User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Մահացել է Գոհար Գասպարյանը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Մահացել է Գոհար Գասպարյանը

    Մահացել է օպերային երգչուհի Գոհար Գասպարյանը:


    Երեկ, մայիսի 16-ին, կյանքի 83-րդ տարում մահացել է ՚Հայկական սոխակըՙ` հայ օպերային արվեստի մեծագույն վարպետը, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, , Սոցիալիստական աշխատանքի հերոս, Հայաստանի ժողովրդական արտիստ, ՚Մեսրոպ Մաշտոցՙ շքանշանակիր, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գասպարյանը:

    Գոհար Գասպարյանը ծնվել է 1924թ. Կահիրեում: Ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում: 1948թ հայրենադարձել է: 1949թ-ից Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերգերով , իսկ նրա համերգային երկացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ:

    http://a1plus.am/
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 17.05.2007, 12:47:

  2. #2
    Մշտական անդամ Delicada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահացել է Գոհար Գասպարյանը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մահացել է օպերային երգչուհի Գոհար Գասպարյանը:
    Վայ
    Ցավում եմ
    Vivir como hoy es el ultimo dia !!!!

  3. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահացել է Գոհար Գասպարյանը

    Արթ, լուրջ ես ասում ցավալի է, իրեն շատ էի սիրում, հիանալի ձայն ուներ

  4. #4
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    34
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահացել է Գոհար Գասպարյանը

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթ, լուրջ ես ասում ցավալի է, իրեն շատ էի սիրում, հիանալի ձայն ուներ
    կատակա անում…
    օղորմի...
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Մահացել է Գոհար Գասպարյանը

    Ցավակցում են Գոհար Գասպարյանի մահվան կապակցությամբ

    [12:39] 17 Մայիսի, 2007

    ՚Խոր վշտով տեղեկացա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոսուհի, ՚Մեսրոպ Մաշտոցՙ շքանշանի ասպետ, Երեւանի կոնսերվատորիայի պրո‎ֆեսոր Գոհար Գասպարյանի մահվան մասին:

    Տասնամյակներ շարունակ ՚Հայաստանի սոխակիՙ ժողովրդական անվանն արժանացած երգչուհին իր անկրկնելի ձայնով փառք է բերել հայ երգարվեստին` լինելով լավագույն կատարողը թե եվրոպացի, թե հայ կոմպոզիտորների օպերաների ու վոկալ ստեղծագործություններիՙ,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ցավակցական ուղերձում. ՚Գոհար Գասպարյանի անվան հետ են կապված հայ երաժշտարվեստի արդեն դասական դարձած ձեռքբերումները: Իր ստեղծագործությամբ նա ապացուցեց մարդկային ձայնի կատարելության սահմաններ չունենալու իրողությունը` պարզ ու սրտահույզ վերարտադրելով ու իր բազմահազար ունկնդիրներին հասու դարձնելով երաժշտության անպարագիծ աշխարհին:

    Մեծ բեմից հեռանալուց հետո նա երկար տարիներ աշխատեց Երեւանի կոնսերվատորիայում` իր անկրկնելի արվեստի գաղտնիքները փոխանցելով երիտասարդներին, որ շարունակեցին հայ երաժշտարվեստը հայ եւ համաշխարհային բեմերում ներկայացնելու առաքելությունը:

    Իմ ցավակցություններն եմ հայտնում Գոհար Գասպարյանի հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին` հավատացած լինելով, որ Գոհար Գասպարյանի մահվան ծանր վիշտը փոխհատուցված կլինի նրա արվեստի անանցության փաստովՙ:

    http://a1plus.am

  6. #6
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահացել է Գոհար Գասպարյանը

    ցավում եմ...
    qui sine peccato est?

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մահացել է Ազատ Գասպարյանը
    Հեղինակ՝ romanista, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 03.08.2013, 16:50
  2. ԳՈՀԱՐ Սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ / KOHAR Symphonic Orchestra & Choir
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 20.02.2012, 11:21
  3. Ակումբը պստիկ Գոհար ունեցա՜վ....
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 53
    Վերջինը: 27.08.2011, 19:57
  4. Մահացել է Մանուկ Գասպարյանը
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 11.01.2008, 15:55
  5. Ծնունդդ շնորհավոր, Գոհար
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 07.04.2007, 14:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •