User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Մուրացկանություն

  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մուրացկանություն

    Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին, տալի՞ս եք մուրացկաններին դրամ, թե՞ ոչ: Կան մուրացկանության տարբեր ձևեր՝ երբեմն շատ հնարամիտ և գովասանքի արժանի: Կարող եք այստեղ պատմել նաև ձեզ հետ պատահած դեպքեր, օրինակ, ի՞նչ հետաքրքիր պատմություն է պատմել ձեզ արհեստավարժ մուրացիկը դրամ խնդրելիս: Ինչպես կարելի է տարբերել իսկական կարիքավորին, այն մարդուց, ով ամսեկան ավելի շատ փող է մուրում քան մենք աշխատում ենք: Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ այդ գործով զբաղվում են երեխաները, չե՞ք կարծում, որ այդ հարցով պետք է լրջորեն զբաղվի պետությունը. եթե կարծում եք ապա կոնկրետ ի՞նչ է անհրաժեշտ անել:

  2. #2
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուրացկանություն

    մենակ նրանց եմ տալիս, ովքեր նվագում են... լավ են նվագում թե վատ, կապչոննի, կարևորը գործ են անում, այլ ոչ թե մյուսների նման "ապե 100 դրամ տու լոմկից հելնեմ", "գաղութից նոր եմ հելե, փող տու տուն հասնեմ" ու նմանատիպ հիմարություններ

  3. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուրացկանություն

    Ես նույնպես նրանց եմ տալիս ովքեր նվագում են, մեկ էլ տատիկ պապիկներին ,
    երեխաներին չեմ տալիս,որպեսզի նրանք չխրախուսվեն, քանզի համարում եմ դա սխալ, երևույթ
    Եթե գոնե անչափահասներին արգելեին դրանով զբաղվել շատ լավ կլիներ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #4
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուրացկանություն

    պատահել է, որ անիծել են…
    պատահել է, որ տվել եմ՝ շատ նեղվելով վիճակից…
    պատահել է, որ ջղայնացել եմ շատ /երբ տեսել եմ հասուն տղամարդու, որ մուրում է/…
    Ուֆ շատ չեմ ուզում խոսել մեծերի մասին…
    Նյարդայնանում եմ, երբ փոքրիկներին են սովորեցնում մուրալ…
    Մի օր հաստատ զբաղվելու եմ էդ խնդրի լուծմամբ…
    Մի անգամ մի հատ աղջնակ մոտեցավ ու հարցրեց.
    —Չէ՞ք ասի՝ որտեղից նստեմ Աբովյան գնացող ավտոբուս…
    Ասացի՝չգիտեմ…
    —Իսկ մի բան ասեմ, էլի…ես մանակատնից եմ փախել, հիմա փող չունեմ, որ գնամ, կարող ե՞ք օգնել…
    շատ նեղվեցի…օգնելը ո՞րն ա…հանեցի ինչքան փող կար մոտս տվեցի իրան…ես ոտքով հասա մինչև հայրիկիս աշխատավայր, որ կարողանամ փող վերցնել կամ հայրիկիս հետ տուն գալ…
    Մի անագամ նորից նույն փողոցով քայլում էի, մեկ էլ էլի ինքը…բայց էս անգամ հեռվից արդեն տեսել էի /անընդհատ մարդկանց էր մոտենում ու հավանաբար նույն բանը ասում/
    նոր հասկացա, որ իրականում մուրում էր, և համոզված եմ, որ օգտագործում էին իրեն…
    Ավաղ, գիտեմ, որ հենց մանկատներից էլ են ուղարկում շատերին՝ մուրալու…
    Հենց ինձ մոտեցավ, ասացի, որ պատրաստ եմ իրեն օգնել, ինչով կարող եմ…եթե օգտագործում են…/բայց ինչ կարող էի անել…/շրջվեց ու գնաց…
    Մի խոսքով երեխաների հարցով հաստատ մի օր զբաղվելու եմ…պիտի մտածել՝ ինչից սկսել և ինչպես…

  5. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուրացկանություն

    Ինձ հետ մեկ անգամ շատ տհաճ դեպքա պատահել: Զբոսնում էին ընկերոջս հետ արդեն երեկո էր կինոից դուրս եկանք, մոտեցան երկու 10 -13 տարեկան տղա երեխեք ու փող ուզեցին, իհարկե մենք չտվեցինք, քանզի արդեն ճանաչում էինք որ մշտական մուրացողներ են: Ու նրանք սկսեցին հետապնդել մեզ ու գոռալ մեր ետևից, ամբողջ փողոցով վազելով գալիս խփում էին հետո փախնում,
    ես ուղակի հասկացա որ դաժան կյանքի պատճառով նրանց զվարճություններն էլ են դաժան, ես ինձ ոչ թե վիրավորված չզգացի, այլ տխրեցի որ արդեն մանկուց նրանք դաժան ու չար են դառել…
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուրացկանություն

    Համալսարանում 4 տարի առաջ կատարեցինք հետազոտություն…
    Արդյունքը ապշեցրեց նույնիսկ Հանրապետության ազգային վիճակագրության ծառայությանը:
    Պարզվեց որ միջինում յուրաքանչյուր մուրացիկ ամսեկան վաստակում է $300-400;
    Պարզվեց նաև, որ վերջիններս հանդիսանում են "հարկատուներ" և մուծում են համապատասխան "մարմնին" իրենց վաստակի մոտ 20 տոկոսը: Շատ բան չեմ ուզում գրեմ բայց ... իմացած եղեք իրականության մասին

  7. #7
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուրացկանություն

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Համալսարանում 4 տարի առաջ կատարեցինք հետազոտություն…
    Արդյունքը ապշեցրեց նույնիսկ Հանրապետության ազգային վիճակագրության ծառայությանը:
    Պարզվեց որ միջինում յուրաքանչյուր մուրացիկ ամսեկան վաստակում է $300-400;
    Պարզվեց նաև, որ վերջիններս հանդիսանում են "հարկատուներ" և մուծում են համապատասխան "մարմնին" իրենց վաստակի մոտ 20 տոկոսը: Շատ բան չեմ ուզում գրեմ բայց ... իմացած եղեք իրականության մասին
    Իսկապես շատ զարմանալի է
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  8. #8
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուրացկանություն

    Շա՜տ հազվադեպ դեպքերում եմ մուրացկաններին փող տալիս, երբեմն այն մարդկանց, որ երգում կամ նվագում են: Այսպես ասած վաստակում են այդ գումարը: Իսկ անչափահասներին ընդհանրապես չեմ տալիս:

    Մի դեպք պատմեմ: Կինոյից էինք դուրս եկել ու աբովյանով քայլում էինք դեպի Հրապարակ, երեքով էինք՝ երկու աղջիկ և մի տղա: Մեկ էլ մի երեխա մոտեցավ (այդպես էլ չհասկացա տղա էր թե աղջիկ, որովհետև նույնիսկ նորմալ տղան կամաչեր իրան այդպես պահել) ու ասեց. ապեր մի քիչ փող կտաս , ես էլ գիտեի, որ դրանք այստեղի "մշտական հաճախորդներն են", ու ասացի չտաս, բայց ինքը հանեց 100 դրամ տվեց: Այդ երեխան քիթ ու մռութ արեց (մեղմ ասած), սկսեց հիմարություններ դուրս տալ, թե "ինչիս ա պետք քո հարյուր դրամը , ես քեզ ավելի շատ կարամ տալ, կարգին փող տուր" ու ինչ որ նմանատիպ անվայել արտահայտություններ ու հայհոյանքներ: Մենք երեքով ապշել մնացել էինք: Ամեն ինչ սպասում էի, բայց ոչ նմանատիպ արտահայտություններ:

    Ու եթե', ինչ-որ մեկը այսքանից հետո իրանց փող ա տալիս, ապա ասում եմ ԱՄՈԹ ԻՐԱՆ, ՄԵԾԱՏԱՌՈՎ ԱՄՈԹ, որ խրախուսում են մեր ազգի մեջ այդպիսի անդաստիարակությունների, թափթփուկների զարգացմանը!!!!!!!!!!
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  9. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուրացկանություն

