User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

  1. #1
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    Ուզում եմ Երվանդ Քոչարի ստեղծած Սասունցի Դավթի արձանը Հանրապետության Հրապարակ տեղափոխվի։
    Ափսոսում եմ, որ էդ հրաշք արձանը Կայարանում անուշադրության է մատնված։ Ասում են մի ժամանակ կայարանը շատ մարդաշատ էր, քաղաքի դարպասն էր, դրա համար էլ արձանն այնտեղ է տեղադրվել։ Բայց հիմա այդպես չէ, ու կարծում եմ, որ նրա արժանի տեղը քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում է։ Ինձ թվում է, որ Հանրապետության Հրապարակին Սասունցի Դավիթը շատ կսազի։
    Ժողովրդական հզոր ոգին է կուտակված այդ արձանի մեջ։ Ամեն անգամ երբ տեսնում եմ այն, արյունը մեջս եռում է։ Կարծում եմ, որ շատ-շատերն են նման զգացողություն ապրում արձանը տեսնելիս։ Բա ափսոս չի՞ որ տենց հազվադեպ ենք տեսնում։
    Ու մտածում եմ, որ այս արձանը հաճախ տեսնելը մարդկանց մեջ ազգային ըմբոստ ոգին կարթնացնի ու շատ բան կփոխվի։

    Լավ բան եմ ուզում, չէ՞։ Դե եկեք իրար հետ ուզենք ու մտածենք, քննարկենք, թե ոնց կարող ենք այն իրականացնել։
    Միգուցե քաղաքապետարանի՞ն է պետք դիմել։



    Հ. Գ.
    Ի դեպ, ինչպես «Սասունցի Դավիթ» էպոսը, այնպես էլ Դավթի արձանը ազգային սիմվոլների խտացում է։
    Օրինակ, ձիու ոտքերի մոտի բաժակը, որից նախկինում ջուր էր հոսում, արտահայտում է ժողովրդի համբերության բաժակը, որն արդեն լցվել է։
    Նկատե՞լ եք, որ Դավիթը Թուր-Կեծակին գերանդու նման է բռնել։ Սա էլ ցույց է տալիս, որ հայերը խաղաղ աշխատավոր մարդիկ են՝ սովոր գերանդի բռնելու, բայց որ ջղայնացնեք սուր էլ կարող են բռնել ու հնձել բռնակալներին։
    Այո՛, շատ բան է ասում Սասունցի Դավթի արձանը։ Եկեք այստեղ քննարկենք նաև նրանում զետեղված սիմվոլները։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 16.05.2007, 18:23:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ Երվանդ Քոչարի ստեղծած Սասունցի Դավթի արձանը Հանրապետության Հրապարակ տեղափոխվի։
    Ավելի հե՞շտ չի դու գնաս Սասունցի Դավթի արձանի մոտ
    Բայց լուրջ մտքովս չէր անցել: Վերջերս շատ է խոսվում Լենին պապիկի տեղը թափուր չթողնելու մասին, բայց ես միշտ վախենում եմ, որ մի ռաբիզ բան կդնեն: Իսկ Դավթի արձանը իսկապես լավագույն արձանն է Երևանի և ժամանակի քննությունն անցած (որքան գիտեմ սկզբում ահագին քննադատել են):

  3. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի հե՞շտ չի դու գնաս Սասունցի Դավթի արձանի մոտ
    Բայց լուրջ մտքովս չէր անցել: Վերջերս շատ է խոսվում Լենին պապիկի տեղը թափուր չթողնելու մասին, բայց ես միշտ վախենում եմ, որ մի ռաբիզ բան կդնեն: Իսկ Դավթի արձանը իսկապես լավագույն արձանն է Երևանի և ժամանակի քննությունն անցած (որքան գիտեմ սկզբում ահագին քննադատել են):
    Ի դեպ, ես քանդակագործության մասնագետ արվեստաբան չեմ, բայց իմ համեստ կարծիքով Դավթի արձանը համաշխարհային մակարդակով գլուխգործոց է։
    Ասեմ, որ ամեն մի հայկական բան երկինք հանելու մոլուցքով չեմ տառապում, ուղղակի կոնկրետ Դավթի արձանի մասին էդ կարծիքի եմ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    Իսկ ես, մինչև Հայաստան տեղափոխվելս, ինձ համար երազանք էր Դավթի արձանը տեսնելը: Հետո, որ վերջնականապես եկա, չգիտես ինչու, իմ մեջ տպավորվել էր, որ արձանը Հանրապետության Հրապարակում է:

  5. #5
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    «Ի ՞ՆՉ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԵՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» հարցում է կատարվում Ֆորում շաբաթագրում։
    http://www.forumweekly.am/index.php?mid=47

  6. #6
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    Ես էլ եմ շատ սիրում Սասունցի Դավթի արձանը Ինչ-որ խրոխտություն ու անսասանություն է պարունակում այն իր մեջ
    Կուզեի այն Հանրապետության Հրապարակում տեսնել
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Selene: 28.05.2007, 16:03:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  7. #7
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի
    Վատ միտք չէ,բան չունեմ ասելու,բայց ես ավելի կուզենայի Կայարանը բարեկարգվեր,ոնց որ ռմբակոծված լինի,բայց լավ տեղ ա
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի
    Իսկ ես չեմ ուզում :
    փոխանակ մտածենք ոնց ենք զարդարելու Փոքր Կենտրոնից դուրս ընկած տարածքները, մի բան էլ առաջարկում եք եղած մի քանի քաղաքաշինական դեկորները կազմաքանդել ու տեղափոխել կենտրոն :

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (16.06.2015)

  10. #9
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    Դու ճիշտ ես սիրելի Արշակ, այն գտնվելով կայարանում շատ անշուք է:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  11. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    Ես թեման կարդալիս մտածում եմ . Թամանայի անձանը մեր դաչայում .. ավելի կոնկրետ "հավուզի" մոտ կսազեր , վրայից կքցվեի միանգամից..
    Մեկ էլ որոշել եմ Հրապարակի "Ֆանտանները" մեր "խոլլի" ձախ թևում տեղադրեմ .. եթե ստացվեց էլի

  12. #11
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    Արշակ ջան, 2 ձեռքով կողմ եմ այս գաղափարին։ Եղածների մեջ այն իրոք լավագույն տարբերակն է, ու շատ կասկածում եմ, որ դրանից լավը կկարողանան քանդակել մոտ ապագայում։ Ախր հրապարակում այնպիսի մնայուն արձան պետք է լինի, որն ինչ–որ անցողիկ գաղափարախոսության մարմնավորում չէ, այլ՝ երբեք չհնացող ազգային խորհրդանիշ, իսկ Դավթի արձանը հենց երկրորդն է։

  13. #12
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    իրական հերոսներ չունե՞նք,որ հրապարակում էպոսի հերոսի արձան դնենք… դեմք եք… հրապարակում պետքա լինի այնպիսի մարդու կամ մարդկանց արձաններ,ովքեր Հայաստանի համար իրոք լավ բան են արել ու հասել են էտ լավ բանին…ու ոչ շատ վաղ անցյալի մարդիկ պիտի լինեն…իսկ տենց լավ բան անկախություննա ու Արցախի ազատամարտը,որ ՏՂԵՔԸ գնացին,կռվեցին…պետքա ՏՂԵՔԻ արձան դնել… քանի որ անկախությունն ու Ազատամարտը չի կարելի մեկին վերագրել,պետքա հավաքական մի ինչ որ գործ լինի,որն արտահայտի անկախության ու պայքարի իմաստն ու ոգին ու երեխաներն ու բոլորն էլ,որ անցնեն մի պահ կանգնեն հպարտություն զգան,ու իրենք էլ ուզեն գնան կռվեն,եթե պետք լինի,այլ ոչ թե թռնեն…

    Սասունցի Դավթի դեմ ոչինչ չունեմ,ինքս էլ սասունցի եմ,սակայն,նա առասպելական հերոս է,հրապարակին չի սազում տենց:Այ՛,ճիշտ են ասում,որ կայարանը պետքա սարքել,բոմժանոցա դառել,ամոթա:

  14. #13
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    Մեջբերում electrical_storm-ի խոսքերից Նայել գրառումը
    իրական հերոսներ չունե՞նք,որ հրապարակում էպոսի հերոսի արձան դնենք… դեմք եք… հրապարակում պետքա լինի այնպիսի մարդու կամ մարդկանց արձաններ,ովքեր Հայաստանի համար իրոք լավ բան են արել ու հասել են էտ լավ բանին…ու ոչ շատ վաղ անցյալի մարդիկ պիտի լինեն…իսկ տենց լավ բան անկախություննա ու Արցախի ազատամարտը,որ ՏՂԵՔԸ գնացին,կռվեցին…պետքա ՏՂԵՔԻ արձան դնել… քանի որ անկախությունն ու Ազատամարտը չի կարելի մեկին վերագրել,պետքա հավաքական մի ինչ որ գործ լինի,որն արտահայտի անկախության ու պայքարի իմաստն ու ոգին ու երեխաներն ու բոլորն էլ,որ անցնեն մի պահ կանգնեն հպարտություն զգան,ու իրենք էլ ուզեն գնան կռվեն,եթե պետք լինի,այլ ոչ թե թռնեն…
    Ամեն ժամանակն էլ ունի իր իրական հերոսը: Եթե մենք հիմա տեղադրենք ազատամարտին ու անկախությանը նվիրված կոթող, ապա որոշ ժամանակ անց մեր հետնորդները, որոնք մտածում են քո պես, հարգելիս, անպայմանորեն կփոխեն այն իրենց ժամանակի իրական հերոսների արձաններով ու այդպես շարունակ:
    Իսկ Դավթի արձանին նայելիս հաստատ պակաս հպարտություն չես զգում, անգամ՝ մեծ տարիքում
    Սասունցի Դավթի դեմ ոչինչ չունեմ,ինքս էլ սասունցի եմ,սակայն,նա առասպելական հերոս է,հրապարակին չի սազում տենց:Այ՛,ճիշտ են ասում,որ կայարանը պետքա սարքել,բոմժանոցա դառել,ամոթա:
    Իրոք զարմացա storm; ջան, չէի կարծի երբևէ, որ սասունցի ես
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  15. #14
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակտիվացնե՞նք

    29:20-ից սկսած խոսում են այս թեմայով:
    http://www.shanttv.com/am/news/sunda...5_04_05/16360/
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. #15
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա…

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Սասունցի Դավիթ» էպոսը
    Հեղինակ՝ kivera, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 23.01.2013, 18:20
  2. «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 06.08.2011, 19:07
  3. Վիկտոր Համբարձումյանի արձանը Երևանում
    Հեղինակ՝ dao, բաժին` Քանդակագործություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 03.02.2010, 15:02
  4. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13
  5. Ուզում եմ` էս երգը թաղմանս օրը լինի
    Հեղինակ՝ AniwaR, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 06.11.2009, 23:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •