User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: "Ծախված ժողովու՞րդ" ???

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ծախված ժողովուրդ???"

    Մեջբերում Optimist REAList-ի խոսքերից Նայել գրառումը
    ես լավ էլ լսել եմ որ փող են առաջարկել ու ետ գաղտնիք չի,պռոստը Երևանի կենտրոնում շաատ քիչա եղել,իսկ մյուս մասերում էլ չեմ ասում մարզերում.............
    Ի՞նչ մարզերում: Ի՞նքտ էս բաժանել կաշառքը, թէ՞ ներկա ես եղել բաժանման գործընթացին...
    Հայաստանի բնակչության առնվազն 2/3 ապրում է Երևանում: Եթե Սյունիքի մարզի մի x գյուղում մի 10 հոգի իր ձայնը վաճառել է, ապա ինչ է, բոլորով դարձանք կաշառակե՞ր ու անպատիվ մարդի՞կ:
    Մեջբերում Optimist REAList-ի խոսքերից Նայել գրառումը
    ես վեռնագիրն էլ հեչ լավ չես գրել
    Ի՞նչ ի նկատի ունես ասելով "լավ չես գրել": Ֆոնտի ընտրությու՞նը, Տառատեսա՞կը... Ի՞նչը...
    Եթե ի նկատի ունես բառակապակցությունը, ապա դա էս 10 օր է ՀՀ բոլոր ալիքներով օրական 100 անգամ կրկնում են... Ես դրան դեմ եմ: Ես ծախված չեմ: Իմ շրջապատը ծախված չէ:
    Վերնագիրը դրել եմ չակերտների մեջ , որպես ուրիշի խոսք: Իսկ վերջում էլ դրել եմ հարցական նշաններ , էն իմաստով, որ իմանամ ձեր կարծիքը էս երևույթի մասին...

  2. #2
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ծախված ժողովուրդ???"

    ընտրակաշառք ասվածը շատ լայն հասկացությունա. էն, որ Կարապետյանը հեռուստացույցա բաժանում, էդ էլ կարաս համարես ընտրակաշառք... մեկ էլ վրդովմունքիտ իմաստը չեմ հասկանում. ուզում ես ասել, որ ընտրությունները "արդար ու թափանցիկ" են եղել?

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ծախված ժողովուրդ???"

    Մեջբերում էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից Նայել գրառումը
    ընտրակաշառք ասվածը շատ լայն հասկացությունա. էն, որ Կարապետյանը հեռուստացույցա բաժանում, էդ էլ կարաս համարես ընտրակաշառք...
    Կարապետյանը ում որ բաժանում է հեռուստացույց, դա շատ որոշակի ֆիքսվում է ու ունի կոնկրետ հասցեատեր: Էնպես որ Կարապետյանը, կամ մեկ ուրիշը հլա դեռ էնքան չի լկտիացել, որ գոռգոռա
    –Ամբողջ ժողովուրդին հեռուստացույց եմ բաժանել:
    Մեջբերում էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկ էլ վրդովմունքիտ իմաստը չեմ հասկանում. ուզում ես ասել, որ ընտրությունները "արդար ու թափանցիկ" են եղել?
    Ընտրությունները ոնց են եղել , դա կոնկրետ էս թեմայում չեմ շոշափում: Դրա մասին շատ կոնկրետ պետք է արտահայտվեին ընտրությունների հսկիչները: Ու կարծեմ պարզորոշ արտահայտվել են: Ու իրենց ասելով
    -Խախտումները կամ ունեն լոկալ բնույթ, կամ էլ բամբասանքներ են:
    Իմ վրդովմունքի պատճառը էն է, որ մեր ընդիմություն կոչված ամորֆ մասսան հիմա էլ ամբողջ աշխարհի առաջ մեզ հայտարարում է "դիշովի" ազգ, $10 - ով, կամ 3 կգ կարտոլով ծախված ու ծախվելու պատրաստ "կենդանիներ":
    Դրա համար նախ նա չունի բացարձակ ոչ մի հիմք:
    Իսկ հետո էլ իրա "էշ հալին" չի նայում, որոշել է մեր բոլորիս վրա ինքնահաստատվի /հաստատվի/...

    Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը: Խուսափեք կոպիտ, վիրավորական ձևակերպումներից և տեսակետները ներկայացրեք` մնալով կոռեկտության ու քաղաքակիրթ բանավեճի շրջանակներում:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 21.05.2007, 20:52:

  4. #4
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ծախված ժողովուրդ???"

