Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
Եղբայր քեզ համոզող չկա, քանզի դու հավանաբար ոչ թե կաշառակեր ես, այլ կաշառատու, այլապես ջայլամի նման գլուխդ չէիր թաքցնի ու ամեն ինչ էլ կնկատեյիր:
Մեթոդը "ընդիմության" կողմից բավականին օգտագործված է ՝ օդի մեջ մի բան կրակել, ու սպասել, թէ ինչ է լինելու:
Մի քիչ զայրացնում է, ու ... էտքան բան:
Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
Ընտրությունները կեղծվել են հնարավոր և նույնիսկ անհնար թվացող բոլոր ձևերով ու մեթոդներով. մի տեղ շանտաժով ու ահաբեկելով, մեկ այլ տեղ վերելակները պետական միջոցների հաշվին վերանորոգելով ու բնակիչներին համոզելով թե հանրապետականն է "քաշում" ձեր վերելակի ծախսերը, մի երրորդ տեղում ամենաթշվառ ու ընչազուրկ մարդկանց հացի խանութներին ունեցած կամ կոմունալ պարտքերը փակելով, այլ տեղերում պարզապես փող բաժանելով, իսկ այնտեղ ուր նշվածներից ոչ մեկը չեն կարողացրել /իսկ դրանք ավելի մեծ թիվ էին կազմում` քան մնացած բոլորը միասին վերցրած/ իրականացնել` պարզապես տարբեր մակարդակների հանձնաժողովներում գողացել են սրա նրա ձայները:
Գիտե՞ս, թե մեզ վրա ի՞նչ նստեց բոլշևիկների իշխանությունը, մեր հայրենիքի տարածքների 85 տոկոսից ավելին:
Դու երևում է , ոչ թեմայի վերնագիրն ես կարդացել, ոչ էլ նախքան քեզ եղած գրառումները :
Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
Այսօրվա իշխանություններինը, որոնք մսխում են մեր տնտեսական ու քաղաքական անկախությունն ու հայտնի չէ, թե ո՞ւր են տանում ես երկիրը, պակաս գին չունի, իսկ դու նրանց կողմն անցած քարկոծում ես նրանց / ես ի նկատի ունեմ իրական ընդիմադիրներին, ոչ թե այդ դաշտ իրենց կողմից գործուղվածներին/, ովքեր գոնե խոստանում են մտածել քո և քո երեխաների ապագայի մասին:
Եղբայր Ես ոչ ոքի կողմն էլ անցած չեմ /հլա դեռ/:
Ի՞նչ է դուրս գալիս: Եթե "ընդիմությունը" մեղադրում է ժողովրդին 5000 դրամով քվեն ծախելու մեջ, ու ժողովուրդը ասի դրան որ սուտ է, ապա դա կնշանակի որ անցել է իշխանության կո՞ղմը : Սա ուղակի սեփական ժողովրդին շանտաժի փորձ է:
/Իսկ իմ երեխայի կամ իմ ապագայի մասին ոչ թող իշխանությունները մտածեն, ոչ էլ առավել ևս խոստանան մտածել գործուղված կամ իրական ընդիմադիրները : Շնորհակալ եմ: Իրենց գործը հասարակության և պետության մասին մտածելն է որպես ընդհանրություն:/
Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
Չե', եղբայր, մեր ժողովուրդը ոչ թե ծախված է, այլ մեր այսօրվա իշխանություններն են այլասերված, որ փչացնում են նրան:
Այսինքն դու մեր ժողովրդին համարում ես ոչ միայն "ծախված", այլ նաև "փչացա՞ծ"