User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Համակրանք և հակակրանք

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համակրանք և հակակրանք

    Ինչպե՞ս է պատահում, որ մարդուն կարգին դեռ չես ճանաչում, բայց արդեն նրա նկատմամբ որոշակիորեն համակրանք կամ հակակրանք ես զգում (անտարբեր լինելը դեռ չքննարկենք ): Մի տեղ կարդացել էի, որ առաջին հանդիպման պահին, մարդկանց օրգանիզմը ինչ-որ հոտ է արձակում, որը կարող է մեկին` հակակրանքի, մյուսին համակրանքի տրամադրի: Բայց չէ՞ որ այդ զգացողությունը կարող է վիրտուալ աշխարհում էլ առաջանալ, որտեղ հոտ զգալը բացառվում է: Հետևաբար կան այլ պատճառներ…Դուք ի՞նչ եք մտածում այս մասին:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համակրանք և հակակրանք

    Ձեր նկարագրած իրավիճակը արդյունք է կյանքի փորձի: Երբ մարդու արտաքինը, շարժուձևը, հագուստը, ձայնը... ծնում են համապատասխան ասոցիատիվ պատկերներ ուղեղում: Երբ դիտողականությունը լավ է զարգացած, ապա հենց առաջին պահին առաջացած ասոցիատիվ պատկերները արագորեն օգնում են մեծ ճշտությամբ դիմացինիտ տեսակավորել ըստ քեզ հայտնի մարդկային տիպաժների:
    Վիրտուալում դա մի կողմից դժվար է անել, հաշվի առնելով որ չկա անմիջական շփում, մյուս կողմից էլ հեշտ է , քանի որ կա հնարավորություն մանրամասն, առանց շտապելու ծանոթանալու մարդու մտքերի տրաբամանական շղթայի, գրելաոճի, լեզվամտածողության հետ և անելու համապատասխան եզրակացություն , թէ մեզ ծանոթ որ մի մարդկային տիպի հետ է ասոցիացվում Նա:

    Ասոցիատիվ կողմնորոշման մասով առաջարկում եմ կազմակերպել մի հետաքրքին խաղ: "Ակումբի" այն անդամին, որը երբեք չի հայտնվել "Ակումբի" հանդիպումներում,
    "Ակումբի" մնացած անդամները ըստ նրա ""ակումբում" արտահայտած մտքերի փորձեն կառուցել նրա միասնական, հավաքական "ֆոտոռոբոտը" /արտաքին և ներքին/, :
    Վերջում "Ակումբի" "չլուսավորված" անդամը գնահատի արդյունքը:

  3. #3
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համակրանք և հակակրանք

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասոցիատիվ կողմնորոշման մասով առաջարկում եմ կազմակերպել մի հետաքրքին խաղ: "Ակումբի" այն անդամին, որը երբեք չի հայտնվել "Ակումբի" հանդիպումներում,
    "Ակումբի" մնացած անդամները ըստ նրա ""ակումբում" արտահայտած մտքերի փորձեն կառուցել նրա միասնական, հավաքական "ֆոտոռոբոտը" /արտաքին և ներքին/, :
    Վերջում "Ակումբի" "չլուսավորված" անդամը գնահատի արդյունքը:
    Հետաքրքիր առաջարկ է…
    Գուցե հենց ինձնից էլ սկսե՞նք

  4. #4
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համակրանք և հակակրանք

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր առաջարկ է…
    Գուցե հենց ինձնից էլ սկսե՞նք
    Լա՛վ: Սկսե՛նք: Ուրեմն իմ կարծիքով, դու շատ ներդաշնակ, հավասարակշռված, խելացի, կարդացած, խորը մտածող, մելամաղծոտ, խորհրդավոր, տխրությունը քեզանից հեռու չթողնող անձնավորություն ես:
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համակրանք և հակակրանք

    Մեջբերում Fantazy-ի խոսքերից Նայել գրառումը
    Լա՛վ: Սկսե՛նք: Ուրեմն իմ կարծիքով, դու շատ ներդաշնակ, հավասարակշռված, խելացի, կարդացած, խորը մտածող, մելամաղծոտ, խորհրդավոր, տխրությունը քեզանից հեռու չթողնող անձնավորություն ես:
    Տխրության և տխրելու հազար ու մի ձև ու միջոց կա .. իսկ Մանոնի մոտ դա շատ բնական է ստացվում... կարծես տխրության մեջ ինչ որ իմաստ է գտել որ հասու է միայն իրեն ու կատարելություն է զգում դրա մեջ , ամեն դեպքում ինձ թվում է դա տխրություն չի .. այլ թախիծ է , սրտաբուխ զգացում է , գուցե մենք պետք է օգնենք նրան նույնապես հասկանալ նաև ուրախությունն ու հրճվանքը .. իսկ գուցե նաև միասին թախծենք

  6. #6
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համակրանք և հակակրանք

    Ես ասեմ իմ սեփական փորձից: Երբ ես ինչ-որ մեկի հետ նոր եմ ծանոթանում, ես միանգամից կարողանում եմ հասկանալ, համակրանք, թե՞ հակակրանք եմ զգում: Դա իմ սիրտն է ինձ հուշում, ու երբեք այն ինձ չի խաբել :
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  7. #7
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համակրանք և հակակրանք

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Տխրության և տխրելու հազար ու մի ձև ու միջոց կա .. իսկ Մանոնի մոտ դա շատ բնական է ստացվում... կարծես տխրության մեջ ինչ որ իմաստ է գտել որ հասու է միայն իրեն ու կատարելություն է զգում դրա մեջ , ամեն դեպքում ինձ թվում է դա տխրություն չի .. այլ թախիծ է , սրտաբուխ զգացում է , գուցե մենք պետք է օգնենք նրան նույնապես հասկանալ նաև ուրախությունն ու հրճվանքը .. իսկ գուցե նաև միասին թախծենք
    Ես էլ եմ երբեմն թախծում: Ու երբեմն այդ հոգևիճակից դուրս գալուց հետո այնքան թեթև, այնքան հանգիստ եմ ինձ զգում, ասես ուսերիցս մի մեծ քար գցած լինեմ…
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համակրանք և հակակրանք

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Տխրության և տխրելու հազար ու մի ձև ու միջոց կա .. իսկ Մանոնի մոտ դա շատ բնական է ստացվում... կարծես տխրության մեջ ինչ որ իմաստ է գտել որ հասու է միայն իրեն ու կատարելություն է զգում դրա մեջ , ամեն դեպքում ինձ թվում է դա տխրություն չի .. այլ թախիծ է , սրտաբուխ զգացում է , գուցե մենք պետք է օգնենք նրան նույնապես հասկանալ նաև ուրախությունն ու հրճվանքը .. իսկ գուցե նաև միասին թախծենք
    Գիտես, ավատարն էլ է նպաստում այդ թախծոտ ու մելամաղձոտ կերպարի ձևավորմանը։ Փորձեք ուշադրություն դարձնել դրան։ Կնկատեք, որ իսկապես շատ մեծ դեր ունի ավատարը։ Բավական աննկատ ձևով, բայց իրոք կերպար է ստեղծում, քեզնից անկախ՝ մարդուն սկսում ես նույնացնել իր ավատարի հետ։

    Ժողովուրդ, բայց աչքիս մենք լրիվ շեղվել ենք թեմայից, գիտե՞ք։ Սրան շատ ավելի համապատասխան թեմա կա ակումբում։ Չտեղափոխվե՞նք այնտեղ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համակրանք և հակակրանք

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, բայց աչքիս մենք լրիվ շեղվել ենք թեմայից, գիտե՞ք։ Սրան շատ ավելի համապատասխան թեմա կա ակումբում։ Չտեղափոխվե՞նք այնտեղ։
    Ժողովուրդ ջան… վայյ, իրոք շեղվել ենք թեմայից: Սկսել ենք խոսել թախիծի ու տխրության մասին, այնինչ թեման համակրանքի ու հակակրանքի վերաբերյալ էր: Չնայած էնքան լավ ու ճիշտ եք ինձ բնութագրում…
    Բայց Ուլուանան ճիշտ է, հարկավոր է վերադառնալ բուն թեմային:

