Բազմաթիվ ակումբցիների խնդրանքով (լավ, խոստովանենք, որ էնքան էլ բազմաթիվ չենք, բայց դե...) որոշեցի բացել այս թեման։
Բոլոր չաղանալ ցանկացողներին հրավիրում ենք այստեղ՝ չաղանալու հետ կապված խնդիրները քննարկելու, վերլուծելու և միմյանց խորհուրդներ տալու համար։
Ասենք, չաղերն էլ կարող են մասնակցել՝ ասելով, թե ինչ են անում, որ այդպես չաղանում են...
![]()
Կոնկրետ իմ խնդիրը վատ ախորժակն է, հաճախ նաև ախորժակի իսպառ բացակայությունը։Թե չէ որ լավ ուտեմ, համապատասխանաբար կչաղանամ, էդ հաստատ, ինձ մոր միշտ էդպես է եղել։ Այնպես որ, խնդրում եմ, ախորժակը բացելու եղանակներ առաջարկեք։
![]()
Էջանիշներ