Մեջբերում Լիլուլիկ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես էլ եմ նիհար։ Շատ եմ ուտում. օրը չորս անգամ սնվելը հաստատ քիչ չէ։ Ես կարծում եմ,որ իմ չչաղանալու խնդիրը կապված է օրվա զգալի մասը ոտքի վրա անցկացնելու հետ։ Անգամ ուտելուց հետո մի երկու րոպե չեմ ուզում նստել։
Իսկ իմ նիհարելու դեմը դեռ չեմ առել,հիմնականում նորմալ սնվում եմ,չնայած կարան օրեր լինեն,որ ընդամենը մեկ անգամ հաց ուտեմ։Առանձնապես էլ ակտիվ չեմ օրվա ընթացքում։Օգնեցեք