Իմ սիրացունց սրտի համար,
Ես ոչ մի աստղիկ չգտա ...
Ու երգերս անհամար,
Նորեն թռան դեպի նա...
Նա վառվում ու հանգչում էր մտքումս,
Նա գութանով հերկում էր սրտումս,
Նա իմ եսն է. ու այս կյանքում
Նրանից էլ շատ իրեն եմ սիրում:
Երբ հուսահատ ու աննեցուկ,
Մի օթևան կորոնեմ տաքուկ...
Ա~խ, պետք չէ ինձ այդ օթևանը ...
Նրա անունը սոսկ բավական է ...
Էջանիշներ