Ինձ թվում է, որ այդ զգացումը բոլորին էլ բնորոշ է![]()
Այսինքն ցանկացած նոր մարդու հետ ծանոթանալիս անպայմանորեն որոշակի համակրանք կամ հակարանք է մոտդ առաջանում, որի պատճառները ոչ միշտ ես կարողանում անգամ ինքդ հասկանալ: Կարծում եմ, դա առաջին տպավորության հիման վրա է առաջանում, քանզի համակրանքի ու հակակրանքի պատճառներն այնքան անիմաստ, երբեմն էլ ծիծաղելի կարող են լինել![]()
Ճիշտն ասած հոտի հետ կապված, առաջին անգամ եմ լսում, հետաքրքիր վարկած է:
Բնական է, որ վիրտուալ կյանքում նման հոտի առկայությունը բացառվում է, այստեղ գործում է մարդու ներքին աշխարհին փոքրիշատե ծանոթանալու, ապա նոր համակրել-հակակրելու սկզբունքը, բայց այստեղ էլ կա բայց, չնայած մասնավոր է բերածս օրինակը, այսինքն միայն ակումբն եմ տվյալ դեպքում դիտարկում, այնուամենայնիվ, նշեմ, որ կարող է առանձնապես բարձր չգնահատես այդ մարդու գրառումները,կամ էլ, նրա մտածելակերպը քեզ այդքան էլ հարազատ չլինի, միևնույն է, քո մոտ նրա նկատմամբ համակրանք կա, որովհետև ասենք, նա գեղեցիկ ավատար ունի, կամ մականունն է լավը…Դե նման մանրուքներն էլ հիմք կլինեն նրան համակրելու: Ընդ որում հետո համակրանքից եթե ոչ հակակրանքի, ապա գոնե անտարբերության անցնելու ուղին բավականին դժվա ր է լինում, որովհետև ներքին մի բան հակառակվում է: Նույն բանն էլ տեղի է ունենում իրական կյանքում, երբ մեկին առաջին հայացքից հակակրել ես, հետո շփվում ես, ավելի լավ ճանաչում նրան, հասկանում, որ նա միանգամայն ուրիշ մարդ է, քան դու կարծել ես, բայց դե , միևնույնն է, էլի ինչ- որ պատնեշ կա, որ դու մտերմիկ զգացումներ տածես նրա հանդեպ, անպայմանորեն ժամանակ է պահանջվում դրա համար:
Էջանիշներ