Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
Դրա համար էլ Հայաստան ոչ որակյալ ծրագրեր կբերվեն,ոչ էլ առավել ևս կսարքվեն:Գնում ենք դեպի լճացում
Ընդհակառակը, լճացում տեղի չի ունենում,
եթե Հայաստանում ստիպված լինեն գնել համակարգչում օգտագործվող ողջ ծրագրերը, ապա ծրագրերի արժեքը միջինում 1-2.5 անգամ կգերազանցի քան բուն համակարգչի գինը, որի հետևանքով համակարգիչ կունենային 10 անգամ ավելի քիչ մարդ, 10 անգամ ավելի քիչ համակրգչային գրագիտություն ունեցող մարդ կլիներ Հայաստանում, որը իսկապես դեգրադացիա կլիներ...

Իհարկե կա նաև հակառակ կողմը, եթե օգտվում ես ուրիշի ստեղծած բարիքից, իսկ դա ձրի չի պետք է վճարես,
էապես դեմ չեմ վճարելու տարբերակին, եթե այդ ծրագրերի գները լինեն համեմատական նվազագույն աշխատավարձին, եկենք համեմատենք

ԱՄՆ, միջին աշհատավարձ 3000-5000$ (եթե չեմ սխալվում), WinXP -250$
Հայաստան, միջին աշհատավարձ 150-250$, WinXP -250$
Հայաստանցին WinXP միգուցե կառնի, եթե այն Հայաստանում վաճառվի 15-20$,

և կխնդրեի մեր սփյուքահայ բարեկամներին ուղղություն ցույց չտալ թե ինչ անենք, մի պահ ինքներդ ձեր կաշվի վրա պատկերացրեք, որ WinXP ոչ թե 250$ այլ 5000 կամ 7000$ է, միայն այն ժամանակ դատեք, թե որն է ճիշտ և որն է սխալ, իհարկե ճիշտև առնելն է, բայց այդ ժամանակ կյանքը բարելավվեք, որ մարդ 5000$ փող ստանա, նոր նատացիաներ կարդացեք, հույսով եմ չվիրավորեցի ոչ մեկին

Վերը նշված լճացման մասին, հակառակը, գնում է դեպի բարգավաճում...
ինչ որ ծրագիր կամ ԻՏ բնագավառում գործ անելու համար պետք չի մի 5000 դոլարի ծրագրեղեն առնես, որ սկսես արտադրանք տալ....

Իսկ ընդհարապես, առավոտից երեկո գոռում գոչում են վայ մեր ծրագրերը գողացան, առավել ևս լացում, որ տնային համակարգիչների ոչ լիցենզոն ծրագրերի դեմը առնել չի լինում, բայց ինչպես մոտ 2 ամիս առաջ հարցազրույցում խոստովանեց Միքրոսոֆտի տնորեններից մեկը, տնային ոչ լիցենզիոն ծրագրերի օգատգործումն ա որ կոռպորատիվ սեկտրում ապահովվում ա իրենց ծրագրերի վաճառքի մի զգալի մասը, որովհետև ուզերները են գլխից սովորելով ոչ լիցենզիոն MS Office վրա, այլընտրանք չեն պատկերացնում, և ուզերների 90տոկոսը երևի մինչև կյանքի վերջ էլ MS Office՛ից են կողմ բան չպատկերացնի, այսինքն ոչ լիցենզիոն սոֆտը մարդկանց թակարդն է գցում, և ստիպում կոռպորատիվ սեկտորում ստիպված ձեռք բերել այն և ման չգալ այլընտրանք…

Իսկ ինչու է Միքրոսոֆտը ակցիաներ անում և ուսումնական հաստատություններին 5-10 դոլարով Վինդովսի լիցենզիաներ վաճառում՞ կարծում եք բարեգործություն է՞
Իհարկե ոչ, նա ապահովվում է հետագա սերունդի կախվածությունը իր ծրագրերից...

Ինչևէ, քանի որ վաղ թե ուշ լիցենզիաների հետ կապված հարցը բարձրանալու էր
ես դեռ անցյալ տարվա վերջից www.Network.am 'ում սկսեցի տեղադրել opensource կամ freeware ծրագրեր հասարակությանը ալտերնատիվ լուծումներ տրամադրոլեւ համար...

Այլընտրանքային ծրագրեր որոնք շատ հաճախ իրենց հնարավորություններվ գերազանցում են բոլորիս կողմից օգտագործվող անալոգ վճարովի ծրագրերին
(դասակարգումը ըստ անձնական և պրակտիկ դիտողություններից ելնելով)

MS Office - OpenOffice (չի զիգում)
MS Word - AbiWord (ամենօրյա ոչ Proff օգագործման համար չի զիջում)
MS Visio - Dia (ամենօրյա ոչ Proff օգագործման համար չի զիջում)
MS IE - Mozilla Firefox (Գերազանցում է), Opera (Գերազանցում է)
MS MediaPlyer, PowerDVD - GOM Player (Գերազանցում է)
MS FrontPage - Nvu (չի զիգում)
MS IIS - Apache HTTP Server (չի զիգում, եթե ոչ հակառակը)
MS SQL - MySQL, Firebird
WinZIP, WinRAR - 7-Zip, IZArc (չի զիգում)
AdobeAudition, SoundeFoge - Audacity (ամենօրյա ոչ Proff օգագործման համար չի զիջում)
Ahead Nero - InfraRecorder (չի զիգում, եթե ոչ հակառակը), Small CD-Write (ամենօրյա ոչ Proff օգագործման համար չի զիջում)
ACDSee - XnView, IrfanView (չի զիգում, եթե ոչ հակառակը)
FTP clients - FileZilla (Գերազանցում է), WinSCP (Գերազանցում է)
CorelDraw! - Inkscape (ամենօրյա ոչ Proff օգագործման համար չի զիջում)
Adobe Photoshop - GimpShop, Paint.Net (ամենօրյա ոչ Proff օգագործման համար չի զիջում)
3dsMAX - Blender (չի զիգում) SpiderMan-3 ֆիլմի 3դ անիմացիաները դրանով են ստեղծվել
Winows XP - ReactOS (թերություններ ունի բայց դեռ կհասնի)

բոլոր ծրագրերը կարող եք բեռնել www.Network.am հասցեից
[կայքը հասանելի է հայկական ցանի համար]