընրակաշառքները լոկալ են եղել:
Օրինակ ՀՀԿ-ն ընդամենը 20%-ընտրակաշառաքովա առել, մնացածը բանակ, պետ. չինովնիկներ ու վախեցած գյուղացիներ, ում գյուղապետը առանց կաշառքը տալու ստիպելա ՀՀԿ-ին ձայն տալ:
Էջանիշներ