    Բավական ժամանակ է, ով որ չի ալարում, տեղից վեր է թռնում ու բեզարած տեսքով բարբաջում վերջին ընտրություններում ժողովրդի /???/ ծախվածության մասին:
    Էս մի քանի օր է, իմ շրջապատում /ծանոթ, բարեկամ, ընկեր.../ բոլորին մի հարց եմ տալիս
    - Երբևէ, որևիցէ մի ընտրության նախորդող ժամանակ, որևիցէ մեկը ձեզ առաջարկել՞ է ընտրակաշառք:
    Բոլորի պատասխանը միանշանակ "Ոչ" է:

    Ինչպե՞ս սա հասկանանք:
    Մեր ապաշնորհ, դատարկախոս, դատարկաբան ու ոտքից գլուխ վարկաբեկված ընդիմությունը իր խայտառակ ու քնձռոտ վիճակի համար ուրիշ արդարացում չունի, այժմ էլ մեզ բոլորի՞ս է վարկաբեկում ու իրեն հավասարեցնում:
    Ու դեռ շատ պետք է սրանց "քարոզներն" ու վարկաբեկումները հանդուրժենք:
    Մի ժամանակ ես էլ էի քո նման համոզված պնդում,թե որտեղ եք կեղծիքներ տեսնում,բայց էս անգամ լավ էլ ականատես եղա.տրանսպորտով գնում եմ,մի մարդ նստեց,վարորդի ծանոթն էր(մի անգամ ոնց որ պատմել եմ ինչևէ ),երկուսով ինչքնա հասկացա Երևանում չէին գրանցված:Էս վարորդը բա.«Գնացի՞ր ընտրության»,(ես էլ ուրախացա,թե փաստորեն մեր ժողովուրդը լավ էլ հետաքրքրվում ա երկրի ապագայով),էս մարդը.«3000 դրամ են տալիս,էդքանը սկի ճանապարածախսը դուրս չի գալիս,էն (չեմ հիշում որտեղ) 10000 են մարդա տվել,ես ինչի պիտի 3000-ի համար հասնեմ (էլի չեմ հիշում ուր)»,էս վարորդն էլ,բա.«ես մեքենայով գնում էի իմ հետ գայիր էլի»:Էտ ես եմ տեսել,ընկերս պատմում ա,թե մի տնորեն բոլոր աշխատողներին պարտադրել էր Հանրապետականներին ընտրել ու հեռախոսներ էր տվել,որ հարցաթերթիկը նկարեն ընտրելուց հետո: Զորամասներում էլ զինվորներին էն պարտադրել բաց քվեարկությամբ Հանրապետականներին ընտրել,չհամաձայնվողներն էլ տեղում դառնում էին զին ծառայության համար անպիտան,hասկացաք երևի:Էլ ինչ էր պետք սրանից ավել
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  5. #5
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ծախված ժողովուրդ???"

    Ի՞նչ մարզերում: Ի՞նքտ էս բաժանել կաշառքը, թէ՞ ներկա ես եղել բաժանման գործընթացին...
    չե ես ոչ կաշառք եմ բաժանել,ոչ էլ ներկա եմ գտնվել,ուղղակի որ ասում ես հարց եմ տալիս բոլորը ասում են ՈՉ,ես էլ ասում եմ իմ շրջապատում մի անգամ չի որ լսել եմ ու կրկնում եմ ետ գաղտնիք չի ու դրա վրա աչք փկկելով բան չի փոխվելու
    Հայաստանի բնակչության առնվազն 2/3 ապրում է Երևանում: Եթե Սյունիքի մարզի մի x գյուղում մի 10 հոգի իր ձայնը վաճառել է, ապա ինչ է, բոլորով դարձանք կաշառակե՞ր ու անպատիվ մարդի՞կ:
    սոված ժողովուրդը մեղավոր չի որ կաշառքա վերցնում,մեղավոր են կաշառք տվողները
    ով ասեց որ ԲՈԼՈՐՈՎ կաշառակեր դարձանք կամ էլ առավել ևս անպատիվ....
    Ի՞նչ ի նկատի ունես ասելով "լավ չես գրել":
    ուղղակի ետ արտահոյտությունը դուրս հեչ չի գալիս ու դրա հետ համաձայ չեմ
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ծախված ժողովուրդ???"

    Մեջբերում Optimist REAList-ի խոսքերից Նայել գրառումը
    ով ասեց որ ԲՈԼՈՐՈՎ կաշառակեր դարձանք
    Բաց հայկական ցանկացած ալիք, կարդա ցանկացած թերթ: Որտեղ որ հանդես են գալիս ընդիմադիր գործիչներ, բոլորի ասածն էլ էտ է: Ու ոչ մեկը դեռ դրա համար երեսին ապտակ չի ուտում :
    Մի թարմ հրապարակում էս շարքից ՝
    http://www.lragir.am/src/index.php?i...3121&firstpg=1

    Մեր էսպես կոչված "քաղաքական" ընդիմադիր գործիչները իրենց "քաղաքական" առնվազն անգրագետ գործողությունները ու հետագա պարտությունները 2003-ին քողարկում էին իշխանության պախարակելով:
    Քանի որ սա արդեն 4 տարի է բավականին զզվեցրել էր բոլորիս էլ, 2007-ին նոր "երգ" են հորինել : Ու հիմա էլ պատկերացնու՞մ եք -Ժողովուրդը էն չի, ծախվող ա, դրա համար էլ խայտառակ պարտվում են ...
    Տո մեկը հարցնող լինի
    - Բա դուք ինչ ե՞ք: Քաղաքական գործիչնե՞ր եք, թէ վիճակագրական վարչությունների պետեր...
    Արդեն շուտվանից սրանք պետք է Հայաստանի քաղաքական օդը մաքրեին:
    Ու էս ընտրությունները կարծես թէ նպաստելու են դրան :

  7. #7
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ծախված ժողովուրդ???"

    Բաց հայկական ցանկացած ալիք, կարդա ցանկացած թերթ: Որտեղ որ հանդես են գալիս ընդիմադիր գործիչներ, բոլորի ասածն էլ էտ է: Ու ոչ մեկը դեռ դրա համար երեսին ապտակ չի ուտում :
    մեր ընդիմության անմակարդակությունը գաղտնիք չի...................
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  8. #8
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ծախված ժողովու՞րդ" ???

    Գտնում ես իմաստ ունի ավելորդ անգամ քլնգել ընդդիմությանը?
    Առանց այդ էլ 17հեռուստաալիք ամբողջ օրը դրանովա զբաղված:
    Խնդիրը ավելի գլոբալա: Ցանկացած մարդու համար առաջնային խնդիրը իրա ընտանիքը պահելնա ու քաղաքականությամբ զբաղվողների համար եդ խնդիրը շատ ավելի հեշտա լուծել լինելով իշխանական կուսակցության մեջ, քան ընդդիմադիր:

    Եդ Գալուստները, Աշոտյանները բաները, որ մեծ-մեծ փրթում են, բայց իրանք ել բոլարն էլ հո լավ գիտեն, որ եթե ընդդիմություն լինեին պիտի Փաշինյանի կողքը նստած լինեին, իսկ իշխանություն են ու մարշրուտնի գծեր ու շատ այլ բարիքներից են օգտվում:

    Հենց սրա շնորհիվ իշխանություն-ընդդիմություն պայքարը վերածվումա մի դարպասի վրա ֆուտբոլի: Ես եթե տենամ 4հոգանոց թիմը խաղումա 20հոգանոց թիմի դեմ ետ խաղին կամ չեմ մասնակցի կամ կմտնեմ 4հոգանոց թիմի կողմից:

    Ընդդիմություն դառնում են միայն նրանք, ովքեր զգում են, որ իշխանական կերակրատաշտի մոտ տեղը քչությունա անում:
    Վերջին թարմ օրինակը Արթուր Բաղդասարյանը ու իրա հորինած երկիրը:

    Իսկ ինչ վերաբերվումա ընտրակաշառքին, ապա այն բաժանվելա մասայաբար:
    Կողքի թեմայում մի տարածքի մասին գրել եմ, որտեղ մոտ 1800ընտրողից 1300-ին կաշառքա բաժանվել փողի տեսքով, տկի-թելերը չհաշված:

    Բայց կարելիա համաձայնվել նաև, որ ընրակաշառքները լոկալ են եղել:
    Օրինակ ՀՀԿ-ն ընդամենը 20%-ընտրակաշառաքովա առել, մնացածը բանակ, պետ. չինովնիկներ ու վախեցած գյուղացիներ, ում գյուղապետը առանց կաշառքը տալու ստիպելա ՀՀԿ-ին ձայն տալ:

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ծախված ժողովու՞րդ" ???

    Մեջբերում Ֆուտբոլասեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Գտնում ես իմաստ ունի ավելորդ անգամ քլնգել ընդդիմությանը?
    Առանց այդ էլ 17հեռուստաալիք ամբողջ օրը դրանովա զբաղված:
    քլնգելուց հլա դեռ շատ հեռու եմ: Ավելի ճիշտ, փորձում եմ պաշտպանվել "ընդիմության" քլնգելուց:
    Պատմությունից գիտեի, որ մարկանց խումբը կարող է ուզուրպացնել իշխանությունը: Սակայն, ՀՀ օրինակով պարզվում է, որ ինչքան էլ պարադոքսալ հնչի, կարելի է ուզուրպացնել նաև ընդիմությունը :
    Նստել են ընդիմության "աթոռներին", ու արդեն 15 տարի է բողոքում են իրենց "սև" բախտից: Էսօր հասան էն մակարդակի, որ ինձ համոզում են, թէ ես կաշառակեր եմ : Սա ինձ թվում է, որ վերջն է: Ի նկատի ունեմ իրենց քաղաքական կարերայի վերջը...
    Մեջբերում Ֆուտբոլասեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց սրա շնորհիվ իշխանություն-ընդդիմություն պայքարը վերածվումա մի դարպասի վրա ֆուտբոլի: Ես եթե տենամ 4հոգանոց թիմը խաղումա 20հոգանոց թիմի դեմ ետ խաղին կամ չեմ մասնակցի կամ կմտնեմ 4հոգանոց թիմի կողմից:
    Չէ, ես ըսենց անկապ խաղի մասնակցելու ոչ մի մտադրություն չունեմ

  10. #10
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ծախված ժողովու՞րդ" ???

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր հասան էն մակարդակի, որ ինձ համոզում են, թէ ես կաշառակեր եմ : Սա ինձ թվում է, որ վերջն է: Ի նկատի ունեմ իրենց քաղաքական կարերայի վերջը...
    Չէ, ես ըսենց անկապ խաղի մասնակցելու ոչ մի մտադրություն չունեմ
    Եղբայր քեզ համոզող չկա, քանզի դու հավանաբար ոչ թե կաշառակեր ես, այլ կաշառատու, այլապես ջայլամի նման գլուխդ չէիր թաքցնի ու ամեն ինչ էլ կնկատեյիր:
    Ընտրությունները կեղծվել են հնարավոր և նույնիսկ անհնար թվացող բոլոր ձևերով ու մեթոդներով. մի տեղ շանտաժով ու ահաբեկելով, մեկ այլ տեղ վերելակները պետական միջոցների հաշվին վերանորոգելով ու բնակիչներին համոզելով թե հանրապետականն է "քաշում" ձեր վերելակի ծախսերը, մի երրորդ տեղում ամենաթշվառ ու ընչազուրկ մարդկանց հացի խանութներին ունեցած կամ կոմունալ պարտքերը փակելով, այլ տեղերում պարզապես փող բաժանելով, իսկ այնտեղ ուր նշվածներից ոչ մեկը չեն կարողացրել /իսկ դրանք ավելի մեծ թիվ էին կազմում` քան մնացած բոլորը միասին վերցրած/ իրականացնել` պարզապես տարբեր մակարդակների հանձնաժողովներում գողացել են սրա նրա ձայները:
    Գիտե՞ս, թե մեզ վրա ի՞նչ նստեց բոլշևիկների իշխանությունը, մեր հայրենիքի տարածքների 85 տոկոսից ավելին:
    Այսօրվա իշխանություններինը, որոնք մսխում են մեր տնտեսական ու քաղաքական անկախությունն ու հայտնի չէ, թե ո՞ւր են տանում ես երկիրը, պակաս գին չունի, իսկ դու նրանց կողմն անցած քարկոծում ես նրանց / ես ի նկատի ունեմ իրական ընդիմադիրներին, ոչ թե այդ դաշտ իրենց կողմից գործուղվածներին/, ովքեր գոնե խոստանում են մտածել քո և քո երեխաների ապագայի մասին:
    Չե', եղբայր, մեր ժողովուրդը ոչ թե ծախված է, այլ մեր այսօրվա իշխանություններն են այլասերված, որ փչացնում են նրան:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •