Egern.net, որքան հասկացա .NET-ի Visual Studio .NET-ի մասին ես ասում։ Համաձայն չեմ, մրցակիցներ ունի, ու շատ վիճելի հարց է, թե ով է առաջատարը։ Թեկուզ օրինակ միայն Sun-ի Java-ն ու Java տեխնոլոգիաները լուրջ հակակշիռ են։ Չեմ ուզում շատ խորանալ տեխնոլոգիաների առավելությունների մեջ, որովհետև JAVA vs .NET-ը անվերջ վիճաբանություն է, բայց ինչ վերաբերում է IDE-երին, հարմարության ու հնարավորությունների առումով Visual Studio-ի միայն վերջին տարբերակներն են նոր-նոր սկսում մրցել Java-ի ձրի ու հարմարավետ IDE-ների հետ։ Help-երի առումով էլ, իմ անձնական կարծիքով Java-ի help-երը ավելի հարմար են։
Ինչ վերաբերում է միանգամից մի քանի լեզուներով գրելուն, կարճ ասած, դա էլ իրականում լիարժեք չի (չնայած ամեն դեպքում ինչ-որ չափով առավելություն կա)։ Մեկ է, էդ դեպքում բոլորն էլ հարմարացրած են դառնում .Net-ին, նրա գրադարաններին ու միջավայրին։
Մի խոսքով, ինչպես արդեն ասեցի, էս հարցը անվերջ վիճելու տեղ է։ Իհարկե, կարող ենք թվարկել Visual Studio .NET-ի առավելությունները ու դրանց կհակադրել ասենք NetBeans-ի կամ Eclipse-ի առավելությունները, բայց ամեն դեպքում 1-ին ու 12-րդ տեղերի մասին խոսք լինել չի կարող։
Էլ չեմ ասում այլ լայնորեն տարածված ծրագրավորման տեխնոլոգիաների ու միջավայրերի մասին։
Էջանիշներ