  10. #10
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համակրանք և հակակրանք

    Միշտ աշխատում եմ համակրանք տածել առաջին անգամ հանդիպած ցանկացած մարդու հանդեպ, իսկ եթե հենց առաջին հայացքից հակակրել եմ ինչ-որ մեկին, ուրեմն նա իրոք արժանի է հակակրանքի:
    Ամեն ինչ ազդում է մարդու առաջին կարծիքի վրա, օրինակ ինձ վրա կարող է ազդել այնպիսի մանրուքը ինչպիսին է օրինակ շորի վրա պատահականորեն հայտված թելը, իրոք ծիծաղելի է, բայց կարծիքը երբեմն շատ-շատ փոքրիկ մանրուքներից է ձևավորվում…

  11. #11
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համակրանք և հակակրանք

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս է պատահում, որ մարդուն կարգին դեռ չես ճանաչում, բայց արդեն նրա նկատմամբ որոշակիորեն համակրանք կամ հակակրանք ես զգում (անտարբեր լինելը դեռ չքննարկենք ): Մի տեղ կարդացել էի, որ առաջին հանդիպման պահին, մարդկանց օրգանիզմը ինչ-որ հոտ է արձակում, որը կարող է մեկին` հակակրանքի, մյուսին համակրանքի տրամադրի: Բայց չէ՞ որ այդ զգացողությունը կարող է վիրտուալ աշխարհում էլ առաջանալ, որտեղ հոտ զգալը բացառվում է: Հետևաբար կան այլ պատճառներ…Դուք ի՞նչ եք մտածում այս մասին:
    Ինձ թվում է, որ այդ զգացումը բոլորին էլ բնորոշ է
    Այսինքն ցանկացած նոր մարդու հետ ծանոթանալիս անպայմանորեն որոշակի համակրանք կամ հակարանք է մոտդ առաջանում, որի պատճառները ոչ միշտ ես կարողանում անգամ ինքդ հասկանալ: Կարծում եմ, դա առաջին տպավորության հիման վրա է առաջանում, քանզի համակրանքի ու հակակրանքի պատճառներն այնքան անիմաստ, երբեմն էլ ծիծաղելի կարող են լինել
    Ճիշտն ասած հոտի հետ կապված, առաջին անգամ եմ լսում , հետաքրքիր վարկած է:
    Բնական է, որ վիրտուալ կյանքում նման հոտի առկայությունը բացառվում է, այստեղ գործում է մարդու ներքին աշխարհին փոքրիշատե ծանոթանալու, ապա նոր համակրել-հակակրելու սկզբունքը, բայց այստեղ էլ կա բայց, չնայած մասնավոր է բերածս օրինակը, այսինքն միայն ակումբն եմ տվյալ դեպքում դիտարկում, այնուամենայնիվ, նշեմ, որ կարող է առանձնապես բարձր չգնահատես այդ մարդու գրառումները,կամ էլ, նրա մտածելակերպը քեզ այդքան էլ հարազատ չլինի, միևնույն է, քո մոտ նրա նկատմամբ համակրանք կա, որովհետև ասենք, նա գեղեցիկ ավատար ունի, կամ մականունն է լավը…Դե նման մանրուքներն էլ հիմք կլինեն նրան համակրելու: Ընդ որում հետո համակրանքից եթե ոչ հակակրանքի, ապա գոնե անտարբերության անցնելու ուղին բավականին դժվա ր է լինում, որովհետև ներքին մի բան հակառակվում է: Նույն բանն էլ տեղի է ունենում իրական կյանքում, երբ մեկին առաջին հայացքից հակակրել ես, հետո շփվում ես, ավելի լավ ճանաչում նրան, հասկանում, որ նա միանգամայն ուրիշ մարդ է, քան դու կարծել ես, բայց դե , միևնույնն է, էլի ինչ- որ պատնեշ կա, որ դու մտերմիկ զգացումներ տածես նրա հանդեպ, անպայմանորեն ժամանակ է պահանջվում դրա համար:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  12. #12
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համակրանք և հակակրանք

    Իսկ ո՞նց եք կարծում, եթե մարդու նկատմամբ համակրանք չի առաջացել, ապա այլևս հնարավոր չէ՞, որ այդ համակրանքը առաջանա: Դա կախված է կոնկրետ դեպքի՞ց, թե՞ ընդհանրապես այդպես է: Եվ ի՞նչ եք կարծում, համակրանքը զգացմու՞նք է, թե՞ ոչ: Էս համակրանք բառի հետ կապված էնքա՜ն հարցեր ունեմ: Ո՞վ ի՞նչ կարա ասի: Ինձ համար շատ կարևոր է այս հարցերի վերաբերյալ կարծիքներ լսել:
    Лучше Гор могут быть только Горы.

  13. #13
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համակրանք և հակակրանք

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞նց եք կարծում, եթե մարդու նկատմամբ համակրանք չի առաջացել, ապա այլևս հնարավոր չէ՞, որ այդ համակրանքը առաջանա: Դա կախված է կոնկրետ դեպքի՞ց, թե՞ ընդհանրապես այդպես է: Եվ ի՞նչ եք կարծում, համակրանքը զգացմու՞նք է, թե՞ ոչ: Էս համակրանք բառի հետ կապված էնքա՜ն հարցեր ունեմ: Ո՞վ ի՞նչ կարա ասի: Ինձ համար շատ կարևոր է այս հարցերի վերաբերյալ կարծիքներ լսել:
    Կարծում եմ համակրանքը ստեղծվում է մարդկանց առաջին հանդիպման պահին` ինչ-որ դրական բիոէներգիայի փոխանակման արդյունքում: Գուցե դա հենց աուրան է, որ մեկի մոտ կարող է դրական լինել, մյուսի մոտ` բացասական: Հետևաբար մեկի ներկայությամբ մենք մեզ լավ ենք զգում, մյուսից ուզում ենք հապճեպ հեռանալ, ու դրա մեջ երբեմն բացատրություն չենք կարողանում գտնել:

  14. #14
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համակրանք և հակակրանք

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞նց եք կարծում, եթե մարդու նկատմամբ համակրանք չի առաջացել, ապա այլևս հնարավոր չէ՞, որ այդ համակրանքը առաջանա: Դա կախված է կոնկրետ դեպքի՞ց, թե՞ ընդհանրապես այդպես է: Եվ ի՞նչ եք կարծում, համակրանքը զգացմու՞նք է, թե՞ ոչ: Էս համակրանք բառի հետ կապված էնքա՜ն հարցեր ունեմ: Ո՞վ ի՞նչ կարա ասի: Ինձ համար շատ կարևոր է այս հարցերի վերաբերյալ կարծիքներ լսել:
    Հնարավոր է, որ առաջին հանդիպումից իրոք տվյալ անձի հանդեպ համակրանք չզգաս, այսպես ասած՝ «սիմպատիան չբռնի» Բայց դե դա հիմք չէ, որ հետագայում էլ այդ մարդու հանդեպ համակրանք չզգաս Որոշ ժամանակ շփվելով, ավելի լավ ճանաչելով կարող ես շատ ուժեղ համակրանք զգալ, հատկապես երբ հասկանում ես, որ շատ ընդհանուր բաներ ունեք Նմանապես կարող է համակրանքը կորել:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  15. #15
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2007
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համակրանք և հակակրանք

    մենք էգոիստ ենք,եթե ցանկացած մեկը շոյում է մեր էգոն,նա այնքան էլ վատը չի թվում մեզ.ԿԱՄ մեզ գրավում են այն մարդիկ ովքեր կարող են մեզ լրացնել(loser ին ձգում է դեպի հաջողակ մարդկանց,տխուր ու լուրջ մարդկանց գրավում են կենսուրախները...
    ԿԱՄ այն մարդիկ,ում հետ շփվելով քեզ ես տեսնում կամ այնպիսին ինչպիսին կուզեիր լինել

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համակրանք-սեր-ընտանիք-համակերպում
    Հեղինակ՝ Sun, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 09.02.2007, 15:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •