Էէէէ, բա որ էտ հարցը պատասխան ունենար, ինչի նոր էի՞նք թնդացրել ողջ ակումբով մեկ:
Խոզի քթով աղջկա մասին ֆիլմը տեսե՞լ եք:
Խոզի քթով աղջիկը կախարդական անեծքից կարող է ազատվել միայն այն դեպքում երբ կգտնի մեկին, ով կցանկանա ամուսնանալ իր հետ:
Վերջը, երկար բարակ ֆիլմը չպատմեմ, վերջում պարզվում է որ կախարդանքից ազատվելու համար ամենևին էլ պետք չէ ամուսնանալ:
Հանուն կախարդանքից ազատվելու, աղջիկը համաձայնվում է ամուսնանալ առաջին պատահածի հետ, երբ հասնում է ամուսնության պահը, աղջիկը զարմանքով հայտնաբերում է, որ չի ցանկանցում ազատվել իր խոզի քթից, որ իրեն հավանում է հենց այդպիսին ինչպիսին կա և հենց այդ խոսքերը ասելուց անմիջապես հետո, հրաշքով ազատվում է կախարդանքից:
Հետևությունները թողնում եմ ձեզ:
Էջանիշներ