    Ես մուրացկաններին փող տալու հարցում հիմնականում առաջնորդվում եմ համակրանքի սկզբունքով։ Եթե առաջին հայացքից համակրում եմ, զգում եմ, որ լավ մարդ է, եթե ինձ հավատ է ներշնչում, որ իսկապես դրա կարիքն ունի, տալիս եմ, եթե չէ՝ չեմ տալիս։ Դե, պարզ է, որ չեմ կարող մի հայացքով ճշգրտությամբ որոշել, թե ինչքանով են իրական իմ ենթադրությունները, դրա համար էլ զգացողությամբ եմ առաջնորդվում: Եթե զգում եմ, որ զորբա, աներես ու մուննաթական տիպ է , առանց որևէ խոսք ասելու շարունակում եմ ճանապարհս։ Բայց երեխաներին հիմնականում չեմ տալիս (պատճառների մասին վերևում արդեն խոսվել է): Բայց այ երբ դուռը զանգում են ու փող խնդրում, չեմ կարողանում չտալ... Մի երկու անգամ չեմ տվել, հետո ամբողջ օրը խիղճս տանջել է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #10
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուրացկանություն

    7-8 տարեկան էի: Դպրոցում դասատուս սովորացրել էր մեզ, որ մուրացկաններին պետք ա օգնել: Մի օր դուրսը լռված էի, մի հատ բիձա եկավ, թե բա "Սոված եմ: Հաց կտա՞ս": Ահագին տարիքով մարդ էր, երևի հայրենականում կռված: Հելա տուն, տեսա հացամանում մի կտոր հաց կա, վեկալա գնացի տվի, փոխանակ ասի մերսի, ասեց "էս մի թիքա բանը ի՞նչ ա որ տալիս ես" ու քցեց մի կողմ:
    Էդ քանից հետո աշխատում եմ մուրացկաններին հնարավորին չափ քիչ օգնեմ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. #11
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուրացկանություն

    Մեջբերում N.i.g.g.a.-ի խոսքերից Նայել գրառումը
    7-8 տարեկան էի: Դպրոցում դասատուս սովորացրել էր մեզ, որ մուրացկաններին պետք ա օգնել: Մի օր դուրսը լռված էի, մի հատ բիձա եկավ, թե բա "Սոված եմ: Հաց կտա՞ս": Ահագին տարիքով մարդ էր, երևի հայրենականում կռված: Հելա տուն, տեսա հացամանում մի կտոր հաց կա, վեկալա գնացի տվի, փոխանակ ասի մերսի, ասեց "էս մի թիքա բանը ի՞նչ ա որ տալիս ես" ու քցեց մի կողմ:
    Էդ քանից հետո աշխատում եմ մուրացկաններին հնարավորին չափ քիչ օգնեմ:
    Մուրացկանները ունեն ուրիշ հոգեբանություն, նրանց պետք է հասկանալ. նրանցից համարյա բոլորը հոգեկան ապրումներ ունեն, հասկանալի է, ինչու… հասկանալի է նաև, որ այսպիսի դեպքերից հետո մեր հասարակությունը մուրացկանին անշնորհակալ մարդ է համարում: Տարօրինակ պահվածքը գալիս է նրանց առօրյա վիճակից, որից դրդվելով էլ նրանք ամաչում են շնորհակալություն հայտնել, քանի որ իրենք սրանով հաստատում են իրենց նվաստ վիճակը ու դրանից ավելի են հուսահատվում. սա մի շղթայական ռեակցիա է իրենց ուղեղում.

    Նիգգա ջան օգնի բոլորին, ինչքան կարող ես.... դե, չգիտեմ ես միշտ էլ խղճացել եմ մուրացկաններին, փող եմ տվել, մի օր մերսի մի օր ոչմիբան... էդ ա

  12. #12
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    33
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուրացկանություն

    ընդհանրապես չեմ ընդունում… ոչ էլ փողեմ տալիս…
    օգնել կարելի է միայն էն մարդկանց, որոնք մակաբույցի տեղ չեն դնում իրանց…
    օրինակ փողոցում նվագողներին, երգողներին, պարողներին… բայց ոչ անկապ նստածներին…
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  13. #13
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուրացկանություն

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    պատահել է, որ անիծել են…
    պատահել է, որ տվել եմ՝ շատ նեղվելով վիճակից…
    պատահել է, որ ջղայնացել եմ շատ /երբ տեսել եմ հասուն տղամարդու, որ մուրում է/…
    Ուֆ շատ չեմ ուզում խոսել մեծերի մասին…
    Նյարդայնանում եմ, երբ փոքրիկներին են սովորեցնում մուրալ…
    Մի օր հաստատ զբաղվելու եմ էդ խնդրի լուծմամբ…
    Մի անգամ մի հատ աղջնակ մոտեցավ ու հարցրեց.
    —Չէ՞ք ասի՝ որտեղից նստեմ Աբովյան գնացող ավտոբուս…
    Ասացի՝չգիտեմ…
    —Իսկ մի բան ասեմ, էլի…ես մանակատնից եմ փախել, հիմա փող չունեմ, որ գնամ, կարող ե՞ք օգնել…
    շատ նեղվեցի…օգնելը ո՞րն ա…հանեցի ինչքան փող կար մոտս տվեցի իրան…ես ոտքով հասա մինչև հայրիկիս աշխատավայր, որ կարողանամ փող վերցնել կամ հայրիկիս հետ տուն գալ…
    Մի անագամ նորից նույն փողոցով քայլում էի, մեկ էլ էլի ինքը…բայց էս անգամ հեռվից արդեն տեսել էի /անընդհատ մարդկանց էր մոտենում ու հավանաբար նույն բանը ասում/
    նոր հասկացա, որ իրականում մուրում էր, և համոզված եմ, որ օգտագործում էին իրեն…
    Ավաղ, գիտեմ, որ հենց մանկատներից էլ են ուղարկում շատերին՝ մուրալու…
    Հենց ինձ մոտեցավ, ասացի, որ պատրաստ եմ իրեն օգնել, ինչով կարող եմ…եթե օգտագործում են…/բայց ինչ կարող էի անել…/շրջվեց ու գնաց…
    Մի խոսքով երեխաների հարցով հաստատ մի օր զբաղվելու եմ…պիտի մտածել՝ ինչից սկսել և ինչպես…
    Ջաան ինչ սիրտ ա է...Իմ դուրը եկար դու... ես էլ եմ ուզում հասարակությանը մի կերպով ճգնաժամից հանել, ճնշված փոքրամասնություններին օգնել... բայց դե ինչ անեմ մենակովս....
    իսկ էդ քո ասած աղջիկը, օգնություն չստանալու դեպքում, ինչ կաներ փող ունենալու համա՞ր, դե... գիտես...

  14. #14
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուրացկանություն

    Ես էլ եմ նվագղներին, երգողներին փող տալիս...
    Ու մեկ էլ էդ ծեր մարդիկ նենց են մեխկս գալիս...
    Էրեխեքին երբեք չեմ տվել փող ու մել էլ որ կանայք են փող մուրում՝ իրանց պուճուր նորածին կուկուներին գրկած...Հատկապես ձմռանը, որ ասում են «էրեխես մրսում ա, փող տվեք»... Ախր էրեխեն ի՞նչ ա, ՎԵ՞Շ ա, էդ սառնամանիքին գրկած՝ կանգնել ես փողոցում, որ խղճահարությու՞ն առաջացնես, հա՞...իիի...
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուրացկանություն

    Կար մի տատիկ, ամիսը մի անգամ զանգը տալիս էր, պատմում որ վերադառնում է չնչին թոշակ ստանալուց, իսկ տանը իրեն սպասում են երկու որբ թոռները: Խնդրում էր կարտոֆիլ: Լցնում էի տոպտակը տարբեր մթերքներ, ու ձեռքը տալիս էի որոշ գումար: Գլխիկոր,առանց խոսք ասելու, հեռանում էր: Էս 5-6 ամիս է էլ չի գալիս...

    Մի օր տեսել եմ, թէ ինչպես HSBC բանկի մուտքի մշտական "աշխատող" պառավը ձեռի կոպալով վռնդեց էտ տեղի վրա աչք ունեցող մի այլ ծերուկի: Պրոցեսը քաշեց մի 30 վայրկյան: Էնպեսի զգացմունք ունեի, կարծես դիտում էի Ռեմբոի փողոցային մենամարտերից : Մնում էր միայն խաղադրույքներ կատարել :

    Սայաթ-Նովայի վրա էլ մի օր պատահեց մի պապիկ, որը առաջարկեց իր ձեռքի բլոկնոտի վրա հակառակ գրել անունս ու ազգանունս: Գեղեցկիկ ձեռագրով գրելուց հետո իր գրառումը վաճառեց ինձ 100 դրամով

    Երեխաներին ու միջին տարիքի մարդկանց երբեք չեմ տվել: Ծերերին տալիս եմ, եթե ակընհայտ պրոֆեսիոնալ մուրացկան չէ:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 18.05.2007, 13:36:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •