Ինձ մի օր հաստատ մի վարդ կնվիրեն,
Որ կփայլի բյուր գույներով լուսեղեն,
.......................................................................
.......................................................................
Ինձ մի օր հաստատ մի վարդ կնվիրեն,
Որ ալամ աշխարհի մարդիկ իսկ չունեն,
Ինձ այդ մի հատիկ սիրուն վարդով,
Հազար ժպիտներ կնվիրեն:
Ինձ մի օր հաստատ մի վարդ կնվիրեն,
Որ կփայլի բյուր գույներով լուսեղեն,
Վարդս կգա, կփարվի կրծքիս,
Արցունքները մաքրելով սև աչքերիս:
Ինձ մի օր հաստատ մի վարդ կնվիրեն,
Եվ այն կդառնա ինձ ապավեն,
Երազանքներս, սերս ու գործեր բարի,
Միայն վարդս կկատարի ...
Ավելացվել է 4 րոպե անց
Օտարազգի կապույտ աչեր,
Որ դյութեցիք ինձ Ձեր,
Շորոր-մորոր մեղմությամբ,
Թախիծով ու բարությամբ...
Օտարազգի նրբիկ աչեր
Հեռու և խորը տեսությամբ,
Մեծ մտքերով փոքր մանչեր,
Լուռ ու գաղտնի հեզությամբ:
Օտարազգի հարազատ աչեր,
Ես Ձեզ համար հասարակ պատկեր,
Դուք ինձ համար հուշ, երազներ...
Ամենօրյա մուրազներ ....
Ցավոք, բայց կորած բարեկամներ,
Օտարազգի, բայց հարազատ աչեր...
Ավելացվել է 11 րոպե անց
Սովորական մի օր,
Այս կյանքից մոլոր,
Դու կգաս ինձ մոտ,
Գգվանքիս կարոտ:
Գլուխդ կհենես,
Կրծքիս կդնես,
Ու հենց էնպես,
Ասես իսկապես,
Կյանքից հոգնել ես,
Երգել կսկսես ....
Ես իմ ձեռքերով,
Կշոյեմ քեզ սիրով,
Հոգիդ կգրկեմ,
Սրտիս կդնեմ,
Մազերդ կսանրեմ,
Քեզանով արբեցած,
Կամ էլ ճիշտ հակատակը,
Կբացեմ սրտիդ դռնակը:
Ու հանգիստ այսպես,
Ասես քեզնուքեզ,
Անդադար կխոսես,
Դարդերդ կբացես,
Կյանքդ կպատմես,
Գլուխս կտանես,
Ու վերջապես,
Կհամբուրես ....
Եվ վերջում հոգնած
Այս ամենից
Նախորոք մտածված
Դու կգնաս ինձանից,
Օտար ափերում հանգրվանելու,
Ուրիշ մի տեղ հանգչելու...
Որպեզի հանկարծ մի օր,
Վերադառնաս կրկին ինձ մոտ,
Ու ակաթե քո աչքերով,
Հոգիս գերես ՝ զմայլքով :
Ավելացվել է 15 րոպե անց
Դու մեկ ծնվում ես անսպասելի ,
Ասես ոչ մի տեղից, անհասկանալի,
Փշրում գոյության իմ կապանքները,
Ու վառում սրտիս խորխորատները:
Ու մեկ էլ տարրալուծվում ես հանկարծ,
Իմ խինդն ու հույսը թևիդ տակ առած,
Հեռանում ես .. ասես ընդմիշտ,
Բորբոքելով ահեղ մի վիշտ:
Ու գիտեմ հաստատ քո դեմքը ես ,
Դու իմ թվացյալ նոր սերն ես ....
Էջանիշներ