Մեջբերում laro-ի խոսքերից Նայել գրառումը
Յոհան, հետո նայի, ասում ես առաջին անգամ 4-ի կողմերն ես հաց ուտում։ Դա շատ սխալ ա։ Պիտի նախաճաշ անպայման մտցնես օրակարգիդ մեջ։ Առաջին մի քանի օրը ստիպելով կեր, եթե պետք ա, անգամ զզվելով։ Մի քանի օրից առավոտյան կտեսնես, թե ոնց ես սովածանում, հենց օրգանիզմդ առավոտն ուտելուն սովորեց, եկավ ուտելուց ժամը կերած չեղար` զգացնել կտա, էն էլ ոնց կուտես։ Քիչ-քիչ կեր, օրը 4 անգամ գոնե։ Ու էլի եմ ասում, քո համար պիտի անհատական սահմանվի կկալները, որը պիտի ձեռք բերես օրական։ Եթե չստացվի քաշ հավաքելը, արդեն կնայես վիտամինների, միկրոէլեմենտների պակաս ունես թե չէ։ Աշխատիր շատ օգտագործել ձու, ձուկ, կաթնաշոռ (յուղայնությունը բարձր) ու սպիտակուցներ։
Ես ինտերնետում կարդացել եմ, որ նախաճաշը լավ չի, հենց ուտում ես լանչի կողմերը էլի ես սովածանում, իսկ եթե չես ուտում, լանչի վաղտ նոր ուտում ես, ավելի հարմար ա: Ես տենց եմ անում ու շատ գոհ եմ: