Ինչպես կայծակը մաքուր երկնքում,
Փայլատակեցիր դու իմ սրտում,
Ու կյանքիս ընթացքը խառնեցիր,
Չգիտեմ որտեղից հայտնվեցիր...
Սրտիս պահապանին կաշառեցիր,
Ոը սև աչերովդ հոգիս վառեցիր,
Շեկ վարսերովդ ինձ քաշեցիր,
Մի մեծ ծովում խորտակեցիր:
Ես գիտեմ, տեսել եմ սերը,
Բայց սա սեր չեր այս մերը,
Ես չեմ կարող բացատրել,
Ինչեմ տվել ու զգացել,
Ինչ փայփայել, ինչ կրծքիս սեղմել,
Բայց ավելի մաքուր , ավելի քան սերը,
Այս է եղել ամբողջ այդ մերը....
Մերն ուրշ է եղել ,
Չնայած որ մենք չենք ծխել,
Մենք հեռվից սիրել ու փայփայել ենք իրար,
Մտածել ու եղել ենք միասին անդադար,
Ու վերջում այս ամենից մտացածին ...
Մենք լաց ենք եղել իրար գրկում միասին...
Բայց все таки մերն ուրիշ է եղել,
Ու ոչ ոք մեզանից բացի չի կարող ասել,
Ինչքան ենք մենք տառապել,
Իրարից թաքուն արտասվել,
Այս փակուղուց ճանապարհ փնտրել,
Ու ի վերջո այն չենք էլ գտել ...
Ու հիշու՞մ ես մեր բաժանվելը...
Երկար ուսումնասիրում էիր իմ աչքերը,
Եվ երբ գտար այն ինչ քեզ պետք էր...
Շուտափույթ հեռացար ՝ տեսածդ սեր էր ...
Ավելացվել է 7 րոպե անց
Ես սիրում եմ քո բառերը հյութեղ,
Ու վարդերդ եմ սիրում երկար-երկար,
Աչքերդ ասես մի հուր կանթեղ,
Ուղեցում են ինձ ՝ հայացքով հոգատար:
Ես սիրում եմ քո փոքրիկ սրտիկը,
Սիրում եմ տկտկոցը նրա լսել,
Որն ասես անգին մարգարտի հատիկը,
Կարող զմայքլով իր բանակներ գերել :
Ես սիրում եմ քո մտքի ընտանիքը,
Քո պարզության սղլիկ մակերեսը,
Որ խրվել է սրտումս ինչպես ժանիքը,
Ու դարձել անձիդ վեհ արժանիքը:
Ես սիրում եմ քո շունչը հոգևոր,
Սիրում եմ աչքերիդ խարդախ շողիկը....
Ու ինձ համար աշխարհում ամենակարևոր,
Սիրած աղջկա սիրած ծաղիկը ....
Էջանիշներ