Ցավակցում են Գոհար Գասպարյանի մահվան կապակցությամբ

[12:39] 17 Մայիսի, 2007

՚Խոր վշտով տեղեկացա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոսուհի, ՚Մեսրոպ Մաշտոցՙ շքանշանի ասպետ, Երեւանի կոնսերվատորիայի պրո‎ֆեսոր Գոհար Գասպարյանի մահվան մասին:

Տասնամյակներ շարունակ ՚Հայաստանի սոխակիՙ ժողովրդական անվանն արժանացած երգչուհին իր անկրկնելի ձայնով փառք է բերել հայ երգարվեստին` լինելով լավագույն կատարողը թե եվրոպացի, թե հայ կոմպոզիտորների օպերաների ու վոկալ ստեղծագործություններիՙ,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ցավակցական ուղերձում. ՚Գոհար Գասպարյանի անվան հետ են կապված հայ երաժշտարվեստի արդեն դասական դարձած ձեռքբերումները: Իր ստեղծագործությամբ նա ապացուցեց մարդկային ձայնի կատարելության սահմաններ չունենալու իրողությունը` պարզ ու սրտահույզ վերարտադրելով ու իր բազմահազար ունկնդիրներին հասու դարձնելով երաժշտության անպարագիծ աշխարհին:

Մեծ բեմից հեռանալուց հետո նա երկար տարիներ աշխատեց Երեւանի կոնսերվատորիայում` իր անկրկնելի արվեստի գաղտնիքները փոխանցելով երիտասարդներին, որ շարունակեցին հայ երաժշտարվեստը հայ եւ համաշխարհային բեմերում ներկայացնելու առաքելությունը:

Իմ ցավակցություններն եմ հայտնում Գոհար Գասպարյանի հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին` հավատացած լինելով, որ Գոհար Գասպարյանի մահվան ծանր վիշտը փոխհատուցված կլինի նրա արվեստի անանցության փաստովՙ:

http://a1plus.am