Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին, տալի՞ս եք մուրացկաններին դրամ, թե՞ ոչ: Կան մուրացկանության տարբեր ձևեր՝ երբեմն շատ հնարամիտ և գովասանքի արժանի: Կարող եք այստեղ պատմել նաև ձեզ հետ պատահած դեպքեր, օրինակ, ի՞նչ հետաքրքիր պատմություն է պատմել ձեզ արհեստավարժ մուրացիկը դրամ խնդրելիս: Ինչպես կարելի է տարբերել իսկական կարիքավորին, այն մարդուց, ով ամսեկան ավելի շատ փող է մուրում քան մենք աշխատում ենք: Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ այդ գործով զբաղվում են երեխաները, չե՞ք կարծում, որ այդ հարցով պետք է լրջորեն զբաղվի պետությունը. եթե կարծում եք ապա կոնկրետ ի՞նչ է անհրաժեշտ անել: