Տխրության և տխրելու հազար ու մի ձև ու միջոց կա .. իսկ Մանոնի մոտ դա շատ բնական է ստացվում... կարծես տխրության մեջ ինչ որ իմաստ է գտել որ հասու է միայն իրեն ու կատարելություն է զգում դրա մեջ , ամեն դեպքում ինձ թվում է դա տխրություն չի .. այլ թախիծ է , սրտաբուխ զգացում է , գուցե մենք պետք է օգնենք նրան նույնապես հասկանալ նաև ուրախությունն ու հրճվանքը .. իսկ գուցե նաև միասին թախծենք
Ես ասեմ իմ սեփական փորձից: Երբ ես ինչ-որ մեկի հետ նոր եմ ծանոթանում, ես միանգամից կարողանում եմ հասկանալ, համակրանք, թե՞ հակակրանք եմ զգում: Դա իմ սիրտն է ինձ հուշում, ու երբեք այն ինձ չի խաբել :![]()
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Գիտես, ավատարն էլ է նպաստում այդ թախծոտ ու մելամաղձոտ կերպարի ձևավորմանը։ Փորձեք ուշադրություն դարձնել դրան։ Կնկատեք, որ իսկապես շատ մեծ դեր ունի ավատարը։ Բավական աննկատ ձևով, բայց իրոք կերպար է ստեղծում, քեզնից անկախ՝ մարդուն սկսում ես նույնացնել իր ավատարի հետ։![]()
Ժողովուրդ, բայց աչքիս մենք լրիվ շեղվել ենք թեմայից, գիտե՞ք։ Սրան շատ ավելի համապատասխան թեմա կա ակումբում։ Չտեղափոխվե՞նք այնտեղ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Միշտ աշխատում եմ համակրանք տածել առաջին անգամ հանդիպած ցանկացած մարդու հանդեպ, իսկ եթե հենց առաջին հայացքից հակակրել եմ ինչ-որ մեկին, ուրեմն նա իրոք արժանի է հակակրանքի:
Ամեն ինչ ազդում է մարդու առաջին կարծիքի վրա, օրինակ ինձ վրա կարող է ազդել այնպիսի մանրուքը ինչպիսին է օրինակ շորի վրա պատահականորեն հայտված թելը, իրոք ծիծաղելի է, բայց կարծիքը երբեմն շատ-շատ փոքրիկ մանրուքներից է ձևավորվում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