Մի բան էլ ես ասեմ: Շատ շատերը, եթե չեմ սխալվում ինչպես նաև դու, միշտ դեմ եք լինում, որ վերջին վայրկյանին են ակումբում հանդիպման հայտարարություն գրում: Տվյալ դեպքում ոչ թե վերջին վայրկյան էր լինելու, այլ ուղղակի հենց հանդիպման ժամանակ, որը մի աբսուրդ բան է: Հետո կան մարդիկ ովքեր մեր հեռախոսների համարները չունեն, խոսքս նորեկների մասին է: Օրինակ Արշակը այդպես էլ մեծ դժվարությւոններով կարողացավ մեզ հետ կապնվել, այն էլ ապարդյուն
Բաբաջանյանի մոտից չէր ստացվում որոշել, թե որտեղ պետք է շարունակվեր հենց դրա համար էլ գնացինք West: Ես հիմա չեմ ուզում հակագովազդ անել, բայց ստիպված եմ ասել, որ TimeOut-ում գները թանկ են և ոչ բոլորն ի վիճակի այդպիսի գումարներ ծախսեն: Հետո TimeՕut-ում երբեմն աշեցուցիչ հաշիվներ են ներկայացնում, ինչը չենք կարողանում հերքել որովհետև շատ ենք լինում ու ով վերջում ա մնում իրանք էլ տուժում են: Հիմա կասես ինքնասպասարկումից օգտվենք, բայց ես ուղղակի զզվեցի այդտեղից այն օրվանից, երբ մեզ լկտիաբար դուրս շպրտեցին պատճառաբանելով, որ իբր այդ ժամից հետո զբաղված տեղեր են: Չնայած որ ոմանք վերադառնալով այնտեղ մի հատ զբաղեցրած սեղան չնկատեցին:
Իմ համար հարցը ոչ թե տեղն է, այլ այն է, որ ամեն մեկս ինք իր լավի մասին է փորձում մտածել, անտեսելով դիմացինին:
Ոպշմ կապրենք՝ կտեսնենք:
Էջանիշներ