Երբ
Երբ ես քոնը չէի,
Երբ դու իմը չէիր,
Այլ երազ էիր հեռու անէական,
Երազանք էիր մաքուր ու զուլալ:
Երբ ես անհոգ էի ծաղիկի նման,
Ու ժպտում էի արևի նման,
Երբ քեզ գրկեցի, քո միջով անցա,
Երբ սրտիս կեսը այնտեղ մոռացա:
Երբ փչեց քամին, կյանքը փոթորկեց,
Երբ քշեց տարավ տափաստան գցեց,
Երբ ծաղիկը չորացավ թափվեց,
Երբ արմատներից հետ փշերով պատվեց:
Երբ առաջին անգամ փուշը քեզ ծակեց,
Ու սև ամպերով երկուսիս պատեց,
Երբ դու հպարտ աչքերդ փակեցիր,
Երբ ոտքի հարվածով նրան ջնջեցիր:
Երբ ժամանակ անցավ, արմատը շնչեց,
Երբ ծաղկի փոխարեն մոլախոտ աճեց,
Երբ մոլախոտը բոլորին խեխտեց,
Ու իր անցյալը գիշերում ջնջեց,
Սիրտը քարացավ ու սևով պատվեց,
Թախծի սառույցը նրան զգույշ ճզմեց…
2006 հուլիս
Ավելացվել է 16 րոպե անց
Թախիծ
Թափանցիկ առավոտ, որ այդպես գաղտնի ու նուրբ շոյանքով երկրին ես հպվում, ինձ էլ դու շոյիր, ու քո նուրբ ձեռքով թախիծը սրտիս ցողին նվիրի, որ նա ամեն օր տերևին նստի ու իմ փոխարեն արցունք կաթեցնի, ու մի կես դարում այն կվերածվի ցողի արցունքից կաթեցված ծովի:
Թախիճը իմ նվիրիր ամպին, որ ամեն անգամ երբ անձրև անի մի կաթիլ արցունք թախիծից պոկվի: Դու այն նվիրի քամուն խելագար, որ ամեն անգամ փոթորկանալուց մի փշուր թախիծ երկրով սավառնի:
Դու այն նվիրիր սարերին իմ սեգ, ծառերին, խոտին, վերջում արևին: Որ ծիածան կապի թախծի գույներից:
Բայց սրտին հանկարծ թախիծը չտաս, որ չպատռվի… իմ սրտի նման…
Էջանիշներ