երեկ ես էլ գնացի՝ ինչպես միշտ 15-20 րոպե մնալու մտադրությամբ, բայց համարյա 25 րոպե մնացի
Իմացել էի Արմինեն (Dayana) ու Նարեն գալու են, դրա համար էլ մոտս գնալու ցանկություն առաջացավ: Ուրախ եմ, որ Արմինեի հետ ծանոթացա: Ափսոս դուխս չհերիքեց հետը մի քիչ խոսայի (մենակ վիրտուալում խոսալուն ա դուխս հերիքում): Մի մոմենտ Վերան 5 րոպեով գնաց ջուր խմելու ու մեզ իրար հետ թողեց: Ու էտ ամբողջ 5 րոպեում մի հատ ծպտուն չեմ հանել: Քանի որ տղեքից մենակ ես էի ներկա, Արմինեն մտածեց, որ սաղ տղեքն էլ իմ նման անհետաքրքիր տղեք կլինեն ու գնաց: Հետո մի 10 րոպե Նարեին եմ սպասել: Ինքը ուշ եկավ, բայց ես հասցրեցի հետը մի քիչ զրուցեմ: Չնայած մերոնցից ընդամենը 3 հոգու եմ տեսել, բայց իմ հերթական հանդիպումը համարում եմ կայացած:
Էջանիշներ