Ժողովուրդ երկութաբթի բոլորտ աշխատու՞մ եք
Չբռնենք գնանք սահադաշտ![]()
Loading your personal settings....
Լավ, մի քիչ էլ ես պատմեմ: Ճիշտն ասած, գիտեի, որ նոր մարդիկ են գալու, որ գալու են վաղուց չեկած մարդիկ… բայց այդքան շա՞տ: Էնիպրայի ու Ձնծաղիկի գալը շատ անսպասելի էր ինձ համար: Մինչև ուշքի եկա, հասկացա, որ շփվելու ժամանակն է, արդեն չկային: Դե չեմ ասում, թե Ծովին ինչքան էի կարոտել: Նամակի համար շատ շնորհակալ եմ: Պատասխանն առաջիկա երկու շաբաթում կլինի:
Հա՛, ChildOfTheSky-ը… Շատ ուրախացա նրա հետ ծանոթանալու համար: Իսկապես հետաքրքիր ու հաճելի մարդ է: Մի քիչ չխոսկան է, բայց դե ոչինչ, կանցնի: Մանավանդ որ պարզվեց, որ ծանոթաբարեկամական կապ ունենք… Չնայած առանց դրա Ակումբում հնարավոր չէ: Եթե կա մի ակումբցի, որի հետ ընդհանուր ծանոթ չունեմ կամ որի բարեկամները իմ բարեկամներին չեն ճանաչում, ապա պարզապես լավ չենք ուսումնասիրել իրար:
Ուրախ եմ, որ այս անգամ գոնե կարողացա Երկնայինի հետ մի քանի բառ փոխանակել:
Լավ էր, որ Մանեն էր եկել: Նրան էլ էի շատ կարոտել:
Ու չնայած նրան, որ Մարկո Պոլոն իսկապես հարսանեկան սրահի էինք վերածել, կային մարդիկ, որոնց տեղը երևում էր:
դե լավ ,ես ձեզ կհիշացնեմ
գաղտնի-գաղտնի գնում եք Մարկո Պոլո, իսկ ես արագ գործերս վերջացնելով գալիս եմ հանդիպման ,և Ո~վ զարմանք , չծխողների սրահում 1 զույգ է նստած ընդամենը![]()
Վերջին խմբագրող՝ Սերխիո: 27.01.2008, 02:29:
Դրա համար հեռախոսի համար են ուզում:գաղտնի-գաղտնի գնում եք Մարկո Պոլո, իսկ ես արագ գործերս վերջացնելով գալիս եմ հանդիպման ,և Ո~վ զարմանք , չծխողների սրահում 1 զույգ է նստած ընդամենը
Բյուր ջան ,բայց ում մտքով կանցներ ,ետքան գրիք` Բաբաջանյան ,Թայմ աուտ ....
Համ էլ էդքան գրեցինք, որ Թայմ աութից մեզ դուրս են հանելու: Դե գիտեմ, գրել ենք, բայց կոնկրետ ես գիտեի, որ էդքան էնտեղ մնացողը չենք, Գալաթեային pm-ով համարս ուղարկել էի, չնայած հետո ասաց, որ չի գալու: Որ իմանայի դու էլ համար չունես, քեզ էլ կուղարկեի:Բյուր ջան ,բայց ում մտքով կանցներ ,ետքան գրիք` Բաբաջանյան ,Թայմ աուտ ....
Ես էլ գնացի Բաբաջանյանի արձանի մոտ , մարդ չկար , մենակ մի հատ աղջիկ էր կանգնած , մտածեցի ակումբից ա , մոտեցա հարցրեցի , պարզվեց ընկերոջն ա սպասում , հետո էլ ընկերը էկավ ասում ա ինչ էիր հարցնում էտ աղջկանից , տենց էլի , առաջի անգամ էկել էի հանդիպման , քիչ մնաց գլխիս կռիվ գար :
Ափսոս Ձնծաղիկին ու Enipra-ին չտեսա
Ահագին լիցքաթափվեցի հանդիպմանը, շնորհակալություն ակումբցիներին![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վերջապես ես ու Ձնծաղիկն էլ եկանք հանդիպման, այն էլ՝ անակնկալ /գրեթե բոլորի համար/:
Հիմա ձեր գրառումները կարդում եմ ու հասկանում եմ, որ շուտ գնալով՝ լիքը բան ենք բաց թողել, բայց դե ոչինչ, դեռ տեղը կհանենք:
Դե քանի որ ես իմ տեսածներից համարյա բոլորին դեմքով գիտեի նկարներից, «առաջինհայացքային» շոկային պահեր չապրեցի:Հիմնականում էնպիսին էիք, ինչպիսին պատկերացնում էի, մի խոսքով՝ լավն էիք շատ։
Առանձին տպավորություններիս մասին կգրեմ ավելի ուշ համապատասխան թեմայում;
Շատ եմ ափսոսում հատկապես, որ Չուկին չտեսանք։
Հաաա.. Շնորհակալություն Արշակին cd-ի, Impression-ին՝ գրքի ու մնացած բոլորին հաճելի ժամանակի համար։![]()
ափսոս, իսկ ես ուզում էի Վերոնիկայի հետ նորից ծանոթանալ
![]()
ըհը... 2 նկար, որոնցում ներկա-թաքնվածները ոնց որ թե դեմ չեն երևալ
Դե գիտեք ով` ով է, էլ չգրեմ... (բայց դուք գրեք, որ ես վերհիշեմ)
Ամենաթեժ պահերին տեղում չեմ եղել, չեմ նկարել...
առաջինը կոչվում է "Բարի գիշեր"
Երկրորդը` "Գուշակիր, թե ով եմ"
IMG_0208.jpg IMG_0209.jpg
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