Բայց ո՞վ ա ասել, թե նախաճաշն ուտում են էն հույսով, որ մինչև իրիկուն պիտի պահի: Պարզ ա, որ նախաճաշ անելուց հետո լանչի ժամին էլ ես սովածանալու, տենց էլ ենթադրվում ա:
Իսկ թե ինչով ա քո ասածն ավելի հարմար, մի քիչ անհասկանալի ա: Եթե, իհարկե, ուտելիքի վրա ծախսած գումարը տնտեսելու մասին չի խոսքը:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.03.2019, 18:43:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նաիրուհի (21.03.2019)
Ժող, կլնի՞ ընդհանրացումներ չանեք։ Ամեն օրգանիզմ տարբեր ա, տարբեր պաահանջներով։ Անգամ տարբեր օրերի ա տարբեր։ Մեկը ես ահավոր փոքր նախաճաշ եմ անում (մի հատ խնձոր կամ մի հատ յոգուրտ) կամ էլ լանչից կարճ ժամանակ առաջ եմ նախաճաշում, որտև ինձ սպանեք, ես արթնանալուց անմիջապես հետո սոված չեմ ու չեմ կարա որևէ բան ուտեմ, զոռեմ, սիրտս կխառնի։
Հա, բայց ուշ-ուշ ու միանգամից մեծ քանակությամբ ուտելն ամեն դեպքում լավ չի, չէ՞:
Ես էլ, օրինակ, հաճախ լինում ա, որ առավոտյան չեմ հաջողացնում նախաճաշել, ու նենց ա ստացվում, որ լանչի ժամից մի քիչ առաջ նոր նախաճաշում եմ, բայց դա իմ ընտրությամբ չի լինում, այլ տենց ա ստացվում, ու ի տարբերություն Շինարարի, հեչ գոհ չեմ լինում .սովից մեռնում եմ մինչև էդ: Բայց արթնանալուց անմիջապես հետո ուտելուց իմ սիրտն էլ ա խառնում, մի քիչ պիտի անցնի, որ ուզենամ ուտել:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես էլ եմ նիհար։ Շատ եմ ուտում. օրը չորս անգամ սնվելը հաստատ քիչ չէ։ Ես կարծում եմ,որ իմ չչաղանալու խնդիրը կապված է օրվա զգալի մասը ոտքի վրա անցկացնելու հետ։ Անգամ ուտելուց հետո մի երկու րոպե չեմ ուզում նստել։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