User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    Ուզում եմ Երվանդ Քոչարի ստեղծած Սասունցի Դավթի արձանը Հանրապետության Հրապարակ տեղափոխվի։
    Ափսոսում եմ, որ էդ հրաշք արձանը Կայարանում անուշադրության է մատնված։ Ասում են մի ժամանակ կայարանը շատ մարդաշատ էր, քաղաքի դարպասն էր, դրա համար էլ արձանն այնտեղ է տեղադրվել։ Բայց հիմա այդպես չէ, ու կարծում եմ, որ նրա արժանի տեղը քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում է։ Ինձ թվում է, որ Հանրապետության Հրապարակին Սասունցի Դավիթը շատ կսազի։
    Ժողովրդական հզոր ոգին է կուտակված այդ արձանի մեջ։ Ամեն անգամ երբ տեսնում եմ այն, արյունը մեջս եռում է։ Կարծում եմ, որ շատ-շատերն են նման զգացողություն ապրում արձանը տեսնելիս։ Բա ափսոս չի՞ որ տենց հազվադեպ ենք տեսնում։
    Ու մտածում եմ, որ այս արձանը հաճախ տեսնելը մարդկանց մեջ ազգային ըմբոստ ոգին կարթնացնի ու շատ բան կփոխվի։

    Լավ բան եմ ուզում, չէ՞։ Դե եկեք իրար հետ ուզենք ու մտածենք, քննարկենք, թե ոնց կարող ենք այն իրականացնել։
    Միգուցե քաղաքապետարանի՞ն է պետք դիմել։



    Հ. Գ.
    Ի դեպ, ինչպես «Սասունցի Դավիթ» էպոսը, այնպես էլ Դավթի արձանը ազգային սիմվոլների խտացում է։
    Օրինակ, ձիու ոտքերի մոտի բաժակը, որից նախկինում ջուր էր հոսում, արտահայտում է ժողովրդի համբերության բաժակը, որն արդեն լցվել է։
    Նկատե՞լ եք, որ Դավիթը Թուր-Կեծակին գերանդու նման է բռնել։ Սա էլ ցույց է տալիս, որ հայերը խաղաղ աշխատավոր մարդիկ են՝ սովոր գերանդի բռնելու, բայց որ ջղայնացնեք սուր էլ կարող են բռնել ու հնձել բռնակալներին։
    Այո՛, շատ բան է ասում Սասունցի Դավթի արձանը։ Եկեք այստեղ քննարկենք նաև նրանում զետեղված սիմվոլները։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 16.05.2007, 18:23:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ Երվանդ Քոչարի ստեղծած Սասունցի Դավթի արձանը Հանրապետության Հրապարակ տեղափոխվի։
    Ավելի հե՞շտ չի դու գնաս Սասունցի Դավթի արձանի մոտ
    Բայց լուրջ մտքովս չէր անցել: Վերջերս շատ է խոսվում Լենին պապիկի տեղը թափուր չթողնելու մասին, բայց ես միշտ վախենում եմ, որ մի ռաբիզ բան կդնեն: Իսկ Դավթի արձանը իսկապես լավագույն արձանն է Երևանի և ժամանակի քննությունն անցած (որքան գիտեմ սկզբում ահագին քննադատել են):

  3. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի հե՞շտ չի դու գնաս Սասունցի Դավթի արձանի մոտ
    Բայց լուրջ մտքովս չէր անցել: Վերջերս շատ է խոսվում Լենին պապիկի տեղը թափուր չթողնելու մասին, բայց ես միշտ վախենում եմ, որ մի ռաբիզ բան կդնեն: Իսկ Դավթի արձանը իսկապես լավագույն արձանն է Երևանի և ժամանակի քննությունն անցած (որքան գիտեմ սկզբում ահագին քննադատել են):
    Ի դեպ, ես քանդակագործության մասնագետ արվեստաբան չեմ, բայց իմ համեստ կարծիքով Դավթի արձանը համաշխարհային մակարդակով գլուխգործոց է։
    Ասեմ, որ ամեն մի հայկական բան երկինք հանելու մոլուցքով չեմ տառապում, ուղղակի կոնկրետ Դավթի արձանի մասին էդ կարծիքի եմ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    Իսկ ես, մինչև Հայաստան տեղափոխվելս, ինձ համար երազանք էր Դավթի արձանը տեսնելը: Հետո, որ վերջնականապես եկա, չգիտես ինչու, իմ մեջ տպավորվել էր, որ արձանը Հանրապետության Հրապարակում է:

  5. #5
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    46
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    «Ի ՞ՆՉ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԵՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» հարցում է կատարվում Ֆորում շաբաթագրում։
    http://www.forumweekly.am/index.php?mid=47

  6. #6
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուզում եմ Սասունցի Դավթի արձանը Հ. Հրապարակում լինի

    Ես էլ եմ շատ սիրում Սասունցի Դավթի արձանը Ինչ-որ խրոխտություն ու անսասանություն է պարունակում այն իր մեջ
    Կուզեի այն Հանրապետության Հրապարակում տեսնել
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Selene: 28.05.2007, 16:03:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Սասունցի Դավիթ» էպոսը
    Հեղինակ՝ kivera, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 23.01.2013, 18:20
  2. «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 06.08.2011, 19:07
  3. Վիկտոր Համբարձումյանի արձանը Երևանում
    Հեղինակ՝ dao, բաժին` Քանդակագործություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 03.02.2010, 15:02
  4. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13
  5. Ուզում եմ` էս երգը թաղմանս օրը լինի
    Հեղինակ՝ AniwaR, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 06.11.2009, 23:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •