Գրեթե ամբողջությամբ համամիտ եմ :
Իսկ այս տողերից մոտս լրիվ այնպիսի տպավորություն էր, ասես ուրիշ մեկն էր գրել, նույն գրառման մեջ չէին վերևի նախադասության հետ

Ստացվում է, որ ոչ թե ատելությունը ինքնին վեր է ածվում սիրո ու համակրանքի, որովհետև շփման ու դիմացինին ճանաչելու հետևանքով քո վերաբերմունքն է նրա նկատմամբ փոխվում, այլ շահերիցդ ելնելով՝ դառնում ես «ընկեր» ու «բարեկամ». կեղծիք, որով լի է առօրյան մեր

Իսկ հակակրանքը որպես այդպիսին մնում է նույնը… Նման վարքին փիլիսոփայելը հազիվ թե արդարացում տա, կամ էլ գուցե՝ նպատակն արդարացնում է միջոցները
Չեմ կարող համակրանք «ցույց տալ», եթե իրականում հակակրում եմ, միգուցե, ելնելով որոշ նկատառումներից, միջավայրում ստեղծվելիք անհարմարավետության զգացումից, կկարողանամ նեյտրալ երևալ, բայց հանուն օգուտի ու շահի համակրել, երբեք: Ինչպես շատերն են ասում՝ այս դարի մարդ չեմ

Էջանիշներ